Արցախի ՙՙԱսպետ՚՚ ճամբարում

1228345926_nagornokarabakhcoatofardv4.png

 Առավոտ էր: Եղբորս  հետ շտապեցի  ՙՙՍուրբ Երրորդություն՚՚  եկեղեցու  բակ, որտեղ հավաքված երեխաների հետ գնալու էինք ութն օրյա ճամբար՝ դեպի Արցախ: Ճանապարհը  շատ երկար էր, այդ իսկ պատճառով ավտոբուսը կանգնեց Խնձորեսկում,որտեղ գտնվում էր ճոճվող կամուրջը: Ես և եղբայրս անտեսելով կամուրջի ճոճքը խիզախորեն անցանք կամուրջի վրայով: Մոտ մեկ ժամ մնացինք Խնձորեսկում, որի ընթացքում այցելեցինք ՙՙՍուրբ Հռիփսիմե՚՚ եկեղեցի: Հասանք Գորիս, ճաշեցինք և գնացինք Սիսիան: Գորիսը գեղեցիկ քաղաք էր, սակայն իմ կարծիքով Սիսիանն ավելի գեղեցիկ է: Վերջապես տասներեք ժամից հասանք Արցախ և գնացինք զինվորական կյանքը տեսնելու: Մեր ճամբարը ռազմամարզական էր և կոչվում էր ՙՙԱսպետ՚՚: Ժամը ութն էր և բոլորին տարան շարային կատարելու: Մինչև ժամը տասը շարայինը ավարտեցինք և գնացինք քնելու: Ամեն օր ժամը 7:30 արթնանում էինք  և սկսում էինք հավաքել անկողինները: Գնում էինք լվացվում էինք, վեց շրջան վազում և մարզվում: Մենք բաժանվել էինք երեք ջոկի: Առաջին ջոկը մաքրում էր տնակի մեջ, երկրորդ ջոկը դուրսը,իսկ երրորդ ջոկը բակն էր մաքրում: Մեր հետ էին տղաներ Արցախից: Յուրաքանչյուր դասակ ուներ իր նշանաբանը: Մենք էլ ունեինք՝ մերը, որն էր ՙՙՈւժն է ծնում իրավունք՚՚: Ճամբարում սովորեցինք Արցախի օրհներգը, շարային քայլ, զենքին վերաբերող դասընթացներ: Ճամբարից դուրս կար լողավազան, որտեղ ամեն օր գնում էինք լողանալու: Լողանալուց հետո մի անգամ գնացինք վոլեյբոլի մրցույթը դիտելու,որտեղ մասնակցում էին մեր ջոկից վեց հոգի: Մյուս օրը զենքի քանդել- հավաքելու մրցույթ էր, որտեղ մեր ջոկը ընկավ երրորդ տեղը: Այնուհետև մասնակցում էինք ֆուտբոլի մրցութի: Հաջորդ օրերին այցելեցինք ՙՙՍուրբ Ղազանչեցոց՚՚ եկեղեցի, Գանձասարի վանքային համալիր և Տիգրանակերտ: Գնացինք նաև տանկային զորամաս և հրաձգության: Վերջին օրերին մտանք նաև Նիկոլ Դումանի տուն-թանգարան, ում իսկական անունն է Նիկողայոս Տեր Հովհաննիսյան:

Ընկեր Միքայելը և ընկեր Գևորգը կազմակերպեցին սուսերամարտ և նետաձգություն:

Ահա և եկավ հրաժեշտի օրը: Մենք հրաժեշտ տվեցինք մեր Արցախի ընկերներին և եկանք Երևան: Ինձ ՙՙԱսպետ՚՚ ռազմամարզական ճամբարը անասելի դաս տվեց: Այսուհետև ես հոգով և սրտով ծառայելու եմ իմ հայրենիքին:

 

9-րդ դասարանի աշակերտ՝ Արեգ Սահակյան

images.jpg