Եղիշե Չարենց՝ Վայրի խնձորենին

Անտառում ապրում էր վայրի խնձորենին: Մի փոքրիկ տղա ամեն օր գալիս էր խնձորենու մոտ, թափված տերևներից պսակ հյուսում, դնում էր գլխին և իրեն պատկերացնումանտառի թագավոր: Տղան խնձոր էր ուտում, կախվում ծառի ճյուղերից և լավ ժամանակ անցկացնում: Անցավ ժամանակ, տղան մեծացավ և սկսեց ուշ-ուշ անտառ գնալ: Մի օր նա գալիս է խնձորենու մոտ: -Արի՛, փոքրիկ, արի՛ կախվիր իմ ճյուղերից, խաղա ինձ հետ: -Ես արդեն մեծ եմ, որ ծառ բարձրանամ: Ես ուզում եմ այլ զվարճանքներ, բայց դրանց համար գումար է պետք: Դու ինձ գումար կարո՞ղ ես տալ: -Ուրախ կլինեի, բայց ես գումար չունեմ: Ես միայն տերև ու միրգ ունեմ: Վերցրու իմ խնձորները, վաճառիր դրանք քաղաքում և դրամ կունենաս: Տղան այդպես էլ վարվում է: Անցավ ժամանակ, խնձորենին կրկին տխրեց: Եվ երբ մի օր տղան եկավ, նա ուրախությունից դողաց. -Արի՛, փոքրիկ, արի՛ խաղա ինձ հետ: -Ես շատ խնդիրներ ունեմ, չեմ կարող դրանք թողնել և խաղալ: Ես ուզում եմ ամուսնանալ, երեխաներ ունենալ: Իսկ դրա համար ինձ տուն է պետք: Մի՞թե դու կարող ես ինձ տուն տալ: -Ուրախ կլինեի, բայց ես տուն չունեմ. անտառն է իմ տունը: Բայց ես ունեմ ճյուղեր. դու կարող ես կտրել դրանք և քեզ համար տուն կառուցել: Տղան այդպես էլ վարվում է: Անցավ ժամանակ. տղան կրկին չէր գալիս: Բայց երբ եկավ, ուրախությունից քիչ էր մնում խնձորենու լեզուն կապ ընկեր. -Արի՛, փոքրիկ, արի՛ խաղա ինձ հետ: -Ես շատ ծեր եմ և տխուր: Ես ուզում էի նավակ պատրաստել և ճամփորդել, բայց որտեղից վերցնեմ այն: -Կտրի՛ր ինձ, նավ պատրաստի՛ր և կկարողանաս ճամփորդել: Տղան այդպես էլ վարվում է: Թեև դժվար է հավատալ, բայց ծառը երջանիկ էր: Որոշ ժամանակ անց տղան կրկին եկավ խնձորենու մոտ: -Ների՛ր փոքրիկ, բայց ես այլևս քեզ ոչ մի բանով օգտակար լինել չեմ կարող: Ես ոչինչ չունեմ: Չէ՞ որ ես հիմա միայն փոքր կոճղ եմ: -Ինձ ոչինչ պետք չէ: Այնքան եմ հոգնել, հանգստանալ եմ ուզում: -Նստի՛ր կոճղիս և հանգստացիր: Տղան այդպես էլ վարվեց: Խնձորենին երջանիկ էր:

Եղիշե Չարենց՝ Դանթեական առասպել (վերլուծություն)

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված…

<<Դանթեական առասպել>>
1915 պատերազմական անհաջողությամբ Ռուսական զորքերը անցել էին հարցակման,նորից կռիվներ էին մղվում նահանջած վայրերում՝Արևմտյան Հայաստանի ամբողջ տարացքում,որը և առիթ հանդիսացավ Չարենցի համար գրելու «Դանթեական» սահմռկեցուցիչ պոեմը,որտեղ նկարագրվում է պատերազմական դաժան իրողությունն ու օրենքները:
Ինչու են փռում այսքան ցավ,ավեր,
Հողմերը այս չար երբ պիտի լռեն,
Եվ ով է լարում այսպիսի դավեր
Կյանքը դարձնում նզովյալ գեհեն:
Պոեմում պատկերվում են պատերազմի իրական և դրանց ուղեկցող զինվորների վերապրած սարսափները,ճանապարհին ընկած դիակներ,ոսկրացած ձեռքեր,մերկ սրունքներ,ցիրուցան ատամներ՝
Սարսափած սրտով մենք անցանք առաջ,
Եվ մեր հայացքից արյուն էր կաթում,
Լուսնոտի նման բութ ու շվարած
Այլևս ոչինչ չեինք նկատում:
Պտերազմական ողբերգական մաքառումի տարբերակը ներկայացվում է զինվորների ծանր վերելքով՝ սառցապատ լեռան ծերպերով մինչև գագաթը: Դա մեր Վան քաղաքի ճանապարհն էր որը մեռած էր համարվում, որը ալեկոծվում էր ահի և մահի դաժան տեսարաններով:Բանաստեղծը ամեն վարկյան մաքառում է ի պաշտպանություն մարդու դարավոր մահվան դեմ,մարդու հոգևոր և բարոյական նկարագրի:Դա է այն պայծառ ծեգերի,ոսկի հասկերի,դյութիչ հեռուների,ձյունապատ գագաթների,ծովի գիշերային ծփանքների ղողանջները,տարբեր դարձդարձումների նորից ուղված արնաբույր, պատերազմների նյութական,ֆիզիկական ու հոգևոր ավերմունքների դեմ:
Եվ ճամփա ընկանք որպես մեռելներ
Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն
Ամեհի ցավով ներթափանցված այս և նման նկարագրություններն պարուրում են և պատերազմի զոհերին, և պատերազմող կենդանի մարդկանց,որոնց հոգու ապրումները ցուցադրելով բանաստեղծը անհուն տագնապներով բողոքում է պատերազմ կոչվող խելահեղության դեմ:

Եղիշե Չարենց՝ Ես իմ անուշ Հայաստանի (վերլուծություն)

Նրա մասին շատերն են գրում ու գրումեն շատ…Բնությունը շռայլ էր նրանկատմամբ,բախտը…ժլատ:Բնությունընրան օժտել էր բազումշնորհներով,բախտը չէր սահմանելերջանկություն:Նա այն արտասովորբախտի ու մեծության բանաստեղծներիցէր,որ աշխարհ են գալիս մահվան կնիքըճակատին:Բայց,չնայած կրած անհամարկորուստներին,արժեր աշխարհգալ,արժեր տառապել ու մոխրանալՉարենց դառնալու համար:

Նա դեռ պատանի էր,բայց արդենսկսվել էր տաղանդի յուրօրինակինքնահաստատման ուինքնահարստացման ընթացքը,որնուներ նորի ու հնի յուրացման բնույթ:Եվ որոշեց,որ ինքը դառնալու էկյանքում… Մի հանճարեղ պոետ:

<<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունըընդգրկված է <<Տաղարան>> շարքում,որը Չարենցը գրել է1920-1921 թթ.<<Տաղարան>> շարքը գրված է Սայաթ-Նովայիոճավորմամբ:Չարենցը այն նվիրել է կնոջը՝ Արփենիկին. _Ինչքան որ հուր կա իմ սրտում, բոլորը քեզ, Ինչքան կրակ ու վառ խնդում, բոլորը քեզ, Բոլորը տամ ու նվիրեմ,ինձ ոչ մի բան թող չմնա, Դու չմրսես ձմռան ցրտում, բոլորը քեզ…

Ես իմ անուշ Հայաստանի տաղը Հայաստանիգեղարվեստական պատկերների խտացումն է,Հայաստանիպատմության ու բնության յուրահատկությունների ոգեղենհամադրությունը։Հատկանշական երևույթներիթվարկումով ու դիպուկ բնորոշումներով Չարենցըստեղծում է հայրենի երկրի մի այնպիսի գեղավեստականպատկեր,որը վերածվում է ժողովրդի վաղնջականբնօրրանի բանաստեղծական քարտեզագրման։ Ստեղծվումէ Հայաստանի նկարագրական պատկերը։Չարենցըտեսանելի հատկանիշներով կերպարավորում էհայրենիքը։Թվարկումներն ու նկարագրություններըձուլվում են հայրենասիրական զգացմունքների հնոցում՝ստեղծելով հայրենացումի մի շնչավորված մթնոլորտ,որը ևանցյալ է, և ներկա,և ապագա,և ընդհանրապեսհավերժություն։

ՄԵԾԵՐԸ<<ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇՀԱՅԱՍՏԱՆԻ>>ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես իմ անուշ Հայաստանի»-ն բոլորմասշտաբներից դուրս պաննո է:Պաննո՝ հասցված ժողովրդականէպոսի աստիճանին … Դա մերազգային կենսագրության ու վարքիկենդանի արտացոլանքն է»: ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

<<Ես իմ անուշ Հայաստանի…>>Հայ տառերով, հայ բառերով այդպիսիբանաստեղծություն չի գրվածհայրենասիրության տեսակետից:Սա եզակի, աննախընթաց բան է:Նույնիսկ կարելի է ասել, որեվրոպական ու համաշխարհայինժանրի բանաստեղծությունների մեջայդպիսի թափով, այդպիսի ընդարձակխոսքերով գրված բան՝ գոնե ես չեմհիշում: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Ես իմ անուշՀայաստանի»-ն մինչևայսօր կնկատեմ մերերկրին, մեր հողին, մերպատմությանը նվիրվածամենեն գեղեցիկ երգը,գովաբանական աղոթքը,«Հայր մեր»-ին նմանվողաղոթք մը»:Վիլյամ Սարոյան

Ես իմ անուշ Հայաստանիարևահամ բառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, Մեր հին սազիլացակումած լարն եմ ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերիբույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերըջինջ, լիճը լուսե,

Արևն ամռան ուձմեռվավիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրճիթներիանհյուրընկալ պատերը սև,

Ու հնամյաքաղաքներիհազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,

Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —

Էլի՛ ես որբ ու արնավառ իմՀայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշհեքիաթ չկա․

Նարեկացու, Քուչակի պեսլուսապսակ ճակատ չկա․

Աշխա՛րհ անցի՛ր,Արարատի նմանճերմակ գագաթ չկա․

Ինչպես անհաս փառքիճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Չարենցը ոչ միայն մեր դարի ամենամեծհայ ձիրքն էր,այլ նաև ամենահասարակականմարդը,խիզախ քաղաքացին ևբանաստեղծության ասպետը,որն ամենանգամ մարտ էր մղումժողովրդի,մարդու,գեղեցկության ուճշմարտության համար:Չարենցիտառապանքի մեջ բյուրեղացած երգերըմիացել են մարդկության մեծ երթին,ընթանում են դեպի գալիք աշխարհիլուսավոր ափերը:Եվ հավերժ է լինելուկյանքի ու երգի այդ երթը…

Եղիշե Չարենց` Հարդագողի ճամփորդները (վերլուծություն)

Բանաստեղծությունը ճամփորդների մասին է և նրանց կյանքի անցած ճանապարհի: Այնտեղ նկարագրվում է նրանց սերը միմյանց հանդեպ: Ճամփորդները սիրում էին քայլել իրար հետ և երազել: Նրանց մանկությունը անցավ մշուշի պես գորշ, անարև և անմխիթար: Նրանք իրենց տնից կարծես հեռացել էին, ավելի լավ ապագա ունենալու համար և իրենց կյանքը դարձավ՝ փնտրում մութ, անհեթեթ, տարօրինակ: Վառվեց ողջակիզվող սիրտը նրանց, բայց աչքերը արևներ և սրտերը լուսավոր ապագա չտեսան։ Նա ցանկացավ երգել Աստծու, պայծառ սիրո ու հացի մասին, բայց անկախ իրենից երգեց գորշ օրերի մասին: Իրեն թվում էր, թե կյանքում նրանց ոչ ոք չհասկացավ, և բոլորը միայն ծիծաղում և հայհոյում էին նրանց: Եվ միայն խելագարը բարևեց կիսաձայն: Նրանք ոչնչի չհասան բայց գոհ կժպտային մեռնելիս, որ կարողացել են երազում երազել:

ԹԵՄԱ 6. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում.

ՓԵՏՐՎԱՐԻ 26-ՄԱՐՏԻ 2

  1. Տրդատ 3-րդի գահակալությունը /էջ 136-138/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան.

  2. Պետական կառավարման համակարգը: Բանակը /էջ 131-137/-բանավոր, դասագիրք.

    ա/ Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր, դասագիրք/.

    Մեծ Հայքի և Պարսկաստանի միջև առաջացած թշնամության հետևանքով հայ Արշակունիները կողմնորոշվել են դեպի Հռոմ․ կայսրություն, ջանալով նրա աջակցությամբ դիմակայել ռազմատենչ Սասանյաններին։ Խոսրով Ա Մեծի սպանությունից հետո, 261-ին Շապուհ I գրավել է Մեծ Հայքը, յուրացրել «Հայոց Մեծաց արքա» տիտղոսը և երկրի կառավարումը հանձնել իր որդիներին։ Խոսրով Ա Մեծի մանկահասակ որդի Տրդատը, հարկադրաբար ապաստանելով Հռոմում, 270-ական թթ․ ծառայության է մտել կայսրական բանակում, գոթերի և պարսից դեմ մարտերում հռչակվել անձն․ քաջություններով, արժանացել Դիոկղետիանոս կայսրի (284_305) համակրանքին ու հովանավորությանը։ Վերջինիս աջակցությամբ պարսկ․ զավթիչներից ազատագրվել է Մեծ Հայքը, և հայրենի գահին է հաստատվել Տրդատ Գ Մեծը (287_330)։ Նա գահակալման սկզբ․ տարիներին հակահարված է հասցրել Մեծ Հայքի հս․ հողերն ասպատակած ալաններին, ապա հաջողությամբ պայքարել Սասանյանների նոր ոտնձգությունների դեմ։ Հայ-հռոմ․ զորքերից վերստին պարտություն կրած Սասանյանները 298-ին Մծբինում կնքած 40-ամյա հաշտության պայմանագրով (տես Մծբինի հաշտության պայմանագիր 298) ճանաչել են Մեծ Հայքի թագավորության անկախությունը և Տրդատ Գ Մեծի արքայապատիվ իրավունքները։

    Տրդատ Գ Մեծի գահակալման խաղաղ տարիներին վերականգնվել են հայ ավատառու նախարարությունների ավանդ․ տեղերը պետ․ կառավարման համակարգում, նրանց գործակալական հնամենի իրավունքները, զին․ ուժերի կազմակերպման և տեղաբաշխման կարգը, վարչաբաժանումները ևն։ 290-ական թթ․ Տրդատ Գ Մեծը հալածել է Հայաստանում զգալի տարածում գտած քրիստ․ համայնքներին, սակայն շուտով քրիստոնեությունը համարելով թշնամի պարսկ․ աշխարհից գաղափարապես զատվելու և իր միապետությունն ամրապնդելու ազդու միջոց, 301-ին այն հռչակել է պետ․ կրոն։ Եկեղեցու հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչի գլխավորությամբ կործանվել են հայոց հին հավատքի տաճարներն ու բագինները, հիմնվել եկեղեցիներ ու քրիստ․ սրբերի վկայարաններ։

    Մծբինի պայմանագրով և հայ-հռոմ․ դաշինքով կաշկանդված Պարսկաստանը խրախուսել է որոշ հայ նախարարությունների կենտրոնախույս հակումները և Մեծ Հայքի դեմ կովկասյան ցեղերի հրոսակային հարձակումները։ Հայոց արքա Խոսրով Բ Կոտակը (330_338) հարկադրված ճնշել է ներքին խռովությունները, սրի քաշել Մանավազյան, Որդունի և Բզնունի նախարար․ տոհմերին, վերամիավորել Շապուհ II-ի (309_379) սադրանքով ինքնագլուխ դարձած Աղձնիքն ու Հայոց Միջագետքը, հակահարված հասցրել Մազքթաց Արշակունի Սանեսան-Սանատրուկի ոտնձգություններին։ Խոշոր ավատառուների անջատական ձգտումները կանխելու նպատակով՝ Խոսրով Բ սահմանել է հազար և ավելի զինվոր ունեցող նախարարներին մայրաքաղաքում Հայոց արքունիքի անմիջական հսկողության ներքո բնակվելու օրենք։ Կարճատև խաղաղության տարիներին Խոսրով Բ ծավալել է շին․ աշխատանքներ, հիմնել Դվին մայրաքաղաքը, տնկել «Տաճար մայրի» և «Խոսրովակերտ» արգելանոց-անտառները։ Խաղաղությունը խաթարվել է 337-ին պարսկ․ զորքերի՝ Մծբին և Վասպուրական ներխուժումներով։ Սակայն Վանա լճի հս-արլ․ ափին, Առեստ ավանի մոտ ճակատամարտում հայկ․ 30 հզ-անոց զորաբանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը։ Նույն թվականին կանխվել է նաև պարսիկների երկրորդ հարձակումը։

    Խոսրով Բ Կոտակի մահից հետո Տիրանը (339_350) շարունակել է իշխանության կենտրոնացման քաղաքականությունը․ սանձել է անջատամետ նախարարներին, սահմանափակել ուռճացած եկեղեցու կալվածքները, տապալել ընդդիմացող Հուսիկ Ա Պարթևին և կաթողիկոս․ աթոռին կարգել Աղբիանոսյան տոհմի ներկայացուցիչ Փառեն Ա Աշտիշատցուն։ 350-ին Շապուհ II մեծ բանակով ներխուժել է Մեծ Հայք, դավադրաբար գերեվարել Տիրան արքային ու նրա ընտանիքը։ Սակայն նույն թվականին հայ-հռոմ․ միացյալ զորքերը Բասեն գավառում գլխովին ջախջախել են պարսկ․ ուժերին, Շապուհ II-ին հարկադրել կնքել հաշտության պայմանագիր և գերությունից ազատել Հայոց արքային։ Տիրանի կուրացման և գահաժառանգ Արտաշեսի՝ բանտում սպանվելու պատճառով Մեծ Հայքի թագավոր է հռչակվել կրտսեր արքայազն Արշակ Բ (350_368)։ Գահակալման սկզբ․ տարիներին Արշակ Բ աշխարհիկ և հոգևոր ավատառուների նկատմամբ վարել է զիջող․ քաղաքականություն։ Նա հաշտվել է Գիրգոր Լուսավորչի տոհմի հետ և կաթողիկոս․ աթոռին հաստատել Ներսես Ա Մեծին, որի համագործակցությամբ իրագործել է մի շարք բարեփոխումներ, չափավորել հարկերը, կարգավորել ամուսնաընտանեկան հարաբերությունները, հիմնել նոր դպրոցներ ու խնամատար հիմնարկներ ևն։ Կենտր․ իշխանության հզորությունն ամրապնդելու նպատակով Արշակ Բ ծրագրել է արքուն․ տիրույթներում կառուցել նոր քաղաքներ, որոնցում արտոնյալ պայմաններով կարող էին բնակություն հաստատել նախարար․ տիրույթներում ապրել չցանկացողները։ Այրարատ «աշխարհի» Կոգովիտ գավառում հիմնել է Արշակավանը,

    բ/ Նկարագրե՛ք արքունի կառուցվածքն ու գործառույթները /գրավոր, դասագիրք/.

    Կիլիկյան Հայաստանի պետական կարգ

    Կիլիկյան Հայաստանի պետական կարգը ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների ու եվրոպական պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ։

    Թագավորի գործառույթները

    Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհներով։ Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր։

ԹԵՄԱ 5. Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդի օրոք.

ՓԵՏՐՎԱՐԻ 19-23

  1. Կրասոսի արշավանքը /էջ 112/- բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան.

  2. Անտոնիոսի արշավանքը /էջ 113-114/- բանավոր, դասագիրք.

  • Ներկայացրե՛ք Ք. ա. 53 թվականի հայ-պարթևական դաշինքը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  • Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ 2-րդի ընտանիքը: Ձեր գնահատականը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

    Արտավազդ 2-րդ Արտավազդ 2-րդ: Արտաշատի պայմանագրի կնքումից հետո Տիգրան II Մեծը գահակալեց ևս տասը տարի: Նա մահացել է Ք.ա. 55 թ.` 85 տարեկան հասակում: Տիգրան Մեծը թագաժառանգ Արտավազդին թողեց Եփրատից Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից Կուր ձգվող մի ընդարձակածավալ երկիր` զարգացած տնտեսությամբ ու հզոր բանակով: Տիգրան Մեծի կյանքի վերջին շրջանում Արտավազդը եղել է նրա գահակիցը, որն օգնել է պատկառելի տարիք ունեցող հորը կառավարելու երկիրը: Թագաժառանգը փայլուն կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած, հունարենին գիտակ մտավորական անձնավորություն էր: Պլուտարքոսը վկայում է, որ նա «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Արտավազդը նաև ճկուն դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և ռազմական գործիչ: Արտավազդ II–ը (Ք.ա. 55–34 թթ.) գահ բարձրացավ միջազգային չափազանց բարդ իրադրության պայմաններում: Նրան մեծ հմտություն էր անհրաժեշտ տարածաշրջանի երկու տերությունների՝ Հռոմեական Հանրապետության և Պարթևական թագավորության միջև մրցակցության պայմաններում կողմնորոշվելու համար:

     Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր ապահովել Հայաստանի դաշնակցությունը: Այս հանգամանքը խիստ կարևորում էր Մեծ Հայքիդիրքորոշումը: Այդ դիրքորոշումից էր կախված, թե որ տերությունը տիրապետող դիրք կստանար տարածաշրջանում: Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում Արտավազդ II-ն ավելի հաճախհակվում էր դեպի Պարթևստանը: Նման դիվանագիտական ճկուն քայլերով Արտավազդ II-ը պահպանում էր Հայաստանի` տարածաշրջանի հզոր պետության կարգավիճակը:
     Հռոմեա-պարթևական պատերազմը և Հայաստանը: Հռոմում սկսված ներքաղաքական պայքարն ավարտվեց Ք. ա. 60 թ.: Հանրապետության երեք ականավոր գործիչներ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս ԿեսարնՀուլիոս Կեսարու Մարկոս Կրասոսը ստեղծեցին մի դաշինք, որը հայտնի է Առաջին եռապետությունանունով: Եռապետերը հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և Պարթևստանի դեմ արշավելու հրամանատարությունը:
     Ք.ա. 54 թ. գարնանը հռոմեական 50-հազարանոց բանակը Կրասոսի հրամանատարությամբ ժամանեց Ասորիք: Նա ծրագրել էր ջախջախել պարթևներին, գրավել Միջագետքը, Պարսից ծոցի ափերին գտնվող երկրները և հասնել Հնդկաստան: Այդ պատերազմում Կրասոսը որոշակի հույսեր էր կապում «Հռոմեական ժողովրդի դաշնակից ու բարեկամ» Հայաստանի հետ, որի հեծելազորը բազմիցս էր ապացուցել իր առավելությունները պարթևական այրուձիի դեմ մարտերում: Արտավազդի և Կրասոսի հանդիպումը տեղի ունեցավ Ք.ա. 54 թ. գարնանը Ասորիքում:
     Արտավազդը հավաստիացրեց, թե ինքը Կրասոսին կտրամադրի 16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևակ (ընդամենը` 40 հազար զինվոր): Սա պատկառելի ռազմական օգնություն էր, որն անվիճելի կարող էր դարձնել հռոմեացիների հաղթանակը: Միաժամանակ հայոց արքան առաջարկում էր պարթևների դեմ ռազմերթը կազմակերպել ոչ թե Ասորիքի անապատներով, այլ Հայաստանի հարավային տարածքով: Նման դեպքում լեռնային տարածքը կզրկեր պարթևական հեծելազորին շարժունությունից: Բացի այդ, Արտավազդը, անշուշտ, ցանկանում էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն Կրասոսը կտրականապես մերժեց Արտավազդի այս խելամիտ առաջարկությունը և ընտրեց ռազմերթի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին՝ Հայաստանի սահմանամերձ տարածքների վրայով: Դիոն Կասիոսը պարթևների այդ քայլը բացատրում է հետևյալ կերպ. <<Որպեսզի Արտավազդը` Տիգրանի որդին, որ այդ ժամանակ թագավորում էր Հայաստանում, իր սեփական երկրի վիճակով մտահոգված, որևէ օգնություն չուղարկեր հռոմեացիներին>>: Պարթևների հաշվարկը ճիշտ դուրս եկավ: Արտավազդն այլևս չէր կարող օգնական ուժեր ուղարկել Կրասոսին, ինչի մասին անհապաղ տեղեկացրեց հռոմեացիներին:Սակայն Կրասոսը դա ընկալեց որպես դավաճանություն և հոխորտանքով հայտարարեց, թե պարթևներին ջախջախելուց հետո ինքն անպայման պատժելու է Արտավազդին: Նման վերաբերմունքի պայմաններում, բնականաբար, Արտավազդ II-ը պետք է փոխեր իր քաղաքական ուղղվածությունը և դաշինք առաջարկեր Օրոդես II-ին, որն այն ընդունեց սիրահոժար:Հայ-պարթևական պայմանագիրը կնքվեց Ք.ա. 54 թ. վերջերին Արտաշատում: Դաշինքն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևաց թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:
     Այդ ընթացքում Կրասոսը, չփոխելով մարտավարությունը, Ք.ա. 53 թ. գարնանը, անցնելովԵփրատը, սկսեց իր արշավանքը դեպի Պարթևստան: Պարթևական բանակը, խուսափելովգլխավոր ճակատամարտից, մանր հարձակումներով անընդհատ նահանջում էր դեպի երկրիխորքերը` հռոմեացիներին կտրելով թիկունքից և մատակարարումներից: Չոր, տափաստանայինկլիման, անսովոր շոգերն ու հիվանդությունները բարոյալքել էին հռոմեական զինվորներին: Միակ ճիշտ քայլն անմիջապես դեպի ելման դիրքերը նահանջելն էր:
     Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառան քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած ճակատամարտում պարթևզորավար Սուրենը հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեականբանակը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, իսկ գերիներինը` 10 հազարից:Սպանվեցին Կրասոսն ու իր որդին: Ըստ Պլուտարքոսի` Սուրենը Կրասոսի գլուխն ուղարկեց Հայաստան, որտեղ այդ ժամանակ հյուրընկալվել էր Օրոդես II-ը` պարթև մեծամեծերի ուղեկցությամբ: Խնջույքից հետո սեղաններն արդեն հավաքել էին, և դերասանները հանդիսականների ուշադրությանն էին ներկայացնում հույն հեղինակների ստեղծագործություններից հատվածներ: Կրասոսի գլուխը բերելու պահին բեմադրվում էր Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Դերասան Յասոն Տրալացին բեմ է դուրս գալիս Կրասոսի կտրված գլխով և արտասանում. «Լեռան բարձունքից բերում ենք Եղնիկ` խոցված մերփառահեղ հարվածներից»:Տեսարանը ցնծության աղաղակներով է ընդունվումհանդիսականների կողմից: «Կրասոսի արշավանքը ողբերգություն էր,- գրում է նշանավորպատմաբան Ն. Ադոնցը,- իսկ այդ տեսարանը` դրա յուրահատուկ ու տրամաբանականվախճանը»:
     Անտոնիոսի արշավանքները: Կրասոսի պարտության հետևանքով Հռոմի դիրքերն Արևելքում հիմնովին սասանվեցին: Կորուստներն այնքան մեծաթիվ էին, որ Հռոմն ի վիճակի չէր վրեժխնդիրլինելու պարթևներից: Մյուս կողմից էլ հանրապետությունը ներքաշվեց ներքաղաքականճգնաժամի մեջ, որը հետին խորք մղեց արտաքին քաղաքական բոլոր հրատապ գործերը:
     Օգտագործելով պատեհ առիթը` պարթևական զինված ուժերը թագաժառանգ Բակուրի հրամանատարությամբ անցան հարձակման և հռոմեացիներին դուրս մղեցին Ասորիքից:Պարթևներին օժանդակում էին հայկական զորամասերը` Վասակ զորավարի գլխավորությամբ:Դաշնակից բանակները հռոմեացիներից ազատեցին Ասորիքը, Փյունիկիան, Պաղեստինը, Հրեաստանը: Կիլիկիան գրավելուց հետո պարթևները ներխուժեցին Փոքր Ասիայի հռոմեականպրովինցիաները:
     Պարթևների այս հաջողությունները ստիպեցին Հռոմի քաղաքական շրջաններին հարթել ներքինճգնաժամը: Ք.ա. 43թ. կազմակերպվեց Երկրորդ եռապետությունը, որը հանրապետությունը բաժանեց ազդեցության ոլորտների: Արևելքը ստացավ Անտոնիոսը:Դեպքերը սկսեցին զարգանալ ոչ ի նպաստ հայերի: Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը: Օրոդեսը սպանվեց իր որդու` Հրահատ IV-ի կողմից, որը որդեգրեց շեշտված հակահայկական դիրքորոշում: Սպասվող հռոմեա-պարթևական ռազմական բախման ժամանակ Հայաստանի համար այլևս հնարավոր չէր լինի պահպանել չեզոքություն: Հռոմում մշակված պատերազմի ծրագրերի համաձայն` ռազմական արշավանքն ընդդեմ Պարթևստանի ընթանալու էր Հայաստանի տարածքով:
     Ի վերջո եկավ պատերազմի պահը: Դեպի Պարթևստան մեծ արշավանքինախապատրաստություններ տեսնելուց հետո` Ք.ա. 36 թ., Անտոնիոսն անձամբ ժամանեց Արևելք:Նա իր տրամադրության տակ ուներ 100-հազարանոց բանակ և 300 սայլերի վրա բարձածպաշարողական տեխնիկա:  Ամբողջ այս ուժը կենտրոնացվել էր Կարին գավառում, որտեղից էլսկսվեց արշավանքը: Արտավազդը հռոմեացիներին տրամադրել էր ընդամենը 13-հազարանոց միզորամաս:
     Անվտանգ ու արագ երթով անցնելով Հայաստանի տարածքով` Անտոնիոսը մտավ Ատրպատական և շարժվեց այդ երկրի մայրաքաղաք Փրաասպա: Այդ պահին Անտոնիոսը կատարում էճակատագրական սխալ: Մասնատելով բանակը` նա իր հիմնական ուժերը նետում է Փրաասպայի դեմ: Գումակը բավականին հեռավորությամբ դանդաղ հետևում էր առաջապահ զորամասերին:Ուստի պահապան զորամասը ոչինչ չկարողացավ անել, երբ պարթևները հանկարծակի գրոհով շրջապատեցին գումակը: Պաշարողական մեքենաները ջարդուփշուր արվեցին ու այրվեցին:Հռոմեացիները միայն Փրաասպայի պարիսպների տակ ունեցան 20 հազար սպանված, իսկ նմանպայմաններում մնալ թշնամական երկրում, առանց հաջողության որևէ հույսի, կլիներանմտություն: Ուստի Անտոնիոսը բռնեց հետդարձի ճանապարհը:
     Ավելի վաղ, հրաժարվելով ռազմական հետագա գործողություններին մասնակցելուց, իրզորամասով Հայաստան էր վերադարձել Արտավազդ II-ը: Հայոց արքայի այս քայլը հռոմեացիների կողմից գնահատվել է որպես դավաճանություն: Հետագայում Անտոնիոսը հայոց արքային է համարել իր բոլոր  դժբախտությունների պատճառը: Պաշտոնական Հռոմը որդեգրել է այդ մեղադրանքը:
     Ք.ա. 36 թ. աշնանը հսկայական կորուստներով հռոմեական բանակը նահանջեց դեպի Հայաստան:Անընդհատ հարձակումներով պարթևներն ուժասպառ արեցին հակառակորդին: Նահանջի 27-րդ օրը հռոմեացիները վերջապես հասան Արաքսին: Պլուտարքոսն այսպես է նկարագրումգետանցումը. «Երբ հռոմեացիները, բարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափը, ոտքդրեցին հայկական հողի վրա… համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով`ուրախությունից լաց էին լինում»: Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվոր: Քիչ չէր նաև պարթևների կորուստը:
     Արտավազդ II-ը պատշաճ ու հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներին: Առատպարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքը: Թեև Անտոնիոսըցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն պահն անպատեհ էր, և նա շտապեցբանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջ` թագուհի Կլեոպատրայի մոտ:
     Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իրապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ:Խորհելով, թե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերը, որ պատճառվել էրգանձարանին, և ինչպես կարող էր, թեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունը, Անտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը:
     Դիմելով խորամանկության` նախ փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Անտոնիոսը հայոց արքային հրավիրում է Ալեքսանդրիա` իբր պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելիք արշավանքի ծրագիրը քննարկելու: Արտավազդը մերժում է այդ հրավերը: Այնժամ Անտոնիոսը հատուկ խնամախոսներ է ուղարկում Արտաշատ` Արտավազդին հրավիրելով Ալեքսանդրիա`հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու:Մերժում ստանալով` Անտոնիոսը 60-հազարանոց բանակով Ք.ա. 34 թ. ամռանն արշավում էՀայաստան և ուղղվում դեպի Արտաշատ:
     Ցանկանալով երկիրը զերծ պահել ավերածություններից ու զոհերից` Արտավազդ II-ը որոշում էբանակցել հռոմեական եռապետի հետ: Անշուշտ, դա ազնիվ, ինքնազոհ, սակայն միամիտ քայլ էր:Բանակցությունների ընթացքում Արտավազդն իր ընտանիքի հետ ձեnբակալվում է, ապաշղթայակապ ուղարկվում է Ալեքսանդրիա:Անտոնիոսի այս տմարդի քայլը դատապարտել ենանգամ իրենք` հռոմեացիները: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսն Արտավազդին «խաբելով,ձերբակալելով ու շղթայելով մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»: Տակիտոսն Անտոնիոսի այդ քայլը համարում է «անպատիվ արարք», իսկ Պլուտարքոսը`«ուխտադրուժ»: Հայաստանը հռչակելով իր անչափահաս որդու` Ալեքսանդրի թագավորությունև այստեղ թողնելով հռոմեական կայազոր` Անտոնիոսը, նախապես թալանելով արքունի գանձերը,հսկայական ավարով ու գերիներով վերադառնում է Եգիպտոս: Հայոց թագաժառանգ Արտաշեսը հանդուգն հարձակմամբ փորձում է ազատել գերի արքային ու իր հարազատներին, սակայնապարդյուն: Պարտություն կրելով` Արտաշեսը ապավինում է պարթևներին և ապաստան գտնումնրանց մոտ:
     Ալեքսանդրիայում Անտոնիոսը կազմակերպում է հաղթահանդես, որի ընթացքում հայոց արքան ուիր ընտանիքի անդամները ոսկե շղթաներով շղթայված անցնում են քաղաքի փողոցներով:Հռոմեացի զորավարը նրանց հորդորում է ներում հայցել, խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն հայոց արքան ու թագուհին և իրենց զավակները անցնում ենհպարտ ու արժանապատիվ: Ժամանակակից հույն պատմիչը գրում է. «Նրանք ցույց տվեցինիրենց ոգու արիությունը»: Հայերի այդ կեցվածքը մեծ տպավորություն է թողնում, իսկ զայրացածԿլեոպատրան, չներելով նրանց, կարգադրում է զնդան նետել:
     Եռապետերի և հատկապես Անտոնիոսի ու Օկտավիանոսի խիստ լարված հարաբերություններիհետևանքով Հռոմը ներքաշվում է հերթական քաղաքացիական պատերազմի մեջ: Կողմերի միջևվճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 31 թ. սեպտեմբերի 2-ին Ակցիումի հրվանդանիցոչ հեռու: Այստեղ Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց և փախավ Ալեքսանդրիա: Քիչ անց`հոկտեմբերին, Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ II-ը մահապատժի է ենթարկվում:Իրենք էլ` Անտոնիոսն ու Կլեոպատրան, շատ երկար չապրեցին: Գայոս Օկտավիանոսի կողմից գերվելու վտանգն ստիպեց նրանց ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին:
     Արտավազդ II-ի կյանքն ու նահատակությունը, անմնացորդ հայրենանվեր գործունեությունը նրա համար ապահովել են բացառիկ պատվավոր տեղ հայոց բազմադարյան պատմության մեջ:Պատահական չէ, որ դեռևս իր կենդանության օրոք նա մեծարվել է «Աստվածային» մակդիրով:

ԹԵՄԱ 4. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան Մեծ

ՓԵՏՐՎԱՐԻ 12-16

ԹԵՄԱ 4. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան Մեծ

  • Հայկական աշխարհակալության ընդլայնումը /էջ 92-102/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան/

  • Տիգրան Մեծի տերությունը /էջ 104-110/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան/

  • Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսումհռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։

Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ մ.թ.ա. 69-67 թվականներ և 66 թվական։ Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով։

Հռոմեական զորավար Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Սակայն այն իրագործվեց միայն մասամբ։ Հռոմեական բանակի ներխուժումը Հայաստան իրոք որ անսպասելի էր։ Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը։ Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով։ Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։ Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց։

Լյուցիոս Լուկուլլոս

Լուկուլլոսի ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Հայաստան, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Հայաստան հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծիդեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը սնունդով ու ջրով։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին։ Հռոմեական զորքը պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել՝ իրենց համար ձեռնտու վայրում։ Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը։ Կողմերն անհապաղ մարտի բռնվեցին։ Հայկական հեծելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, բեկելով թշնամու մարտակարգը, ապա սկսեց հակագրոհը։ Հայ թեթևազեն հեծյալները թունավոր ու ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին։ Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապաստանեցին Մծբին քաղաքի պարիսպների ետևում։ Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Պոնտոսի թագավորության զգալի մասը։ Հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլլոսը հեղինակազրկվեց՝ Արևելքի գործերը զիջելով Գնեոս Պոմպեոսին։ Պատմիչները վկայում են, որ հռոմեացիներն այնքան դաժան ջարդ էին կրել, որ դեռ երկար ժամանակ սարսափով էին հիշում Արածանիի ճակատամարտը:

  • Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը /ե՞րբ, որտե՞ղ, ու՞մ միջև, պայմանները, հետևանքները/-/գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

    Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թթ հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66-ին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասում է բանակցել Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսն աշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկական գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացել Ծոփքն ու Կորդուքը։ Թեև հաշտության պայմանները եղել են ծանր, Հայաստանը չի դարձել Հռոմին վասալ պետություն, չի խախտվել նրա ամբողջականությունը։

ԹԵՄԱ 3. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ

ՓԵՏՐՎԱՐԻ 5-9

ԹԵՄԱ 3. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը /էջ 91-93/

Տիգրան 2-րդ Մեծի տերության ստեղծումը /էջ 94-97/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան/

Լրացրե՛ք Տիգրան Մեծի գահակալման և նվաճումների ժամանակագրությունը /գրավոր, դասագիրք/

Արտաշեսյան հարստություն

Արտաշեսյան արքաայտոհմը Հայաստանում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա Բարին, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ որդի Զարեհի, Երվանդյան։ Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն։

Անունը Տարեթվեր Իշխել է Նշումներ
Արտաշես Բարեպաշտ մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիգրան Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծ մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիգրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի միջնեկ որդի
Արտավազդ Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 6 մ.թ.ա. 8-մ.թ.ա. 6 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ և Էրատո մ.թ.ա. ?-մ.թ. 1 մ.թ.ա. 6-մ.թ. 1 Տիգրան Գ որդին և դուստրը

Թեմայի ամփոփում Վերլուծել Վահան Տերյանի ստեղծագործություններից

ՄԹՆՇԱՂ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
Ինձ թվում է, որ այս բանաստեղծությունը գրելիս հեղինակը այնքան էլ վատ տրամադրության մեջ չի եղել: Սակայն ես չեմ կարող ասել, թե ինչպիսին է բանաստեղծությունը ընդհանրապես: Քանի որ այս բանաստեղծության մեջ ես տեսնում եմ` և’ լավ, և’ տխուր երամգների մեջ ու հենց դա էլ ինձ դուր է գալիս:
ՑՆՈՐՔ
Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…
Ես կարծում եմ, որ այս բանաստեղծության մեջ խոսքը սովորական սիրո մասին չէր: Բանաստեղծության մեջ խոսվում էր հարազատության մասին: Եվ այն մասին, թե ինչքան դժվար է բաժամվել հարազատ մարդուց իմանալով, որ նա էլ երբեք չի վերադառնալու: Ես այս բանաստեղծության մաջ տեսա տրտմություն ու մուգ գույներ:
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
Կարող եմ միայն մի բան ասել: Այս բանաստեղծությունը կարող է ունենալ յուրաքանչյուրն համար մի իմաստ: Բանաստեղծությունը ասում էր, թե ինչ արագ է անցնում կայնքը: Ու թե ինչ ակնթարթային անցում ունի սերը:

Աշուն
Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։
Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։
Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։
Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….

Այս բանաստեղծության մեջ տեսը խոր տրտմություն: Բանաստեղծությունը կարծես մի աչքի առաջ եկավ խավար գույներով: Բանաստեղծության ճն շումը այնքան մեծ էր, որ նույնիսկ պատկերացրի այն երաժշտության տակ ու լսեցի անձրևի ձայնը:

ԱՇՆԱՆ
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…
Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Ահա և իմ սիրելի բանաստեղծությունը; Չեք պատկերացնի ինչ պարզություն եմ զգում այս բանաստեղծությունը կարդալիս: Տեսնում են հեղինակի տրտմությունը: Զգում եմ բնության վիճիակը: Ու մի բան ևս, միշտ այս բանաստեղծությունը կարդալիս ես տեսել եմ մի մշուշոտ տեղ, որտեղ անձրև է գալիս: Պատկերացնում եմ այդտեղ ծառերի կանաչ, թրջված ու թոռոմած տերևներ և նաև գետնին թափված աշնան գունավոր տերևնեևը ոսկեգույն երանգի մեջ: Ախր շատ հիասքանչ բանաստեղծություն է:

Բնութագրել Վահան Տերյանին

Բոլոր բանաստեղծները ունեն յուրահատկություններ: Բոլորն էլ ամեն մի մասով ինձ շատ դուր են գալիս, սակայն Վահան Տերյանը ինձ համար առաջնային է: Նրա բանաստեղծությունները կարդալիս կարծես իմ մասին գրված լինի ամեն ինչ: Չգիտեմ, Տերյանը արդեն դարձել է իմ Տերյանը: Դե ինչպես ասացի, ես Տերյանի բանաստեղծությունները շատ եմ սիրում, ուստի  առավել սիրելի բանաստեղծություն չունեմ: Կարծում եմ, որ կշարունակեմ կարդալ ու ավելի խորը ճանանչել իմ Տերյանին: Մեր օրերում կարծես, թե սկսել են շատ քիչ ուսումնասիրել հայ բանաստեղծներին, հայ գրականությունը: Հիմա եզակիները կարող են ասել Տերյանից ինչ-որ բանաստեղծություն, որ հիշում են կամ էլ շատ են սիրում: Տերյանը ունի շատ գեղեցիկ և զգացմունքային բանաստեղծություններ սիրո մասին, որոնք շատ յուրահատուկ և տարբերվող սիրո խոստովանություններ կլինեին: Ես շատ մարդկանցից հարցումներ եմ արել և գրեթե բոլորը համոզված էին, որ մեր օրերի սիրահարների համար դա կլինի ուղղակի հետամնացություն և ոչ ավելին: Կարծում եմ, որ Տերյան արտասանելը և նվիրելը երբեք էլ հետամնացություն չի լինի: Թերևս մեր օրերում կան մարդիկ, ովքեր դեռ հասկանում են Տերյանի բանաստեղծությունները, նրանց խորությունը և դա հետամնացություն չեն համարում: Հուսով եմ Տերյանը երբեք չի համարվի հետամնացություն: Այսօրվա սիրահարների համար ավելի կարևորը նյութականն է, գումարն է, բայց իմ կարծիքով այդ ամենից առավել կարևոր է սերը, յուրօրինակությունը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սիրահար զույգ կարող էր սիրո խոստովանություն անել Տերյանի միջոցով: Հարցումների ընթացքում նաև իմացա, որ տարիներ առաջ ոչ այդքան հաճախ, բայց կհանդիպեինք սիրահարների, ովքեր իրար Տերյան կնվիրեն, քան այժմ: Տերյանը իմ ամենասիրելի բանաստեղծներից է և նրա բանաստեղծությունները ես նույնպես շատ սիրում եմ և կցանկանայի, որ մեր օրերի երիտասարդությունը Տերյան ընթերցելը, նվիրելը հետամնացություն չհամարեր: