Լուսնի մասին հետաքրքիր ծրագիր՝ մայիս ամսի երրորդ նախագիծ

moon_india_1024

Ինչպես գիտենք Երկիր մոլորակի միակ բնական արբանյակ Լուսինն աչքի է ընկնում մի տարօրինակ հատկությամբ: Այն է՝ Լուսինը մեզ Երևում է միշտ նույն կողմով: Դրա պատճառն այն է, որ Լուսինն իր առանցքի շուրջ պտտվում է նույնքան ժամանակում, ինչքանում որ պտտվում է Երկրի շուրջ: Այսպիսով նա իր այսպես կոչված սինխրոն պտույտի պատճառով մեզ միշտ իր նույն դեմքն է ցույց տալիս:

Հետաքրքիր է, որ միլիարդավոր տարիներ առաջ Լուսինը պտտվել է ավելի արագ: Սակայն Երկրի հետ (առավելապես օվկիանոսների հետ) մակընթացային փոխազդեցության հետևանքով Լուսնի՝ իր առանցքի շուրջ պտույտը հետզհետե դանդառել է՝ հավասարվելով Երկրի շուրջ պտտման պարբերությանը:

Մինչ Սովետական «Լուսին 3» արբանյակի արձակումը, մարդկությունը երբեք չէր էլ տեսել լուսնի հակառակ կողմը: Ավելին, որոշները դեմքի լուրջ արտահայտությամբ պնդում էին, թե Լուսնի հակառակ կողմում գտնվում են այլմոլորակայինների կողմից ստեղծված բազաներ: «Լուսին 3»-ի կողմից ստացված նկարները ցույց տվեցին, որ այն ամբողջապես նման է մեզ տեսանելի կողմին:

Լուսնի մասին անհավանական փաստեր՝ մայիս ամսի երկրորդ նախագիծ

10860258_10205443929681342_49026188_o

Շատ գիտնականներ միտված են հավատալու լուսնի առաջացման այն թեորիային, ըստ որի ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախում, որի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին հավասար: Բախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը «խտացել » է, որից էլ առաջացել է լուսինը:
Երբ Լուսինը գտնվում է Երկրից մաքսիմալ հեռավորության վրա, եղանակը և տեղումները Երկրի վրա դառնում են ավելի կանխատեսելի, իսկ երբ լուսինը մոտենում է Երկրին տեղի է ունենում հակառակը:
Լուսինը և Երկիրը ունեն աննախանձելի պատմություն. նրանք երկար ժամանակ գտնվել են «ռմբակոծության» տակ, դա եղել է 3-ից 4 միլիարդ տարի առաջ, երբ երկիրը և Լուսինը գտնվել են երկնաքարերի հոսքի մեջ:
Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան գնդաձև:
Լուսնի առաջացման ժամանակ մոտ 4.5 միլիարդ տարի առաջ, երբ այն Երկրից հեռու էր 22 530 կիլոմետրով, այն 3 անգամ ավելի մեծ էր քան հիմա:
Լուսնի ձգողության ուժը ազդում է երկրի պտտման արագության վրա: Երբ այն գոյություն չուներ,Երկիրը շատ ավելի արագ էր պտտվում, և օրերն ավելի կարճ էին:
6-րդ Ապոլոնի կազմը Երկիր է հասցրել մոտ 4 ցենտներ Լուսին (385կգ):
Երկրի չափերը նրան թույլ են տալիս «տեղավորել» իր մեջ 49 լուսին:
Արևի և Լուսնի չափերը Երկրից անզեն աչքով դիտողի համար նույնն են, քանի որ Լուսինը Արևից փոքր է 400անգամ և մոտիկ Երկրին 400 անգամ:
Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներ, և դա զարմանալի չէ, քանզի այնտեղ չկան քամիներ, և այնտեղ չկա խոնավություն:
Լուսնի վրա չկա մթնոլորտ` այդ պատճառով այնտեղ մթնշաղ չի լինում. ցերեկը և գիշերը իրար են հաջորդում ակնթարթորեն:
Լուսնի խավարում լինում է տարին երկու անգամ, բայց այդ երևույթը երկրի կոնկրետ տեղում կարող է դիտվել մոտ հարյուր տարի պարբերությամբ:

Լուսին՝ մայիս ամսի առաջին նախագիծ

10855872_10205443916481012_821313485_o
Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է ու վերջինիս բնական արբանյակը: Լուսինը էլիպսով պտտվում է Երկրի շուրջը, Երկրի հետ միասին`   նաև Արեգակի շուրջը:

Միջին հեռավորությունը Երկրից 384.000 կմ է, տրամագիծը 3.476 կմ է, զանգվածը Երկրի զանգվածի 0,0123 մասն է, ծանրության ուժը Լուսնի վրա կազմում է Երկրի ծանրության ուժի 0,165 մասը, ջերմաստիճանը Լուսնի մակերևույթին փոխվում է +1200 C-ից (ցերեկը) մինչև -1630 C (գիշերը), նորալուսինների միջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր է:

Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները:
Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից, տրամագծով`   գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ: Նրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի 0,0123 մասին, այսինքն`   Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ: Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի`   իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում:
Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ`   օդից ու ջրից: Նրա մակերևույթի ջերմաստիճանը ցերեկը հասնում է մինչև +120օC-ի, իսկ գիշերը՝ մինչև -163օC-ի:
Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:
Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր է, քան Երկրի վրա: Լուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով:

Արեգակի մասին ապրիլ ամսի երրորդ նախագիծ՝ Կյանքի գոյության աղբյուրը

Sun-hd-wallpapers4

Այն, որ Արեգակը գտնվում է Արեգակնային համակարգի կենտրոնում, երևի,բոլորս էլ գիտենք, բայց այն, որ Արեգակը աստղ է, քչերիս է հայտնի:  Արեգակը, նույնինքը՝ Արևը, Երկիր մոլորակից անզեն աչքով երևացող միայն 6000 աստղերից մեկնէ:  Արեգակը մի շիկացած, հսկայականգունդ է, սակայն Երկիր մոլորակիցդիտողին թվում է, թե Արեգակը երկնքումփոքրիկ շլացուցիչ սկավառակ է, և դամիայն այն պատճառով, որ մենք նրանիցհեռու ենք մոտ 150 մլն. կմ: Արեգակիտրամգիծը մոտ 109 անգամ մեծ է Երկիրմոլորակի տրամագծից, իսկ Արեգակըկազմող նյութից՝ ջրածնից ու հելիումից,կարելի է պատրաստել  շուրջ 330 հազարհատ այնպիսի երկրագունդ, ինչպիսին մերն է:

Արեգակի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ 6000 աստիճան, ինչի պատճառով տեղի է ունենում  արեգակնային նյութի փոփոխություններ. ջրածին «այրվելով» աստիճանաբար վերածվում է հելիումի: Պարզվում է՝ արեգակնայիննյութը փոխակերպվում է  լույսի և ջերմության, ինչի շնորհիվ էլ Երկրի վրա կյանքգոյություն ունի:

    Արեգակը լույս է տալիս, այդ իսկ  պատճառով անընդհատ նվազեցնում է իր զանգվածը: Սակայն Արեգակն այնքան ահռելի է, որ այդքան լույս ծախսելով, ուզանգվածը նվազեցնելով, այն դեռ պատրաստ է լուսավորել ավելի քան միլիարդավորտարիներ:

    Ամենակարևորը՝ պետք է հիշել, որ Արեգակը մեր մոլորակի վրա կյանքի գոյությանաղբյուրն է:

Արեգակի մասին հետքրքիր ծրագիր՝ ապրիլ ամսի երկրորդ նախագիծ

20f0dccfd83a462eb8c68d0053d6f809

Արեգակը աստղ է Արեգակնային համակարգի կենտրոնում: Այն համարյա կատարյալ գունդ է կազմված մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից:  Այն ունի մոտավորապես 1,392,684 կմ տրամագիծ մոտավորապես 109 անգամ երկրի տրամագծից երկար, և նրա զանգվածը (2×1030 կգ, Երկրինի 330,000 պատիկը) Արեգակնային համակարգի ընդհանուր ծանգվածի մոտ 99.86%-ը:

Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով: Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։ Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 % ավելի նվազ պայծառություն ունեն, քան Արեգակը (մեծամասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակը արտադրում է էներգիան հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։

Արեգակը գտնվում է 26 000 լուսային տարվա հեռավորության վրա՝ Ծիր Կաթինի կենտրոնից և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225—250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լույսային տարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում։

Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսեյի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» — բարձր խտության գոտիում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» — ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ:

Արեգակ՝ ապրիլ ամսի առաջին նախագիծ

Arev-632x400

Արեգակը աստղ է Արեգակնային համակարգի կենտրոնում: Այն համարյա կատարյալ գունդ է կազմված մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից:  Այն ունի մոտավորապես 1,392,684 կմ տրամագիծ մոտավորապես 109 անգամ երկրի տրամագծից երկար, և նրա զանգվածը (2×1030 կգ, Երկրինի 330,000 պատիկը) Արեգակնային համակարգի ընդհանուր ծանգվածի մոտ 99.86%-ը:

Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով: Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։ Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 % ավելի նվազ պայծառություն ունեն, քան Արեգակը (մեծամասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակը արտադրում է էներգիան հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։

Արեգակը գտնվում է 26 000 լուսային տարվա հեռավորության վրա՝ Ծիր Կաթինի կենտրոնից և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225—250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լույսային տարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում։

Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսեյի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» — բարձր խտության գոտիում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» — ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ:

Մարտ ամսի ֆիզիկայի նախագիծ` Ատոմային ֆիզիկա` Ատոմի միջուկի կառուցվածքը

Ատոմային ֆիզիկա, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ատոմների կառուցվածքն ու վիճակը։ Ատոմային ֆիզիկան ծագել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին։ Զարգացման սկզբնական փուլում ընդգրկում էր նաև ատոմի միջուկի կառուցվածքի հարցերը։ 30-ական թթ. պարզվեց, որ ատոմի միջուկում տեղի ունեցող փոխազդեցություններն իրենց բնույթով տարբեր են նրա արտաքին թաղանթում տեղի ունեցող փոխազդեցություններից, և 40-ական թթ. միջուկային ֆիզիկան առանձնացավ որպես ֆիզիկայի ինքնուրույն ճյուղ։ 50-ական թթ. միջուկային ֆիզիկայից մասնատվեց տարրական մասնիկների ֆիզիկան կամ մեծ էներգիաների ֆիզիկան։

Ատոմի կառուցվածքը

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ. Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:

томс.jpg

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911 թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:
REZERFORD_Ernst3.jpg

atom1.jpg

Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Էլեկտրոնները շարժվում են արագացմամբ

որի պատճառը միջուկի և Էլեկտրոնի փոխադարձ ձգողությունն է: Էլեկտրոնի և միջուկի գրավիտացիոն փոխազդեցությունը շատ փոքր է` մոտ

հետևաբար նրանց փոխազդեցությունը հիմնականում էլեկտրամագնիսական բնույթի է:

Սովորական վիճակում մարմինը, ինչպես և նրա կառուցվածքային տարրերը՝ ատոմները, էլեկտրաչեզոք են: Ուրեմն վերջինիս բոլոր էլեկտրոնների գումարային լիցքի բացարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:
Screenshot_2.png
Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z — ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝

Միջուկի լիցքը կլինի՝

Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.
Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z — ին:
Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:
Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով:
Միջուկի պրոտոնների՝ Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A

— ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:
Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:
Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:
p-08a-2.gif

Ֆիզիկայի փետրվարյան`առաջին Նախագիծ՝ Արեգակի և Լուսնի խավարումներ

Հին ժամանակներում արեգակի և լուսնի խավարումներն համարում էին երկրաշարժի, պատերազմի, ջրհեղեղի, երաշտի և այլ աղետների նախանշաններ: Իրականում դրանք սովորական լուսային երևույթներ են, որոնք բացատրվում են լույսի ուղղագիծ տարածմամբ: Գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել Արեգակի և Լուսնի խավարումները: Տեսնենք թե երբ է դիտվում Արեգակի խավարում: Լուսինը սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է: Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի մինջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի դիտելի սկավառակը: Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա: Երկրի մակերևույթի այն մասերից, որոնք հայտնվում են լրիվ ստվերի սահմաններում, դիտվում է արեգակի լրիվ խավարում: Կիսաստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը:

Capture

Երկիրն ու լուսինը, շարժվելով տիեզերքում, երբեմն հայտնվում են դեմ դիմաց ու փակում են արեգակի լույսը: Այս երևույթն էլ հենց անվանում են խավարում: Սա շատ տպավորիչ երևույթ է, և խավարումներին սպասում են աշխարհի բոլոր կետերում: Խավարումները լինում են արեգակի և լուսնի:

Երբ երկիրն անցնում է արեգակի և լուսնի մեջտեղով, և լուսինը շարժվում է դեպի երկրի ստվերը, տեղի է ունենում լուսնի խավարում:

Սովորաբար, դա պատահում է տարին մեկ անգամ: Լուսնի խավարումը կարող եք դիտել այն դեպքում, երբ այդ պահին գտնվում եք երկրի մութ կողմում: Լուսնի խավարման ժամանակ այն կարմրավուն գույն է ստանում:

Գոյություն ունի նաև լուսնի լրիվ խավարում: Սա այն երևույթն է, երբ լուսինը գտնվում երկրի ստվերի մեջտեղում: Այս ժամանակ լուսինը մութ է թվում: Կա նաև լուսնի մասնակի խավարում: Երբ լուսինը մնում է երկրային ստվերի առավել լուսավոր հատվածում, ուրեմն տեղի է ունեցել լուսնի մասնակի խավարում:

Արեգակի խավարումն ավելի հազվադեպ է լինում`2-3 տարին մեկ անգամ: Այս երևույթը շատ կարճ է տևում` 2-3 րոպե: Արեգակի խավարում է լինում այն դեպքում, երբ լուսինն անցում է արեգակի և երկրի մեջտեղով` ստվեր գցելով մեր մոլորակի վրա: Արեգակի լրիվ խավարման դեպքում լուսնի շուրջը երևում է պայծառ  ճառագայթում, դա արևին շրջապատող գազի լուսավորված շերտն է:

Capture