ԳԼՈՒԽ 6 ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ Դաս 21 «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ » ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ

«Մարդու իրավունքներ» հասկացություն թեմայից ես ներկայացրել եմ մարդու իրավունքների կանոնները և օրենքները

Բոլոր ընդունված օրենքները բխում են մարդկանց շահերից, թեև կան բացառություններ, որոնք էլ ես կներկայացնեմ: Ինչ վերաբերում է օրենքներին, այստեղ՝ մեր երկրում օրենքը կարգավորիչ է, ավելի շատ քան թե ուրիշ երկրներում: Սա իմ կարծիքն է: Այսպես եմ մտածում, որովհետև երբ ընկտանիքով գնացել էինք Վրաստան, այնտեղ բոլոր վարորդները առանց օրենքների էին վարում: Այսպես կարող եմ շատ երկրներ թվարկել, սակայն Վրաստանը հատուկ նշեցի, որովհետև իմ կարծիքով միակ երկիրն է, որ այդքան ուշադրություն չի տալիս օրենքներին:

Ես այս ամենից հասկացա, որ պետք է միշտ հետևել օրենքներին, բայց ամենակարևորը վարորդական օրենքներին:

Մարդու իրավունքների պատմական զարգացումը վերլուծելիս դրանք դասակարգվում են 3 սերնդի.

Մարդու իրավունքները ծագել և օրենսդրական ձևակերպում են ստացել տարբեր ժամանակներում, որտեղից էլ առաջացել է հասկացությունը: Առաջին սերունդը սկսում է 17-րդ դարի Անգլիայի բուժոական հեղափոխությամբ և լուծում մարդու անձնական և քաղաքական ազատության խնդիրը: Երկրորդ սերունդը կարևորեց աշխատանքով ապահովված լինելու, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու խնդիրները և լուծեց հավասարության խնդիրը: Երրորդ սերունդը շարունակվող գործընթաց է և հենվում է եղբայրության գաղափարի վրա (օր. ազգերի ինքնորոշման և այլն) :

Ես այս կարդալուց հասկացա, որ մարդու իրավունքների էկոլոգիական իրավունքների դերի և դրանց արժևորման խնդիր կա: Այս խնդիրը լուծելու համար իմ կարծիքով պետք է բացել ևս մեկ՝ չորրորդ սերունդ, որում ներառված կլինեն մարդու էկոլոգիական իրավունքները: Չորրորդ սերնդի իրավունքները, եթե մտցվեն, ապա իմ կարծիքով ժողովուրդը գոհ կմնա:

Դաս 19-20 ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՄԵՋ

Մարդկային քաղաքակրթության զարգացման պատմությունը վկայում է, որ այն ընթացել է շուկայական մրցակցային մեխանիզմների և տնտեսության պետական կարգավորման պայմաններում: Ընդ որում, գերակայել է մեկը կամ մյուսը: Դրան համապատասխան էլ հաջորդաբար իրար փոխարինելու են եկել տնտեսական գործընթացներում պետության դերի ակտիվացման կողմնակիցները և այն տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչները, որոնք առաջնային էին համարում շուկայական մեխանիզմները և պետության խնդիրն էին համարում այդ մեխանիզմներին աջակցելը, դրանք են` մոնետարիզմը, առաջարկի տնտեսագիտությունը, նեոլիբե-րալիզմը, որոնք մեծ նշանակություն ստացան 1980-90-ական թթ. : Աշխարհի բոլոր երկրներում պետական ինստիտուտը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Համաշխարհային տնտեսությունում կատարվող անընդհատ փոփոխությունները ստիպում են գտնել պետությանը վերապահված հիմնական հարցերի պատասխանները. ինչպիսին պետք է լինի պետության կարգավորիչ դերը տնտեսական համակարգում, որ հարցերով պետք է զբաղվի, որոնցով ոչ, այս կամ այն իրավիճակներում ինչպիսի որոշումներ պետք է կայացնի:

Այս կարդալուց ես հասկացա, որ իմ կարծիքով պետության դերը տնտեսության մեջ դրական է և ունի իր օգուտը: Այսպես եմ մտածում, որովհետև եթե պետությունը չլիներ և չօգներ տնտեսության բնագավառում, ապա այսօրվա մեր մեխանիզմները շատ քիչ կլինէին և շատ քչերը կհասցնէին օգտվել դրանից, իսկ պետությունը երբ ներդրումներ է անում տնտեսության մեջ բյուջեն ավելի է շատանում և գնվում է ավելի շատ մեխանիզմներ:

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ

Պետական բյուջե, պետական մարմինների գործունեությունն ապահովելու և պետության գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման ու ծախսման ձև։ Ժողովրդավարական բոլոր պետություններում պետական բյուջեի ընդունումը խորհրդարանիկարևորագույն լիազորություններից է։ Որպես կանոն, բյուջեն խորհրդարանին ներկայացնում է պետության գլուխը կամ կառավարության ղեկավարը։ ՀՀ-ում պետական բյուջեն հաստատում է Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացմամբ, իսկ քննարկման և հաստատման կարգը սահմանվում է օրենքով։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն, ինչպես նաև դրան նախորդող տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվում է օրենքով։

Պետական բյուջե՝ պետության կարևորագույն ֆինանսական փաստաթուղթը։ Պետության դրամական եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ, որ կազմվում է որոշակի ժամանակահատվածի համար։ Պետական բյուջերի էությունը որոշվում է հասարակության տնտեսական կարգով, պետության բնույթով ու ֆունկցիաներով։

Իմ կարծիքով ես Շատ կուզենայի, որպեսզի Հայաստանը ունենա հետևողական և պահանջատեր, գոնե մի 10 պատգամավոր, քաղաքական գործիչ` մեր Ազգային Ժողովում:
Ժամանակի կորուստ է, որ Հայաստանը ճիշտ չի կարողանում օգտագործել պետական բյուջեն:
Իմ կարծիքով ոչ մեկ ազգային ժողովում բյուջեից բան չի հասկանում: Եթե հասկանաին, ապա հիմա այնպես կօգտագործէին , որ ուղիղ կեսը պետական բյուջէի կհատկացվեր կարիքավորների, բայց հիմա ընդամենը օգտագործածի մի քիչ չափաբաժինն են հատկացնում, իսկ այդ կեսը օգտագործում են ազգային ժողովի կաշառակերները: Ու այսպես բոլոր բնագավառներում:

Դաս 17-18 ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ

Շուկայական տնտեսությունը

Շուկայական տնտեսությունում սոցիալ-տնտեսական  բնույթի խնդիրների լուծման մեջ կարևոր նշանակություն ունեն առաջարկ և պահանջարկ հասկացությունները և նրանց հետ առնչվող հիմնահարցերը: Այս երկու կարևոր հասկացությունների ուսումնասիրությունը հանգեցնում է առաջարկի և պահանջարկի հավասարակշռության ստեղծմանը, տնտեսության այնպիսի լուրջ խնդիրնրի լուծմանը, ինչպիսիք են բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելը, նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ ծառայությունների և ապրանքների մատակարարումը: Առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը կարող է իրականացվել արտադրողների և սպառողների համաձայնեցված գործունեության միջոցով, որը կարգավորվում է ապրանքային, կապիտալի և աշխատանքի շուկաների փոխհարաբերակցության շնորհիվ:

Իմ կարծիքով առաջարկ և պահանջարկ հասկացությունների միջոցով պատկերացում ենք կազմում հասարակական և անհատական կապիտալի շարժը ապահովող տնտեսվարող սուբյեկտների մասին, որոնք արտադրանք են թողարկում կամ ծառայություն մատուցում և միևնույն ժամանակ զբաղվում ինչպես արտադրական, այնպես էլ սպառման  գործունեությամբ: Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտը մի կողմից հասարակությանը առաջարկում է արտադրական գործունեության արդյունքները, իսկ մյուս կողմից` որպես սպառող ստեղծում է իր պահանջարկն արտադրական ռեսուրսների նկատմամբ: Արտադրական ռեսուրսների օգտագործման վրա մեծ ազդեցություն է թողնում  շուկայում  առաջարկի և պահանջարկի   փոխներգործությունը: Իր հերթին  առաջարկի և պահանջարկի   հարաբերակցության վրա գնալով մեծանում է պետության ազդեցությունը՝ պետության դերի մեծացման արդյունքում:

Շուկայական հարաբերություններ (Առաջարկը և պահանջարկը)

Առաջարկի և պահանջարկի տնտեսական էության հետազոտությունները կատարվել են դեռ վաղ անցյալում և շարունակվել դասական քաղաքատնտեսության հիմնադիրներ Ադամ Սմիթի, Դավիթ Ռիկարդոյի, հետագայում Մարքսի և ուրիշների կողմից: Այսօր էլ դրանք մեծ հետաքրքրություն են իրենցից ներկայացնում՝ կապված արտադրողների և սպառողների ֆունկցիաների ընդլայնման ու շուկայական հարաբերությունների զարգացման հետ: Շուկայական տնտեսությունը հասարակության  զարգացման  բնապատմական  գործընթացի  արդյունք  է, որը մշտապես կատարելագործվել է ապրանքադրամական հարաբերությունների,ազատ մրցակցության ձևերի,առաջարկի և պահանջարկի հարաբերակցության մշտական փոփոխությունների հետևանքով:Այստեղ  առաջարկի և պահանջարկի հավասարակշռության կարգավորումը իրականացվում է նախապես մշակված տեսական դրույթների, առաջարկի և պահանջարկի տնտեսական օրենքների համաձայն:Այս օրենքների օբյեկտիվ բնույթը և դրանց գնահատումը հնարավորություն են տալիս վերլուծությունների միջոցով պարզել  առաջարկի և պահանջարկի բարձրացման կամ իջեցման  պատճառները:

Առաջարկի և պահանջարկի  հարաբերակցության կարգավորման համար նախադրյալներ են ստեղծում ռեսուրսների բաշխման և արդյունավետ օգտագործման հնարավոր տարբերակները, որոնք ընտրվում են միկրոտնտեսագիտական վերլուծության միջոցով:

Դաս 16 ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Զանգվածային լրատվության միջոցներ

Զանգվածային լրատվամիջոցներն են՝ ռադիոն, հեռուստատեսությունը և Մամուլը: Այժմ համակարգչից ավելի շատ են օգտվում, քան մյուս ԶԼՄ-ներից: ԻՆետերնետը կոչում են այլընտրանքային ԶԼՄ-ը և ընտրում դրան : Գուցե պաճտառն այն է ,որ այլընտրանքային ԶԼՄ համացանցը իր մեջ ներառում է բոլոր երեք ԶԼՄ-ները: Այլընտրանքային մեդիան ավանդական ԶԼՄ-ների հանդեպ ունի մեծ առավելություն , դա տեխնիկական մեծ հնարավորություններն են:  Այսօր համացանցային լրատվամիջոցները կարող են օգտվել մի շարք առավելություններից, որոնցից զուրկ է մեդիան: Օրինակ՝ ավանդական մեդիան ունի տարածքային խիստ սահմանափակվածություն: Եթե տվյալ հեռուստաալիքը, կամ ռադիոկայանը , մամուլը գործում է հայ լսարանի համար , ապա դրանից չեն կարող օգտվել մարդիկ , ովքեր բնակվում են Հայաստանի սահմաներից դուրս : Այս խնդիրը լուծում է համացանցը : Տվյալ հեռուստաալիքի, ռադիոյի կամ մամուլի ինտերնետային տարբերակը թույլ է տալիս , որպեսզի դրանցից օգտվեն բոլոր մարդիկ ` անկախ գտնվելու վայրից: Այս դեպքում , անխոս , նրանք ունենում են ավելի մեծ լսարան :

Իմ կարծիքով մամուլը և դրա այլընտրանքային  տեսակը գտնվում են անընդհատ մրցակցության մեջ: Իմ եզրակացությամբ ինտերնետային մամուլի զարգացման  արդյուքում ոչ հեռու ապագայում կվերանա տպագիր մամուլը :Հայաստանում , սակայն , իրավիճակը ուրիշ է : Ինտերնետային մամուլը մրցակցությունից առավել արագ է դուրս մղում տպագիր մամուլին : Հայաստանում գոյություն ունեն 3000-4000 լրատվաթերթեր, որի ընթերցողները հասնում են 3500-ի , իսկ մինչ այդ դրանց ինտերնետային տարբերակներն ընթերցողների քանակը մի քանի անգամ ավելի մեծ է : Օրինակ aravot.am-ը ,որը <<Առավոտ>> օրաթերթի ինտերնետային տաբերկան է: Ես համարյա ամեն օր դիտում եմ aravot.am-ի լուրերը և տեսնում եմ, որ ունի 9000 այցելու , որոնց մեծ մասը արտասահմանից են: Նույնն էլ կարելի է ասել 168.am-ի մասին , որը հանդիսանում է <<168 ժամ>> պարբերականի ինտերնետային տարբերակը : Ըստ ինձ այն երկու անգամ շատ է aravot.am-ի այցելուներից, ունի՝ 12.000 այցելու : Նաև կան լուրջ, երկարաշունչ վերլուծական նյութեր, որոնք քչերն են ընթերցում համացանցով, սակայն ինտերնետային մամուլում հրապարակված կարճ ինֆորմացիայի վերբերյալ տպագիր մամուլը տալիս է ավելի խորը ,մեկնաբանություններով լի հոդվածներ: Իմ կարծիքով այս առումով տպագիր մամուլը շահում է:

 Մարդու իրավունքները

Մեր օրերում հաճախ են խոսում մարդու իրավունքների մասին: Մարդու իրավունքները դրանք այն իրավունքներն են, որոնք մարդն ուներ հազարավոր տարիներ առաջ և նույն ձև կրում է մինչև մահ: Այդ իրավունքները տրված են միայն մարդուն: Այն տրվում է Աստծո կողմից և լինում է մարդուց անբաժանելի:
Այն հնարավոր չէ վաճառել, տալ վարձով, կամ նվիրել: Մարդն չի կարող ինքնակամ կամ ստիպողաբար բաժանվել այդ իրավունքներից:
Իմ կարծիքով Մարդու իրավունքները միշտ եղել է ուշադրության կենտրոնում, ունեցել ամենատարբեր սահմանումներ ու վերջապես ստացել մի տեսք, որը մեր օրերում մարդիկ անտեսում են: Օրինակ՝ ծնողները կարող են վիրավորել երեխաներին, որովհետև նրանք իրավունք ունեն, իսկ երեխաները չեն կարող վիրավորել իրենց ծնողներին:

Դաս 14-15 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ: ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքացիական հասարակություն

Քաղաքացիական հասարակությունը կազմված է կամավոր քաղաքացիական ու հասարակական կազմակերպությունների եւ կառուցվածքների միասնությունից, որոնք ձեւավորում են հանրության գործունեության հիմքը՝ ի հակադրություն որեւէ պետության ուժային կառույցների (անկախ այդ պետության քաղաքական համակարգից) եւ առեւտրային կառուցվածքների:

Քաղաքացիական հասարակությունը իրենից ներկայացնում է հանրային տարածություն պետության, շուկայի եւ սովորական բնակիչների միջեւ, որտեղ մարդիկ կարող են ծավալել քննարկումներ եւ ձեռնարկել միջոցառումներ:

Քաղաքացիական հասարակությունը նշանակում է քաղաքականության՝ հասարակության վրա ունեցած ազդեցության նվազեցում՝ ազատ շուկայի ընդլայնման եւ անհատական ազատությունների կատարելագործման միջոցով:

Այս ամենի հիման վրա կարելի է առանձնացնել քաղաքացիական հասարակության հետևյալ տարրերը. ազատ, ակտիվ իրավունքներով անհատների առկայությունը, ովքեր գիտակցում են սեփական պատասխանատվությունը, տնտեսական միությունները, սոցիալական միավորումները, Հոգևոր հասկացության առկա միավորումներն են՝ գիտական, մշակութային, կրոնական և այլն, տեղական ինքնակառավարման համակարգը:

Հասարակական կազմակերպություններ

Քաղաքացիական հասարակությունը ստեղծվում են որոշակի այնպիսի հասարակական խնդիրների լուծման համար, որոնք միայանակ մարդու համար անհնարին կամ դժվար է լուծել։ Այդ նպատակով համընդհանուր շահեր ունեցող անձինք միավորվում են և ստեղծում կազմակերպությունը, որի նպատակը կարող է լինել նպաստել որոշակի հոգևոր, մշակութային, գիտական և այլ խնդիրների լուծմանը։ Գործունեության արդյունքում ստացված եկամուտը չի բաժանվում նրա անդամների միջև, այլ կարող է միայն ծախսվել կանոնադրական նպատակների իրագործման համար։

Հասարակական կազմակերպության անդամները ըստ  կանոնադրության վճարում են անդամավճար:

Հասարակական կազմակերպությունները, որպես կանոն, չունեն կայուն ֆինանսավորում։ Դրանց նախապես մշակած ծրագրերը հաստատվում և հետագայում ֆինանանսավորվում են պետությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից։

Հասարակական կազմակերպությունների հիմնական ուժն իրենցից ներկայացնում են կամավորները։

Իմ կարծիքով  կազմակերպությունը չի  կարող գոյություն ունենալ առանց փող, չնայած, կարծում եմ, հասարակական կազմակերպություններին շատ փողեր պետք չեն, նա պետք է սկսի ոչ փողի մասին մտածելով՝ ինչ-որ խնդիր դնելով հասնի արդյունքի: Հասարակական կազմակերպությունները, պիտի լինեն այն կապը, որը կապահովի կապը հասարակության և իշխանությունների միջև: Ես կգրեմ մեկ կետ՝ հասարակական կազմակերպությունները, հասարակությանը այնքան էլ մոտ չեն և կայացած չեն: Հետազոտական կենտրոնները, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից, ծառայում են պետությանը, երբ նրանք ֆինանսավորվում են այլ պետությունների կողմից, նրանք սկսում են աշխատել այդ պետությունների շահի համար: Երբ խոսք է գնում դրսից ֆինանսավորման մասին, այն գումարը որ ստացել է Հայաստանի կառավարությունը, ես հասկանում եմ, որ շատ կազմակերպություններ ստանում են այնքան ինչքան յուրաքանչյուր կառավարությունը և  այն մարդիկ, ովքեր անիմաստ խոսում են հասարակական կազմակերպությունների մասին, որոնք շատ գումար են ստանում, չեն պատասխանում ժողովրդի անիմաստ հարցերին՝ որ այդ գումարները տրվում են պետությանը:

Դաս 13 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 2

Դպրոցում առկա հիմնախնդիրներ Հիմնախնդրի լուծման ուղին
Չուշանալ դասերից Հաճախել բոլոր դասերին
Մասնակցել դասին ակտիվ Լավ սովորել

Նշե՛ք հիմնախնդիրը:
Մասնակցել դասին ակտիվ
Նշե՛ք երկու պատճառ, որոնց համար դուք ընտրեցիք այս հիմնախնդիրը:
1. Որովհետև աշակերտները չէն սովորում:
2. Դասին մասնակցում են պասիվ:
Նշե՛ք,թե ինչպես կլավանա դպրոցի առօրյան, եթե ձեր կողմից ընտրված հիմնա­
խնդիրը լուծվի:
Դպրոցը կփայլի և կազմակերպված կլինի:
Նշե՛ք հիմնախնդրի առաջացման երկու պատճառ
ա. Շատ պասիվություն
բ. Պասիվ և անհետաքրքիր դասեր
Նշե՛ք այն քայլերը, որոնք դուք կնախաձեռնեք խնդիրը լուծելու համար
Ավելացնել հետաքրքիր առարկաները:

Գծապատկերը կարդալուց հետո կարող եք ծանոթանալ ձևաթղթին, որը դասի ժամանակ ես և Կարինեն ներկայացնելու ենք ձեզ

Այսօր ձեզ ցանկանում եմ ներկայացնել աշակերտների դասին պասիվ լինելու  հիմնախնդիրը:
Այս խնդիրն ինձ համար կարևոր է, քանի որ շատ դպրոցներում աշակերտները պասիվ են մասնակցում դասերին:
Այն կարևոր է մյուսների համար, որովհետև պասիվ աշակերտները խանգարում են ակտիվ աշակերտներին:
Եթե մենք կարողանանք լուծել այս խնդիրը, կյանքը դպրոցում կլավանա, քանի
որ բոլոր աշակերտները կսկսեն ավել լավ սովորել և ակտիվ մասնակցեն դասերին:
Խնդրի առաջացման պատճառներն են անհետաքրքիր դասերը և պասիվ լինելը դասերի ժամանակ:
Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կատարել Ավելացնել հետաքրքիր առարկաները:
Շնորհակալություն կարդալու համար:
Հուսով եմ, որ դուք կմիանաք մեզ խնդիրը լուծելու համար:

Դաս 13 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Մասնակցություն

Մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով իրականացվում է այնպիսի գործունեություն, ինչպիսին է մասնակցություն տարբեր մարմինների կողմից որոշումների կայացմանը: Քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մարմինների տարբեր գերատեսչությունների կողմից որոշումների կայացմանը թույլ է տալիս որոշումներ իկայացման ընթացքում բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրներ, նախաձեռնել քննարկումներ հասարակությանըհուզող խնդիրների շուրջ, հետամուտ լինել վերը նշված մարմինների կողմից ընդունվող որոշումների լեգիտիմությանը: Այդ նպատակով հետազոտվում են պետական և տեղական ինքնակառավարման  մարմինների կողմից որոշումներիկայացման ընթացակարգերը, ուսումնասիրվում է տվյալ ոլորտում առկա իրավական և քաղաքական միջավայրը, առանձինորոշման ընդունման վրա ազդող բարենպաստ և ոչ բարենպաստ այլ գործոնները:

Իմ կարծիքով քաղաքական կյանքում ակտիվ մասնակություն ցուցաբերելու որոշումը պատահական չի կայացվում: Մարդիկ պետք է մասնակցեն դրան: Այդ երբեմն փոխանցվում է շրջապատի մարդկանց կամ կազմակերպությունների միջոցով, որոնք անմիջապես փորձում են շահագրգռել մարդուն ներգրավվել քաղաքական կյանքում: Նախընտրական քարոզարշավներում մարդկանց կամավորական աշխատանքներում ներգրավվելը: Սակայն այսօր քաղաքական կուսակցությունների այս գործառույթն այլևս չի իրականացվում:

Առաջնորդություն

Շատ լավ հիշում էի իմ մի քանի դասընկերների վարքը, ովքեր փորձում էին դառնալ առաջնորդ: Հիշում եմ մի քանի դեպքեր, երբ նրանք իսկական կռիվ էին տալիս առաջնորդ լինելու՝ տպավորություն ստեղծելու համար: Նրանք այս ամենը անում էին, որովհետև «առաջնորդ» լինելու լրջությունը կամ առաջնորդի տիտղոսը նրանց տալու էր մի շարք առավելություններ, օրինակ՝ անվիճարկելի իշխանություն այլոց որոշումների նկատմամբ, հեղինակություն, ուրիշներին սեփական կամքը թելադրելու հնարավորություն՝ ինչ անել, ինչպես անել և այլն:

Ինձ համար այս ամենը անհեթեթ էր: Մարդ այնքան բան պետք է անի, մինչև ուրիշներին առաջնորդելու մասին մտածելն անգամ: Իմ մտքում հետևյալ հարցն էր անընդհատ պտտվում՝ արդյոք ես ինքս ինձ համար իսկապես լավ առաջնորդ եմ, որ սկսեմ ուրիշներին առաջնորդելու մասին մտածել: Այս հարցն ինձ թվում է բոլորն են մտածում:

Դաս 10–11 «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ: ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Քաղաքացիություն, պետության և անձի միջև կայուն իրավական կապը, որի ուժով պետությունը և անհատը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Քաղաքացիությունը սահմանադրական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է և հիմնականում իր ամրագրումն է գտնում պետության սահմանադրության մեջ, սահմանադրական ակտերում կամ այլ նորմատիվ իրավական ակտերում։ Քաղաքացիությունը հանդես է գալիս որպես պետության և նրան հպատակ անձանց միջև փոխհարաբերություն։ Պետությունը ճանաչում և երաշխավորում է անձանց իրավունքներն ու ազատությունները, իր սահմաններում պաշտպանում է իր քաղաքացիներին։ Քաղաքացիներն էլ, իրենց հերթին, ենթարկվում են օրենքներին ու պետության կարգադրագրերին, կատարում են իրենց պարտականությունները։ Այս իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը կազմում է քաղաքացու քաղաքաքական-իրավական կարգավիճակը, պետության տարածքում նրա կարգավիճակի տարբերությունը քաղաքացիություն չունեցող անձանց ու օտարերկյա քաղաքացիների կարգավիճակից։

Իմ հասկանալով, եթե քաղաքացիներն չենթարկվեին օրենքներին ու պետության կարգադրագրերին, պետությունը չէր ճանաչի և չէր երաշխավորի անձանց իրավունքներն ու ազատությունները: Իմ կարծիքով և քաղաքացիների մեծ մասի կարծիքով ՝ քաղաքացիները ենթարկվում են օրենքներին, բայց պետությունը չի ճանաչում և չի երաշխավորում անձանց իրավունքներն ու ազատությունները, այսպես եմ կարծում, որովհետև քաղաքացիների մեծ մասը միշտ բողոքում է պետությունից և ես ել չգիտես ինչու նրանց հետ լիովին համաձայնեմ:

Երկար ժամանակ միապետական կառավարման ձև ունեցող պետություններում անձի և պետության միջև փոխհարաբերությունները բնորոշվում էին անձի և միապետի, այլ ոչ թե ողջ պետության միջև կապով։ Ներկայումս միապետական կառավարման ձև ունեցող երկրների մեծամասնությունը հրաժարվել է այս կոնցեպցիայից, և այժմ հպատակության ինստիտուտը փոխարինվել է քաղաքացիության ինստիտուտով։ Քաղաքացիությունը կամ հպատակությունը հաստատելու համար պետությունը տարբեր ձևեր կարող է սահմանել։

Իմ կարծիքով, հնումս, որ Երկար ժամանակ միապետական կառավարման ձև ունեցող պետություններում անձի և պետության միջև փոխհարաբերությունները բնորոշվում էին անձի և միապետի, այլ ոչ թե ողջ պետության միջև կապով, սա ավելի արդյունավետ էր, քան, որ ներկայումս միապետական կառավարման ձև ունեցող երկրների մեծամասնությունը հրաժարվել է այս կոնցեպցիայից, և այժմ հպատակության ինստիտուտը փոխարինվել է քաղաքացիության ինստիտուտով: Այսպես եմ մտածում, որովհետև ես լսելով քաղաքացիների խոսաքցությունները հասկացել եմ, որ հների միապետական  կառավարումը ավելի արդյունավետ է եղել, քան ներկայիս միապետական կառավարումը:

Այս պրակտիկան տարբեր երկրներում տարբերվում է․ որոշ երկրներում այն փաստաթղթային ամրագրում է ունենում անձնագրերի կամ ID՝ նույնականացման քարտերի միջոցով, այլ երկրներում, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիայում, քաղաքացիները քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չունեն։

Իմ կարծիքով, եթե այս պրակտիկան տարբեր երկրներում տարբերվում է, ուրեմն մեր երկրում ավելի հեշտ է քաղաքացիություն ստանալ, քան օտար երկրներում: Այսպես եմ մտածում, որովհետև ՀՀ-ը շատ փոքր է տարբեր մեծ երկրներից և մեր երկրում ավելի քիչ բան կա, քան օտար երկրներում: 

Ամեն մի քաղաքակիրթ երկրում պետության և անհատի փոխ­հա­րա­­բերությունները կրում են փոխադարձ պատասխանատվության բնույթ։ Այսինքն յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու Է իր պե­տության հեղինակության, նրա հզորության և անվտանգության ապա­հովման հա­մար, իսկ պետությունըª պատասխանատու Է իր քա­ղա­քացիների կյանքի, գույքի, բարեկեցության ապահովման համար։ Պե­տության և քաղաքա­ցիների փոխադարձ պատասխանատվությունը իրավաբանորեն արտա­հայտվում է նրանց իրավունքների և փո­խա­դարձ պարտականություննե­րի մեջ։ Կյանքի բարոյական և իրա­վա­բա­նա­կան օրենքներով ապրող հասարակության մեջ պետությունը պետք Է անշեղորեն իրականացնի քաղաքացիների հանդեպ իր ստանձնած պար­տականությունները։ Քա­ղաքացիները պետք Է զգան պետության ամեն­օրյա հոգատարությունը, վստահ լինեն վաղվա օրվա նկատ­մամբ։

Իմ կարծիքով, եթե քաղաքա­ցին կորցրեց վստահությունը պե­տու­թյան հանդեպ, ապա ինքն էլ կդա­դարի կատարել իր պար­տա­կա­նու­թյունները։ Կառաջանա անլուծելի հա­կադրություն պետության և նրա քաղաքացիների միջև։ Դա հասարա­կությանը կտանի դեպի քաոս և անիշխանության ճահիճ։

Պետության և քաղաքացիների փոխադարձ իրավունքների և պար­­տականությունների հարաբերակցությունը որոշում Է տվյալ հա­սա­րա­կության բովանդակությունը։ ժողովրդավարական կարգ ունեցող պե­­տության մեջ քաղաքացիներին տրված են լայն իրավունքներ և ազա­­տություններ՝ հասարակության և պետության գործերի կա­ռա­վար­մա­նը մասնակցելու համար։

Իմ կարծիքով, այս ամենը գործում է և, ոչ մի խաբեություն չկա և իրոք ժողովրդավարական կարգ ունեցող պե­­տության մեջ քաղաքացիներին տրված են լայն իրավունքներ և ազա­­տություններ՝ հասարակության և պետության գործերի կա­ռա­վար­մա­նը մասնակցելու համար:

Դաս 8 — 9 ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Հանրային քաղաքականությունը ունի երկու հիմնական մասեր ու հենց այդ մասերի տեսանկյունից էլ պետք է դիտարկել: Դրանք են՝ առաջինը. պետությունը, որի դերը գնալով սկսում է նվազել և քաղաքացիական հասարակությունը, որի դերը հակադարձ համեմատությամբ սկսում է աճել: Սկզբունքորեն այս երկու դերակատարները իրականացնում է հանրային քաղաքականության ողջ գործը: Ի դեպ եթե փորձենք անդրադառնալ հին հունական ժողովրդավարությանը, ապա այստեղ պետություն-քաղաքացիական հասարակություն տարանջատում չկար, կար քաղաքականություն, որը համարվում էր ընդհանուր գործ: Սկզբունքային տարբերությունը անտիկ և մեր շրջանի հասարակությունների մեջ այն է, որ անտիկ շրջանում ժողովրդվարությունը իրականացվում էր ուղիղ քվեարկությամբ, իսկ այսօր այն անուղղակի է:

Իմ կարծիքով ՀՀ հանրային քաղաքականությունը հին հունական քաղաքականության համեմատումից բոլորդ հասկացաք, որ ՀՀ հանրային քաղաքականության առաջին կարևորագույն մասն է պետությունը, իսկ հունական ժողովրդավարությանան առաջին կարևորագույն մասն է քաղաքականության ընդհանուր գործը: Այս ամենից եզրակացրեցի, որ ցանկացած երկրում չլիներ հանրային քաղաքականություն՝ չէր լինի ոչ պետություն, ոչ էլ քաղաքացիական հասարակություն:

Իրավունք առարկայի տնային աշխատանք՝ Վերցնել լրատվական կայքերից աղբյուրներ և գրել կարծիք այդ նյութի վերաբերյալ

Ես ընտրրել եմ «Տոլման հայկակա՞ն, թե ադրբեջ՞անական»նյութը.

Հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակել է ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ տոլման ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։

«Տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը, փոխանցվում է սերնդեսերունդ և վեր է երկրի ներսում առկա էթնիկ ու հոգևոր սահմաններից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ «տոլմա» բառը գրված է «դոլմա», մեկնաբանվում է, թե իբր առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, որ թարգմանաբար նշանակում է լցոնված։

Դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում ներառված են տարբեր երկրներից ներկայացված 34 հայտ:

Իմ կարծիքով և իմ համոզվածությամբ տոլման հայկական ավանդական կերակրատեսակ է, այլ ոչ թե ադրբեջանական: Այսպես եմ մտածում, որովհետև հայերը ավելի շատ են օգտագործում տոլման, քան ադրբեջանցիները:

Աղբյուրը վերցված է հետևյալ կայքից՝ http://blognews.am/arm/press/508442/