Անմահության դատապարտվածը (փոխադրություն)

Անմահության դատապարտվածը

Հազարամյակներ առաջ հեռու ծովերից մի երկիր կար: Վճիտ գետը հոսում էր և լայնեզր ծովի շուրջը փռված էր երկիրը: Դրա համար էլ երկրի հողը առատաձեռն էր: Երկրում ապրում էր հզոր ազգ, որի մեջ կային շատ ուժեղ մարդիկ, դրա համար ցեղում պատերազմ չէր լինում և մարդիկ գազաններ էին որսում, երգում ու պարում էին:

Մի անգամ խնջույքի ժամանակ, մի արծիվ իջավ և փաղցրեց մի քնքուշ աղջկա: Տղամարդիկ միանգամից սկսեցին նետեր արձակել, սակայն նետերը գետնին էին ընկնում: Մարդիկ խմբերի բաժանվեցին և գնացին` աղջկան փնտրելու, բայց չգտան:

Այդ օրվանից անցավ քսան տարի, և մի օր աղջիկը ետ եկավ գեղեցիկ և ուժեղ երիտասարդի հետ: Աղջկան հարցրեցին, թե որտեղ է եղել և նա պատասխանեց, որ արծիվը նրան տարել էր լեռները, ապա այնտեղ ապրել են մարդ ու կին: Եվ այդ երիտասարդն էլ արծվի տղան էր, իսկ հայրը արդեն չկար:

Բոլորը զարմանքով նայում էին որդուն: Որդին շատ հպարտ էր ու անբարտավան, ինչպես թռչունների արքան: Բոլորը ուզում էին զրուցել նրա հետ, բայց նա արհամարում էր: Հավաքվեցին ցեղի ավագները և ասացին.

-Դու անպետք նետի ես նման: Ոչ ամոթ ունես, ոչ էլ կարողանում ես մեծերին հարգել: Քեզ պես մարդկանց համար մեզ մոտ տեղ չկա, գնա այստեղից:

Որդին ծիծաղեց, մոտեցավ մի աղջկա, գրկեց նրան և ասաց.

-Դու ինձ դուր ես գալիս, գնանք:

Աղջիկը հրեց նրան և հետ քաշվեց, սակայն տղան այնպես հարվածեց, որ աղջկա բերանից արյուն թափվեց և օձագալար ընկավ: Քիչ անց նա մահացավ: Բոլորը լուռ նայում էին աղջկան, իսկ տղան հպարտ կանգնած էր:

Երբ խելքի եկան, կապեցին տղային և որոշեցին միանգամից չսպասել: Ցեղապետները հավաքվեցին, որպեսզի որոշեն թե ինչպես են պատժելու: Մի իմաստուն մտածելուց հետո ասաց.

-Հարցնենք նրան, թե ինչու այդպես վարվեց: Նրանք հարցրեցին և տղան պատասխանեց.

-Ինձնից բարձր ոչ ոք չկա, առաջինն եմ աշխարհում: Լսելով պատասխանը իմաստուններից մեկը ասաց.

-Արժանի պատիժ կա, թողեք թող ազատ լինի, մեզնից հեռու լինի:

Այդ պահին պարզ երկինքը որոտաց, և մարդիկ կատարեցին իրենց որոշումը: Իսկ տղան, ով մնացել էր մենակ ծիծաղում էր, ինչպես իր հայրը, ակայն հայրը մարդ չէր, իսկ տղան մարդ էր:

Հետո տղան սկսեց ապրել ազատ կյանքով: Նա թաքուն գալիս փախցնում էր աղջիկներին, կենդանիներին: Հետո մարդիկ նետեր էին արձակում, սակայն դա չէր օգնում: Եվ այդպես նա պտտվում էր բնակավայրերի շուրջը:

Եվ մի օր տղան եկավ և այնպես արեց, որ մարդիկ հարձակվեն իր վրա: Մարդկանցից մեկը գլխի ընկավ և ասաց.

-Թողեք, նա ուզում է մեռնել: Բոլորն կանգ առան` չցանկանալով թեթևացնել նրա վիճակը, չուզեցին սպանել նրան: Տղան դանակ հանեց, խրեց իր կրծքին, սակայն դանակը կոտրվեց: Կարծես քարի էր խբել: Տեսնելով մարդիկ ուրախացան և ասացին.

-Նա չի կարող մեռնել: Ասելուց հետո թողեցին և հեռացան:

Գրազը (փոխադրություն)

Աշնանային մի մութ գիշեր էր: Գիշերվա մեջ խնջույք էր հրավիրվել, որտեղ կային տարբեր մարդիկ: Նրանք կատակում էին, ծիծաղում էին: Հանկարծ խոսք գնաց մահապատիժների և ցմահ բանտարկության մասին: Մի քանիսը ասում էին, որ ավելի լավ է միանգամից մահանալ, այսինքն` մահապատժով: Մի քանիսն էլ ասում էին` ավելի լավ է ապրել ցմահ բանտարկությամբ: Մի բանկիր հնչեցրեց իր կարծիքը: Նրա կարծիքն էր, թե ավելի լավ է մեռնել մի ակնթարթով, քան աստիճանաբար: Բանկիրի հետ համամիտ չէր մի երիտասարդ տասնհինգ ամյա իրավաբան, որը կարծում էր` ավելի մարդկային է ցմահ բանտարկվել: Բանկիրը գրազ առաջադրեց, որը վավեր համարվեց: Ըստ գրազի` իրավաբանը տասնհինգ տարի պետք է բանտարկվեր իր այգում: Նա կարող էր միայն երաժշտություն լսեր, գիրք կարդար, նամակ գրեր: Նրան նամակ չէն կարող ուղարկել: Նա նաև իր տարածքից չէր կարող դուրս գալ: Նույմիսկ մեկ րոպե ժամանակից շուտ չէր կարող դուրս գալ: Առաջին տարին նա երաժշտություն էր լսում և նվագում դաշնամուր: Երկրորդ տարում, արդեն չէր լսվում դաշնամուրի ձայնը: Նա արդեն հոգնել էր նվագելուց և գիրք էր կարդում դասական երաժշտության հետ: Այս ամենը տևեց հինգ տարի: Երբ անցավ հինգերորդ տարին, նա նամակ գրեց բանկիրին: Նամակը մեջ գրված էր վեց լեզուներով: Նամակի մեջ իրավաբանը գրել էր, թե կարող է այս նամակը տալ գիտակներին և եթե ճիշտ է գրել նամակը վեց լեզուներով` առանց սխալի, ուրեմն թող երկու անգամ կրակի երկնքում, իսկ եթե սխալներ կան, թող մեկ անգամ կրակի: Նա նաև գրել էր նամակում, թե սա իր կյանքի երազանքն է, խնդրում է իրականացնել այն: Բանկիրը այդպես էլ արեց և պարզվեց նամակը գրված է անթերի բոլոր լեզուներով: Նա երկու անգամ երկինք կրակեց: Իրավաբանը այս հինգ տարիներում կարդացել էր վեց հարյուր հատոր: Արդեն տասներորդ տարում կարդում էր ավետարաններ: Երկու տարի անց նա սկսեց ուսումնասիրել` բժշկություն, քիմիա, իսկ գրողներից` Շեքսպիր և Բայրոն: Վերջապես եկավ իրավաբանի դուրս գալու ժամանակը: Բանկիրը մտածեց և հասկացավ, որ ինքն պարտվելու է և եկավ մի որոշման: Այդ որոշմամբ նա պետք է սպաներ բանտարկյալին: Նա հետևեց իր որոշմանը և այդ օրվա գիշերը գնաց, որպեսզի սպանի նրան: Արդեն գիշեր էր: Նա փորձեց թաքուն, կամաց ոտնաթաթերով քայլելով հասնել նրան: Սրտի տրոփյունով վերջապես հասնում է նրան և տեսնում է իրավաբանին քնած և մազերը սպիտակած: Սեղանին մի նամակ էր դրված: Բանկիրը մոտենում է և բացում է: Նամակի մեջ գրված էր, թե իրավաբանը չի ուզում այդ երկու միլիոնը, փոխարենը ստացել էր իմաստություն` կարդալով շատ տարբեր գրողներ: Նա գրել էր նաև, որ հինգ ժամ շուտ դուրս կգա, որպեսզի պարտվի գրազը: Նա այս քալով զրկեց իրենից երկու միլիոնը, որը երազում էր մինչ ընկնելը բանտ: Բանկիրը նվաստացավ և գնաց իր սենյակում նստեց: Առավոտյան` հինգ ժամ շուտ նա իմացավ, որ իրավաբանը փախել է պատուհանից: Նա շտապեց բանտ և տեսավ, որ իրոք փախել է, իսկ նամակը սեղանի վրա է: Բանկիրը նամակը պահեց պահարանը զգուշության համար:

Լավագույն գնորդը (փոխադրություն)

Եվտերպ ամուսիների խանութը գտնվում էր քաղաքի գերեզմանատան մոտակայքում: Խանութի վրա մեծ, ոսկեգույն տառերով գրված էր <<Սգո առարկաներ>>: Մի օր սգո սրահ է այցելում մի հաճախորդ և ցանակնում է տեսնել ծաղկեպսակները: Տիկին Եվտերպը ցույց է տալիս ծաղկեպսակները, մետաղյա դափնիները, չթառամող վարդերը, անմոռուկները և սգո մանուշակագույն ժապավենները, որոնց վրա գրված էր <<Ժպտերես տատիկից>>, <<Սիրելի քեռիից>>, <<հարգելի հորեղբորից>> : Ծաղիկներն և ծաղկեպսակները ցույց տալուց հետո, խանութի տիրուհին մեղմ ձայնով հարցնում է, որ հանգուցյալը կին է, թե տղամարդ: Հաճախորդը պատասխանում է որ, տղամարդ է և պահանջում է ամեն մի ծաղկեպսակից մեկ հատ: Տիկին Եվտերպը զարմացած մի քայլ հետ է գնում՝ մտածելով, թե սխալ է լսել, սակայն հաճախորդը կոպիտ ձայնով ասում է, որ ամեն մի ծաղկեպսակից մեկական հավաքեք և արագ, քանի որ տաքսին խանութի մոտ սպասում է: Կինը հավաքեց բոլոր ծաղկեպսակները և տեղավորեց հետևի նստատեղին: Հաջորդ օրը, երբ ամուսնու հետ միասին հաշիվ էին անում, կինը պատմեց օրվա միջադեպի մասին: Նրանք երկուսով սկսեցին մտածել, թե ինչու է հաճախորդը գնել այդքան ծաղկեպսակներ և որոշեցին, որ այդ մարդը  ողճրագործ է և ցանկանում է մոտ օրերս սպանել իր բոլոր հարազատներին: Կինը անհանգստանալով զանգում է ոստիկանություն և պատմում է եղածի մասին: Ոստիկանները պատասխանում են, որ Օրենսգրքով չկա այնպիսի օրենք, որ արքելի ժողովրդին գնել  մեծ քանակով ծաղկեպսակներ: Տիկին Եվտերպը մեկ ամիս գնում էր թերթեր, որպեսզի տեղեկացված լինի հենց այդ սպանության մասին, սակայն սպանության մասին ոչինչ գրված չէր թերթերում: Նա այնքն էր կարդում թերթ այդ ամսում, որ դարձել էր թերթերին հավատարիմ: Մի օր երբ Տիկին Եվտերպը սովորականի նման նստած էր խանութի մոտ և թերթն էր ընթերցում, տեսավ մի <<հրեշի>>: Տիկինը սկսեց հետևել նրան և տեսավ, որ նա մտնում է հյուրանոց: Մինչ <<հրեշը>> կփորձեր բացել սենյակի դուռը տիկին Եվտերպը ցատկեց նրա առաջ և մտավ սենյակ: Սենյակ մտավ և տեսավ ծաղկեպսակներ, որոնք դրված էին պատի տակ: Տիկինը նայելով հաճախորդին բղավեց, որ թույլ չի տա, որ նա սպանի հարազատներին: Հաճախորդը տխուր հայացքով պատասխանեց, որ ծաղկեպսակները իր համար են, այլ ոչ թե հարազատների: Հաճախորդը պատմեց իր տխուր պատմությունը, որ նրան բժիշկները դատապարտել են երկուսից, երեք ամիս, այսինքն՝ նրան քիչ է մնացել ապրելու և ավելացրեց նաև, որ չունի բարեկամներ: Տիկինը լսելով այդ ամենը շատ հուզվեց և հրավիրեց հաճախորդին ընթրիքի: Այդ օրվանից հաճախորդը դարձավ  Եվտերպ ամուսիների ընտանիքի ամենամոտիկ բարեկամը: Երբ մահացավ հավատարիմ գնորդը, նրա դիակարգի հետևից քայլում էին միայն Եվտերպ ամուսինները: Դիակարգը զարդարված էր չթառամող վարդերով, ծաղկեպսակներով, անմոռուկներով, ծաղկեպսակով, որի վրա կար ժապավեն: Ժապավենի վրա գրված էր՝ <<Մեր Լավագույ գնորդին Եվտերպ ամուսիններից>>:

Հոբ Երանելու վարքը (փոխադրություն)

Հուս երկրում ապրում էր մի բարեպաշտ հավատացյալ՝ Հոբ անունով: Նա ամեն օր իր աղոթքներում փառաբանում էր Աստծուն: Նա շատ էր սիրում իր զավակներին: Հոբը ուներ տասը զավակ՝ յոթ որդի և երեք դուստր: Ուներ նաև մեծ հարստություն՝ ոչխարներ, ուղտեր, եզների նախիրներ, փեթակներ և այլն:
Մի օր, երբ սատանան վերադարձավ երկրից Աստված նրան հարցրեց, թե տեսել է արդյոք իր ծառա Հոբին: Սատանան բարկացավ նրա վրա՝ ասելով, որ եթե Հոբից վերցնեն իր հարստությունը, նա չի շարունակի փառաբանել Աստծուն: Աստված սատանային ապացուցելու համար թույլ տվեց Հոբին փարձության ենթարկել:
Չարությամբ լցված սատանան վերցրեց Հոբի ողջ հարստությունը, սակայն Հոբի հավատը չպակասեց, նա շարունակեց աղոթել և փառաբանել Աստծուն: Այդ ժամանակ սատանան սպանեց նրա զավակներին, սակայն Հոբը շարունակում էր աղոթել և ասում էր, որ պետք է ընդունել ոչ միայն տիրոջ կողմից տրված բարիքները, այլև չարիքները: Ասաց` Տերը տվեց, Տերը վերցրեց, Օրհնյալ լինի նրա անունը:
Այսքանից հետո Հոբը շարունակում էր աղոթել և փառաբանել Աստծուն:
Նա վերջին` մեկ անգամն էլ համոզվեց Հոբի հավատի մեջ և վերջ տվեց նրա փորձություններին՝ պարգևեց նրան տասը զավակ և վերադարձրեց նրա հարստությունը:

Չախու (փոխադրություն)

Չախու
Թեև ապրիլ ամիսն էր, սակայն շատ շոգ էր և հողը ճաքճքում էր: Բերքը փչացել էր: Մկրտիչը ուներ մի ծիրանի ծառ և պետք էր նրան ջրկիր, որպեսզի ջրի ծառը: Նա վարձեց ջրկիրին և խնդրեց, որպեսզի արմատով հանի ծառը և գնաց խանութը: Երբ վերադարձավ խանութից տեսավ, որ Մարտիրոսը խորշոմապատ այտերով լացում էր: Մկրտիչը հարցրեց, թե ինչու ես լացում մեծ մարդ ես, դեմքիդ գույն չկա: Ջրկիր Մարիտիրոսը պատասխանում է, որ գտել է չախուն: Չախույի պատմությունը եղել է հիթսուն տարի առաջ: Չախուն դանակ էր սպիտակ ոսկորով: Մարտիրոսը պատմում էր, որ նա շատ տարիներ առաջ սովորելիս է եղել Մկրտիչ անունով մի տիրացուի մոտ: Շատ ընդունակ աշակերտէ եղել, կարճ ժամանակում կարողացել է սերտել այբուբենը: Մի անգամ՝ այգում իր վարպետին օգնելու ժամանակ, կորչում է նրանց գեղեցիկ չախուն: Դրանում մեղադրում են փոքրիկ Մարտիրոսին, նրան անվանում են գող: Մարտիրոսի հայրը ծեծում է որդուն, հետո խենթանում ու մահանում: Մարտիրոսը գյուղում հռչակվում է գող:

Որոշ ժամանակ հետո նրան հաջողվում է գնալ և վարժարանում սովորել: Նրան ոչ մեկ չի ներում, նույնիսկ նա իրեն չի ներում, բայց ամուսնանում է ունենում է երկու երեխաներ և ընդմիշտ զբաղվում է ջրկիրությամբ :

Ձվաձև դիմանկարը (փոխադրություն)

Գլխավոր հերոսը նայում է նկարներին, ապա տեսնում է մի դիմանկար, որը միանգամից գրավում է իր ուշադրությունը։ Այդ դիմանկարը ասես իրական լիներ։ Գլխավոր հերոսը նույնիսկ մտածեց, որ այն նկար չէ, այլ իրական կին։ Հասկացավ, որ այն դիմանկար է միայն այն ժամանակ, երբ տեսավ ետնանկարը, որը նման չէր իրականի։ Զմայլված այդ նկարով, ինքը նկարի հերթական համարով սկսեց փնտրել նրա մասին տեղեկություններ։ Պարզվեց, որ այդ դիմանկարը ունի հին և հետաքրքիր պատմություն։ Այդ նկարում պատկերված է նկարչի հիասքանչ կինը։ Այդ կինը շատ բարի էր։ Սիրում էր ամեն ինչ և շատ գեղեցիկ էր։ Չէր սիրում միայն մեկ բան, և այդ իր ամուսնու արվեստն էր։ Նկարիչը այնքան էր տարվում իր արվեստով, որ մոռանում էիր իր կնոջ մասին։ Սակայն այդ կինը լինելով բարի, չէր բարձրաձայնում նկարչության հանդեպ իր ատելության մասին։ Մի օր էլ, նկարիչը ցանկացավ նկարել իր կնոջը։ Կինը համաձայնվեց։ Նկարչի կինը օրերով նստում էր բարձր աշտարակում և անշարժ թույլ էր տալիս իր ամնուսնուն նկարել իրեն։ Նկարը գեղեցկանում էր, նմանվում էր իրական մարդու։ Նկարիչը ուրախ էր, սակայն մոռացել էր իր կնոջ մասին։ Ի վերջո, այդ նկարը դարձավ կնոջ մահվան պատճառը։

Պատգամ (փոխադրություն)

Արքայից արքա Տիգրան Մեծը իր պալատում մենակ էր և լռության մեջ նստած էր, և ոչ ոք չէր համարձակվում խախտել նրա մենությունը: Գլուխն առել էր ձեռքերի մեջ և մտածում էր:
Տիգրանի աչքին երևաց նրա պապը՝ Արտաշեսը: Տիգրանն ասաց, որ առաջին անգամ ինչ-որ մեկին ինչ-որ բան է զեկուցում: Ասաց, որ պաշտպանել է Հայոց աշխարհը, պաշտել է հայոց աստվածներին, սակայն շատ դավաճանություն է տեսել: Տիգրանը կանչում է որդուն՝ Արտավազդին և ասում է, որ որդուն է կտակում երկու բան՝ Հայկյան սուրը և Հայոց լեզուն: Տիգրանը ավելացրեց, որ սուրը կարող ես սաղավարտից հանես, իսկ Հայոց լեզուն ոչ, որովհետև եթե հանես նա կկորչի, իսկ սուրը կարող ես նորը գնել:
Դրանից հետո նրանք միասին գնացին տեսնելու դամբարանը: Տիգրանը նորից սկսեց մտածել, մտքով անցավ, որ ասյօր վաղը որ նա մահացավ և այսքան հեռու եղավ որդուց, ի՞նչ է լինելու:
Հաջորդ օրը նա կանչում է իր պալատականներին պաշտոնյաներին և դպիրներին, քանի որ նա արդեն գահը պետք է հանձներ որդուն: Տիգրանը բազմել էր գահին ծիրանիով, ադամանդակուռ թագը գլխին  ասես մի աստված: Նա ասաց, որ իր պատգամը դպիրները գրեն մագաղաթի վրա, որպիսի փոխանցվի սերնդե սերունդ: Հրամայեց, որ ձուլեն ոսկե կառքը և պատրաստեն Անահիտ աստվածուհու արձանը, և տեղադրեն Եկեղյաց գավառում, որից հետո քանդեն դամբարանը: Ասաց, որ թաղեն նրան հասարակ մարդկանց պես և տապանաքարի վրա փորագրեն, որ նա այդտեղ չէ և նրան պետք է փնտրել յուրաքանչյուր հայի մեջ:

Արդյոք ապրում է, թե մեռել է (փոխադրություն)

Ռիվերայում մի մեծահարուստ մարդ հրավիրել էր ընկերոջը՝ սալորօղի խմելու: Մեծահարուստը սկսեց մի հետաքրքիր պատմություն պատմել: Պատմությունը իր հարստանալու մասին էր: Նա պատմում էր, որ իրենք երեք ընկեր էին՝ ինքը, Կլոդը, Կարլը: Իրենք աղքատ նկարիչներ էին, բայց ուրախ էին ապրում։ Շատ էին նկարում, բայց ոչ մի նկար չէին կարողանում վաճառել։ Մի անգամ, երբ շրջագայում էին Ֆրանսիայով մեկ, մի գյուղում հյուրընկալվեցին՝ իրենց նման աղքատ մի նկարչի։ Նկարչի անունը Ֆրանսուա Միլե էր: Զրուցակիցը զարմացավ, որ այդ հարուստ մարդը շփվել է աշխարհահռչակ Ֆրանսուա Միլեի հետ: Իսկ մեծահարուստը բացատրեց, որ Միլեն այն ժամանակ ոչ հարուստ էր, ոչ հայտնի։ Նա ասում էր, որ ընկերներով շատ աղքատ էին և իրենց անհապաղ գումար էր անհրաժեշտ, որպեսզի սովից չմեռնեին։ Այստեղ Կարլը մի հետաքրքիր նախագիծ կազմեց, որով պետք է ընկերներից մեկը կեղծ մահանա: Այսպես էր որոշել, որովհետև նկարիչ- արվեստագետները մահանալուց հետո հռչակ էին ձեռք բերում, և նրանց նկարները վաճառվում էին տասնապատիկ ավելի արժեքով: Վիճակահանության շնորհիվ ընտրվեց Միլեն, իսկ մնացած ընկերները գնացին տարբեր ուղղություններով: Մեկը գնաց, մի հարուստի տան առջև հենց հարուստ մարդու տունը նկարեց, որտեղ մարդը պատուհանից դուրս էր նայում: Այդ մարդը տեսավ նկարչին և մոտեցավ նրան: Նա պատմում էր, իբրև ինքը հայտնի նկարիչ Միլեի աշակերտն է և ցույց էր տվել Միլեի նկարներից մեկը։ Հարուստը չճանաչեց հեղինակին, բայց չուզեց ցույց տալ, դրա համար ձևացրեց, թե ճանաչում է։ Հարուստը նկարը գնեց ութ հարյուր ֆրանկով: Այս ճանապարհով հավաքեցին վաթսունինը հազար ֆրանկ: Ահա եկավ այն օրը, երբ Միլեն պետք է կեղծ մահանար: Մի ճոխ թաղում կազմակերպեցին և դագաղը միայն իրենք էին բարձրաձրած տանում ու ոչ մեկին մոտ չէին թողնում, որպեսզի ոչ ոք գլխի չնկնի, որ դագաղում մոմե մարմին է, այլ ոչ թե Միլեն: Միլենի կեղծ մահվանից հետո նրա նկարները սկսեցին շատ թանկ վաճառվել: Արդեն այս ճանապարհով նրանք վաստակեցին երկու միլիոն ֆրանկ: Միլենը առաջին նկարիչն է, ով անգամ տեսավ իր հետմահու հարստությունը և փառքը:

Արյան կանչով (փոխադրություն)

Տիկրանովների ընտանիքը սկզբում եղել էր Տիգրանյանների ընտանիք, որովհետև նրանք հայկական ծագումով ընտանիք էին, բայց հետո փոխվել է ռուսականի՝ Տիկրանովների:Նրանք ապրում էին Պետերբուրգում: Տան մեծը՝ Ասյա Արտեմովնան, երբ փոքր էր, կտրվել էր հայրենիքից և հավերժ մոռացել իր մայրենի լեզուն: Տատիկի թոռնիկը՝ Տիգրանը սովորում էր Պետերբուրգի երաժշտական դպրոցում: Մի անգամ երբ նա երաժշտական դպրոցում նվագում էր, նրան Վեռան հայտնեց, որ նրա տատը վատառողջ է, որ հազիվ է շնչում: Տիգրանը վազքով գնաց տատի մոտ: Տիգրանը զարմացած նայեց տատին, որովհետև նա զառանցում էր հայերեն՝Ղարաբաղի բարբառով: Թոռնիկը զարմացավ, որովհետև տատիկը փոքր ժամանակվանից չէր խոսում մայրենի լեզվով, և տղային թվում էր, որ տատը արդեն մոռացած կլինի հայերենը: Այդ պահին տատիկը ջուր ուզեց: Թոռնիկը բերեց ջուրը և տվեց տատին: Ջուրը խմելուց հետո տատը ոչ ամբողջովին սթափվեց և Ղարաբաղի բարբառով բառեր ասաց: Տատը իր քաղցր մայրենի լեզուն չեր մոռացել և երբեք չի մոռանա:

Մարդու աչքը(Փոխադրություն)

 

Մի անգամ մի չքավոր մարդ գտավ տարօրինակ մի իր: Նա չհասկացավ, թե դա ինչ իր էր և գնաց կնոջը, հարևաններին հարցրեց,բայց ապարդյուն: Շուտով գյուղում լուրը տարածվեց, և թագավորը ցանկացավ տեսնել այդ իրը: Գյուղացին գնաց թագավորի մոտ և իրը տվեց նրան: Թագավորը ձեռքի մեջ խաղացրեց իրը, բայց չհասկացավ՝ այդ ինչ իր էր և ասաց

-Կվաճառե՞ս ինձ այս իրը: Գյուղացին պատասխանեց.

-Ոսկու հետ կշռիր և ինձ ոսկի տուր:

Թագավորը վերցրեց ամենափոքր կշեռքը, մի նժարին դրեց իրը, իսկ մյուսին լցրեց ոսկի, բայց նժարները չհավասարվեցին: Նորից ավելացրեց ոսկի, բայց անօգուտ: Թագավորը բարկացավ և հրամայեց գլխատել գեղջուկին, բայց գեղջուկն էլ էր զարմացած և ներողություն էր խնդրում: Թագավորը հավատաց նրան և ներեց, ապա հրամայեց կանչել գյուղի բոլոր գիտնականներին: Գիտնականները եկան,սակայն նրանք էլ չկարողացան լուծել այս հանելուկը: Թագավորը ավելի բարկացավ և հրամայեց գլխատել գիտնականներին: Այնուհետև հրամայեց դրանիկներին գտնել մեկին,որ կկարողանա լուծել այս հանելուկը: Դրանիկները գտան մի խելացի, զառամյալ ծերունու և բերեցին թագավորի մոտ: Ծերունին, տեսնելով իրը, պահանջեց ամենափոքր կշեռքը. մի նժարին դրեց իրը, իսկ մյուսին՝ մի բուռ հող, և նժարները հավասարվեցին: Թագավորը զարմացած ասաց.

-Այդ ի՞նչ իր է, և ինչպե՞ս մի բուռ հողով նժարները հավասարվեցին, իսկ ոսկիներով՝ ոչ: Ծերունին պատասխանեց.

-Այս իրը մարդու աչք է, իսկ մարդու աչքը հողով է կշտանում, այլ ոչ թե ոսկիներով: