Ապրիլի 23-27 ԹԵՄԱ 11. Վարդանանց պատերազմը.

  1.Հայ նախարարական համակարգը մարզպանական շրջանում /էջ 30-31/
2. 
Պարսից գերիշխանության սաստկացումը: Արտաշատի ժողովը /էջ 31-32/
3. 
Ապստամբության ծավալումը: Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը /էջ 32-36/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.

ա/ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումը.

Ժամանակն է արդեն, որպեսզի պատմական այս երկու նշանավոր դեմքերը հակադրության մեջ չներկայացվեն, այլ յուրաքանչյուրին գնահատական տրվի ըստ իր գործի: Ելակետային պետք է համարել այն դրույթը, որ եկեղեցին յուր ղեկավար դերը քողածածկելու նպատակով է առաջ մղել Վարդանին և պայքարը Եկեղեցի-Վասակ Սյունի հարթությունից տեղափոխել Վասակ Սյունի-Վարդան Մամիկոնյան հարթություն:

Իմ կարծիքով Վասակ Սյունին և Վարդան Մամիկոնյանը տարբերվում են՝ նրանով, որ ժողովուրդը մեկին դավաճան է համարում, իսկ մյուսին հերոս:

բ/ Փորձե՛ք գնահատել Վասակ Սյունու դիրքորոշումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ես Վասակ Սյունու դիրքորոշումը գնահատել եմ խիստ, կամ խիստ հայկական:

Այսպես եմ գնահատել, որովհետև Վասակ Սյունին եղել է Հայաստանի խոշորագույն և հզորագույն իշխանություններից մեկի` Սյունիքի տիրակալը, երիտասարդ տարիներին աչքի է ընկել բավական ազգանվեր գործունեությամբ, Արտաշատի ժողովում, որտեղ քննարկվում էր հեթանոսություն ընդունելու առաջարկը, Վասակը մերժման կողմնակիցներից մեկն էր: Նա նաև մասնկցում է պարսիկների Հայաստան կատարած արշավանքներին:

Ես չեմ հասկանում մեկ բան, թե ո՞րն է Վասակ Սյունու հերոսությունը:

Ապրիլի 16-20 ԹԵՄԱ 10. Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար.

1. Տիրանի գահակալությունը /էջ 18/
2. Արշակ 2-րդ /էջ 18-23/
3. Պապ թագավոր /էջ 23-25/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.

ա/ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիրանը: Ինչու՞.

Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (339-350): Նրա օրոք պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև:

Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսանավել երկու պետությունների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և նորմալ հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ: Տիրանը շարունակեց հոր սկսած թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Նրա հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջինջ արվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Առաջին երկու Ընտանիքներից փրկված մեկական տղաները հետագայում Մամիկոնյանների օգնությամբ վերստացան իրենց տիրույթները: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ հայր-մարդպետը: Նա ձգտում էր, պատժելով անհնազանդ նախարարներին, ուժեղացնել թագավորական իշխանությունը:

Քրիստոնեական եկեղեցու ուժեղացումը և ավատատիրական հաստատության վերածվելը խիստ անհանգստացրեց Տիրանին: Թագավորին և նրա շրջապատին դուր չէին գալիս եկեղեցու թե’ հզորանալը և թե’ արքունիքին հակադրվելու փորձերը: Հավասարակշռություն ստեղծելու նպատակով թագավորը չխոչընդոտեց հեթանոսության աշխուժացումը՝ առաջ բերելով կաթողիկոս Հուսիկի բուռն դժգոհությունը: Բանն այնտեղ հասավ, որ եկեղեցին Տիրանին համարեց ուրացող, իսկ Հուսիկը նրան արգելեց եկեղեցի մտնել: Թագավորը, որ բնավ էլ հեթանոս չէր դարձել և նպատակ ուներ հեթանոսության աշխուժացման միջոցով եկեղեցու դիրքերը թուլացնել, այդ ըմբոստությունից կատաղած կարգադրեց Հուսիկին բրածեծ անել: Շատ չանցած Հուսիկը մահացավ: Կաթողիկոսության պաշտոնը խլվեց Լուսավորչի տոհմից, և նոր ձեռնադրված կաթողիկոսներն անմռունչ ենթարկվում էին արքային:
Տիրանի կյանքի վերջին տարիներին կրկին պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հակառակ իր կամքին, Հայոց թագավորն ստիպված եղավ դաշնակցել Հռոմի հետ: Վերջինս այդ կռիվներում պարտվեց, իսկ պարսկական զորքերը, դրանից օգտվելով, ներխուժեցին Հայաստան: Տիրանը գերի ընկավ և Շապուհ Բ-ի հրամանով կուրացվեց: Սակայն Շապուհ Բ-ն՝ պատերազմում անհաջողություն կրելով, ստիպված եղավ գերությունից ազատել Տիրանին: Գահ բարձրացավ Տիրանի որդի Արշակ Բ-ն:

բ/ Ներկայացրե՛ք Աշտիշատի ժողովը: Ինչո՞վ էր այն նշանավոր: Ի՞նչ կարևոր որոշումներ ընդունեց այդ ժողովը.

354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը: Այնտեղ ընդունվում են հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող որոշումներ և կանոններ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում գթասիրտ  լինելու իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից ՝ ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Առաջին ժողովի որոշումների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ:

գ/ Նկարագրե՛ք Ձիրավի ճակատամարտը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

 

371 թ. Ձիրավի դաշտում:

Հայկական զորքը ղեկավարում էին Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյան զորավարը: Պարսկական զորքերը դուրս են շպրտվում երկրի սահմաններից և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա: Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է Արշակ Բ գերությունից հետո անիշխանության տարիներին Մեծ Հայքից անջատված սահմանային տարածքները`   (Ուտիք, Գուգարք, Աղձնիք և այլն): Ճակատամարտը սկսվել է վաղ առավոտյան՝ հայկական զորքերի հարձակումով և շարունակվել մինչև ուշ երեկո:

Հռոմեական պատմիչ Ամմիանոսը վկայում է, որ Վաղես կայսրը իր զորքին հանձնարարել էր սոսկ պաշտպանվել և չդիմել հարձակողական գործողությունների: Իսկ Մովսես Խորենացին գրում է, որ ճակատամարտի ընթացքում հռոմեական վահանակիր հետևազորը բավարարվել է հայկական ջոկատներին վահանափակելով և թշնամու հակագրոհներից պաշտպանելով:

Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ II արքան հարկադրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահը:

Ապրիլի 9-13 ԹԵՄԱ 9. Պետական կառավարման համակարգը.

 

աՆերկայացրե՛ք արքունի գործակալությունները ևնրանց գործառույթները /գրավորդասագիրք/.
Արքունիքը կազմված է մի շարք գործակալություններից.՝
1.Հազարապետություն-սահմանում է պետության հարկերը,կատարում է քաղաքների,ամրոցների,ճանապարհների կառուցում
2.Սպարապետություն-նրա գլուխ կանգնած է սպարապետը,նրան են ենթարկվում երկրի բոլոր զորքերը:
3.Մարդպետություն-Նա վերահսկում է արքունի տարածքները,պահպանում է արքունի գանձերը:
4.Մախազություն-այն ղեկավարում է մախազը,նա թագավորի թիկնապահ գնդի ղեկավարն էր:
5.Թագադիր ասպետություն-պատասխանատու է պալատական արարողության,և օտար երկրների դեսպանների ընդունելության համար:
6.Մեծ դատավորություն-որը գլխավորում է կաթողիկոսը,նա հրավիրում է եկեղեցական ժողովներ և լուծում է նախարարների միջև ծագած վեճերը:
բԻ՞նչ էին բովանդակում Գահնամակ և Զորանամակ փաստաթղթերը /գրավորդասագիրք/.

Գահնամակ- Գահնամակը պետական կարևոր փաստաթուղթ է, որում նշվում են նախարարական տները, ըստ իրենց զբաղեցրած դիրքի:

Զորանամակ- Զորանամակը արքունի կարևոր փաստաթուղթ է, որով նշվում էին նախարարական տները, ըստ իրենց հզորության ուժի:

Ապրիլի 3-7-Նախագծային շաբաթ. Մաս Բ. Միջին շրջան. ԹԵՄԱ 8. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

  1. Ավատատիրության ձևավորումը /էջ 6-8/

  2. Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /էջ 11-13/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.

աՆերկայացրե՛ք հողատիրության հիմնական ձևերըավատատիրության շրջանում
1.Հայրենիք կամ հայրենական-հորից որդուն անցնող հաղաձև:
2.պարգևատրվող հողաձև-ծառայության դիմաց տրվող հողաձև,որը ծառայությունը ավարտելուց հետո հետ են վերցնում,այդ հողաձևին նաև ասում են ուտեստ:
3.գանձագին-առք վաճառքով ձեռք բերված հողաձև:
բՆերկայացրե՛ք ավատատիրականաստիճանակարգությունը
Ենթակայության համակարգ որի գլուխ կանգնած էր թագավորը,այնուհետև խոշոր նախարարները (բդեշխները),խոշոր գործակալ նախարարները (բդեշխները),այնուհետև գործակալ նախարարները(տերտանտեր),այնուհետև սեպուհները (նախարարական տների կրտսեր անդամներ):
գՆերկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը /գրավորդասագիրք և այլ աղբյուրներ/.

Թվարկեմ պատմական նշանակությունները՝

  1. Ազգապահպանական նշանակություն:
  2. Ազգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավականը դարձավ հայոց եկեղեցին:
  3. Պահպանվեցին հնուց եկող մի շարք տոներ և ծեսեր:
  4. Հայկական ճարտարապետության վերելք:
  5. Եկեղեցաշինության և խաչքարագործության զարգացումը:
  6. Գիտության և մշակույթի զարգացումը:

Ներկայացնեմ համառոտ բովանդակությունը՝

Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում Հայոց եկեղեցին առաջատար դիրքեր գրավեց հայ հասարակության մեջ: Այն մեհյանների կալվածքներից ու հարստություններից բացի, հողային մեծ նվիրատվություններ ստացավ Տրդատ Մեծից ու նրա հաջորդներից:

Հայոց եկեղեցին վերածվեց տնտեսական հզոր ուժի:  Ժողովուրդը պարտավոր էր եկեղեցուն հանձնել բերքի մեկ տասներորդը կամ տասանորդը և վճարել պտղի: Եկեղեցին շատ շուտով դարձավ երկրի խոշորագույն ավատատերերից մեկը, որի կալվածքները զիջում էին միայն թագավորական տիրույթներին: Միայն Ներսես կաթողիկոսի օրոք կաթողիկոսական կալվածքները սփռված էին 15 գավառներում:

Արդեն Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը: Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ, որոնց գլուխ կանգնած եպիսկոպոսները եկեղեցական արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում: Եպիսկոպոսություններից երկուսը ստեղծված էին Վիրքի և Աղվանքի համար:
Անուրանալի է հայ քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին իր վրա վերցրեց հայ մշակույթի պահպանման ու զարգացման ծանրությունը և ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը: Դարեր շարունակ այն ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով:

ԹԵՄԱ 6. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում.

ՓԵՏՐՎԱՐԻ 26-ՄԱՐՏԻ 2

  1. Տրդատ 3-րդի գահակալությունը /էջ 136-138/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան.

  2. Պետական կառավարման համակարգը: Բանակը /էջ 131-137/-բանավոր, դասագիրք.

    ա/ Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր, դասագիրք/.

    Մեծ Հայքի և Պարսկաստանի միջև առաջացած թշնամության հետևանքով հայ Արշակունիները կողմնորոշվել են դեպի Հռոմ․ կայսրություն, ջանալով նրա աջակցությամբ դիմակայել ռազմատենչ Սասանյաններին։ Խոսրով Ա Մեծի սպանությունից հետո, 261-ին Շապուհ I գրավել է Մեծ Հայքը, յուրացրել «Հայոց Մեծաց արքա» տիտղոսը և երկրի կառավարումը հանձնել իր որդիներին։ Խոսրով Ա Մեծի մանկահասակ որդի Տրդատը, հարկադրաբար ապաստանելով Հռոմում, 270-ական թթ․ ծառայության է մտել կայսրական բանակում, գոթերի և պարսից դեմ մարտերում հռչակվել անձն․ քաջություններով, արժանացել Դիոկղետիանոս կայսրի (284_305) համակրանքին ու հովանավորությանը։ Վերջինիս աջակցությամբ պարսկ․ զավթիչներից ազատագրվել է Մեծ Հայքը, և հայրենի գահին է հաստատվել Տրդատ Գ Մեծը (287_330)։ Նա գահակալման սկզբ․ տարիներին հակահարված է հասցրել Մեծ Հայքի հս․ հողերն ասպատակած ալաններին, ապա հաջողությամբ պայքարել Սասանյանների նոր ոտնձգությունների դեմ։ Հայ-հռոմ․ զորքերից վերստին պարտություն կրած Սասանյանները 298-ին Մծբինում կնքած 40-ամյա հաշտության պայմանագրով (տես Մծբինի հաշտության պայմանագիր 298) ճանաչել են Մեծ Հայքի թագավորության անկախությունը և Տրդատ Գ Մեծի արքայապատիվ իրավունքները։

    Տրդատ Գ Մեծի գահակալման խաղաղ տարիներին վերականգնվել են հայ ավատառու նախարարությունների ավանդ․ տեղերը պետ․ կառավարման համակարգում, նրանց գործակալական հնամենի իրավունքները, զին․ ուժերի կազմակերպման և տեղաբաշխման կարգը, վարչաբաժանումները ևն։ 290-ական թթ․ Տրդատ Գ Մեծը հալածել է Հայաստանում զգալի տարածում գտած քրիստ․ համայնքներին, սակայն շուտով քրիստոնեությունը համարելով թշնամի պարսկ․ աշխարհից գաղափարապես զատվելու և իր միապետությունն ամրապնդելու ազդու միջոց, 301-ին այն հռչակել է պետ․ կրոն։ Եկեղեցու հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչի գլխավորությամբ կործանվել են հայոց հին հավատքի տաճարներն ու բագինները, հիմնվել եկեղեցիներ ու քրիստ․ սրբերի վկայարաններ։

    Մծբինի պայմանագրով և հայ-հռոմ․ դաշինքով կաշկանդված Պարսկաստանը խրախուսել է որոշ հայ նախարարությունների կենտրոնախույս հակումները և Մեծ Հայքի դեմ կովկասյան ցեղերի հրոսակային հարձակումները։ Հայոց արքա Խոսրով Բ Կոտակը (330_338) հարկադրված ճնշել է ներքին խռովությունները, սրի քաշել Մանավազյան, Որդունի և Բզնունի նախարար․ տոհմերին, վերամիավորել Շապուհ II-ի (309_379) սադրանքով ինքնագլուխ դարձած Աղձնիքն ու Հայոց Միջագետքը, հակահարված հասցրել Մազքթաց Արշակունի Սանեսան-Սանատրուկի ոտնձգություններին։ Խոշոր ավատառուների անջատական ձգտումները կանխելու նպատակով՝ Խոսրով Բ սահմանել է հազար և ավելի զինվոր ունեցող նախարարներին մայրաքաղաքում Հայոց արքունիքի անմիջական հսկողության ներքո բնակվելու օրենք։ Կարճատև խաղաղության տարիներին Խոսրով Բ ծավալել է շին․ աշխատանքներ, հիմնել Դվին մայրաքաղաքը, տնկել «Տաճար մայրի» և «Խոսրովակերտ» արգելանոց-անտառները։ Խաղաղությունը խաթարվել է 337-ին պարսկ․ զորքերի՝ Մծբին և Վասպուրական ներխուժումներով։ Սակայն Վանա լճի հս-արլ․ ափին, Առեստ ավանի մոտ ճակատամարտում հայկ․ 30 հզ-անոց զորաբանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը։ Նույն թվականին կանխվել է նաև պարսիկների երկրորդ հարձակումը։

    Խոսրով Բ Կոտակի մահից հետո Տիրանը (339_350) շարունակել է իշխանության կենտրոնացման քաղաքականությունը․ սանձել է անջատամետ նախարարներին, սահմանափակել ուռճացած եկեղեցու կալվածքները, տապալել ընդդիմացող Հուսիկ Ա Պարթևին և կաթողիկոս․ աթոռին կարգել Աղբիանոսյան տոհմի ներկայացուցիչ Փառեն Ա Աշտիշատցուն։ 350-ին Շապուհ II մեծ բանակով ներխուժել է Մեծ Հայք, դավադրաբար գերեվարել Տիրան արքային ու նրա ընտանիքը։ Սակայն նույն թվականին հայ-հռոմ․ միացյալ զորքերը Բասեն գավառում գլխովին ջախջախել են պարսկ․ ուժերին, Շապուհ II-ին հարկադրել կնքել հաշտության պայմանագիր և գերությունից ազատել Հայոց արքային։ Տիրանի կուրացման և գահաժառանգ Արտաշեսի՝ բանտում սպանվելու պատճառով Մեծ Հայքի թագավոր է հռչակվել կրտսեր արքայազն Արշակ Բ (350_368)։ Գահակալման սկզբ․ տարիներին Արշակ Բ աշխարհիկ և հոգևոր ավատառուների նկատմամբ վարել է զիջող․ քաղաքականություն։ Նա հաշտվել է Գիրգոր Լուսավորչի տոհմի հետ և կաթողիկոս․ աթոռին հաստատել Ներսես Ա Մեծին, որի համագործակցությամբ իրագործել է մի շարք բարեփոխումներ, չափավորել հարկերը, կարգավորել ամուսնաընտանեկան հարաբերությունները, հիմնել նոր դպրոցներ ու խնամատար հիմնարկներ ևն։ Կենտր․ իշխանության հզորությունն ամրապնդելու նպատակով Արշակ Բ ծրագրել է արքուն․ տիրույթներում կառուցել նոր քաղաքներ, որոնցում արտոնյալ պայմաններով կարող էին բնակություն հաստատել նախարար․ տիրույթներում ապրել չցանկացողները։ Այրարատ «աշխարհի» Կոգովիտ գավառում հիմնել է Արշակավանը,

    բ/ Նկարագրե՛ք արքունի կառուցվածքն ու գործառույթները /գրավոր, դասագիրք/.

    Կիլիկյան Հայաստանի պետական կարգ

    Կիլիկյան Հայաստանի պետական կարգը ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների ու եվրոպական պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ։

    Թագավորի գործառույթները

    Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհներով։ Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր։

ԹԵՄԱ 5. Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդի օրոք.

ՓԵՏՐՎԱՐԻ 19-23

  1. Կրասոսի արշավանքը /էջ 112/- բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան.

  2. Անտոնիոսի արշավանքը /էջ 113-114/- բանավոր, դասագիրք.

  • Ներկայացրե՛ք Ք. ա. 53 թվականի հայ-պարթևական դաշինքը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  • Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ 2-րդի ընտանիքը: Ձեր գնահատականը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

    Արտավազդ 2-րդ Արտավազդ 2-րդ: Արտաշատի պայմանագրի կնքումից հետո Տիգրան II Մեծը գահակալեց ևս տասը տարի: Նա մահացել է Ք.ա. 55 թ.` 85 տարեկան հասակում: Տիգրան Մեծը թագաժառանգ Արտավազդին թողեց Եփրատից Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից Կուր ձգվող մի ընդարձակածավալ երկիր` զարգացած տնտեսությամբ ու հզոր բանակով: Տիգրան Մեծի կյանքի վերջին շրջանում Արտավազդը եղել է նրա գահակիցը, որն օգնել է պատկառելի տարիք ունեցող հորը կառավարելու երկիրը: Թագաժառանգը փայլուն կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած, հունարենին գիտակ մտավորական անձնավորություն էր: Պլուտարքոսը վկայում է, որ նա «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Արտավազդը նաև ճկուն դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և ռազմական գործիչ: Արտավազդ II–ը (Ք.ա. 55–34 թթ.) գահ բարձրացավ միջազգային չափազանց բարդ իրադրության պայմաններում: Նրան մեծ հմտություն էր անհրաժեշտ տարածաշրջանի երկու տերությունների՝ Հռոմեական Հանրապետության և Պարթևական թագավորության միջև մրցակցության պայմաններում կողմնորոշվելու համար:

     Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր ապահովել Հայաստանի դաշնակցությունը: Այս հանգամանքը խիստ կարևորում էր Մեծ Հայքիդիրքորոշումը: Այդ դիրքորոշումից էր կախված, թե որ տերությունը տիրապետող դիրք կստանար տարածաշրջանում: Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում Արտավազդ II-ն ավելի հաճախհակվում էր դեպի Պարթևստանը: Նման դիվանագիտական ճկուն քայլերով Արտավազդ II-ը պահպանում էր Հայաստանի` տարածաշրջանի հզոր պետության կարգավիճակը:
     Հռոմեա-պարթևական պատերազմը և Հայաստանը: Հռոմում սկսված ներքաղաքական պայքարն ավարտվեց Ք. ա. 60 թ.: Հանրապետության երեք ականավոր գործիչներ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս ԿեսարնՀուլիոս Կեսարու Մարկոս Կրասոսը ստեղծեցին մի դաշինք, որը հայտնի է Առաջին եռապետությունանունով: Եռապետերը հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և Պարթևստանի դեմ արշավելու հրամանատարությունը:
     Ք.ա. 54 թ. գարնանը հռոմեական 50-հազարանոց բանակը Կրասոսի հրամանատարությամբ ժամանեց Ասորիք: Նա ծրագրել էր ջախջախել պարթևներին, գրավել Միջագետքը, Պարսից ծոցի ափերին գտնվող երկրները և հասնել Հնդկաստան: Այդ պատերազմում Կրասոսը որոշակի հույսեր էր կապում «Հռոմեական ժողովրդի դաշնակից ու բարեկամ» Հայաստանի հետ, որի հեծելազորը բազմիցս էր ապացուցել իր առավելությունները պարթևական այրուձիի դեմ մարտերում: Արտավազդի և Կրասոսի հանդիպումը տեղի ունեցավ Ք.ա. 54 թ. գարնանը Ասորիքում:
     Արտավազդը հավաստիացրեց, թե ինքը Կրասոսին կտրամադրի 16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևակ (ընդամենը` 40 հազար զինվոր): Սա պատկառելի ռազմական օգնություն էր, որն անվիճելի կարող էր դարձնել հռոմեացիների հաղթանակը: Միաժամանակ հայոց արքան առաջարկում էր պարթևների դեմ ռազմերթը կազմակերպել ոչ թե Ասորիքի անապատներով, այլ Հայաստանի հարավային տարածքով: Նման դեպքում լեռնային տարածքը կզրկեր պարթևական հեծելազորին շարժունությունից: Բացի այդ, Արտավազդը, անշուշտ, ցանկանում էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն Կրասոսը կտրականապես մերժեց Արտավազդի այս խելամիտ առաջարկությունը և ընտրեց ռազմերթի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին՝ Հայաստանի սահմանամերձ տարածքների վրայով: Դիոն Կասիոսը պարթևների այդ քայլը բացատրում է հետևյալ կերպ. <<Որպեսզի Արտավազդը` Տիգրանի որդին, որ այդ ժամանակ թագավորում էր Հայաստանում, իր սեփական երկրի վիճակով մտահոգված, որևէ օգնություն չուղարկեր հռոմեացիներին>>: Պարթևների հաշվարկը ճիշտ դուրս եկավ: Արտավազդն այլևս չէր կարող օգնական ուժեր ուղարկել Կրասոսին, ինչի մասին անհապաղ տեղեկացրեց հռոմեացիներին:Սակայն Կրասոսը դա ընկալեց որպես դավաճանություն և հոխորտանքով հայտարարեց, թե պարթևներին ջախջախելուց հետո ինքն անպայման պատժելու է Արտավազդին: Նման վերաբերմունքի պայմաններում, բնականաբար, Արտավազդ II-ը պետք է փոխեր իր քաղաքական ուղղվածությունը և դաշինք առաջարկեր Օրոդես II-ին, որն այն ընդունեց սիրահոժար:Հայ-պարթևական պայմանագիրը կնքվեց Ք.ա. 54 թ. վերջերին Արտաշատում: Դաշինքն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևաց թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:
     Այդ ընթացքում Կրասոսը, չփոխելով մարտավարությունը, Ք.ա. 53 թ. գարնանը, անցնելովԵփրատը, սկսեց իր արշավանքը դեպի Պարթևստան: Պարթևական բանակը, խուսափելովգլխավոր ճակատամարտից, մանր հարձակումներով անընդհատ նահանջում էր դեպի երկրիխորքերը` հռոմեացիներին կտրելով թիկունքից և մատակարարումներից: Չոր, տափաստանայինկլիման, անսովոր շոգերն ու հիվանդությունները բարոյալքել էին հռոմեական զինվորներին: Միակ ճիշտ քայլն անմիջապես դեպի ելման դիրքերը նահանջելն էր:
     Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառան քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած ճակատամարտում պարթևզորավար Սուրենը հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեականբանակը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, իսկ գերիներինը` 10 հազարից:Սպանվեցին Կրասոսն ու իր որդին: Ըստ Պլուտարքոսի` Սուրենը Կրասոսի գլուխն ուղարկեց Հայաստան, որտեղ այդ ժամանակ հյուրընկալվել էր Օրոդես II-ը` պարթև մեծամեծերի ուղեկցությամբ: Խնջույքից հետո սեղաններն արդեն հավաքել էին, և դերասանները հանդիսականների ուշադրությանն էին ներկայացնում հույն հեղինակների ստեղծագործություններից հատվածներ: Կրասոսի գլուխը բերելու պահին բեմադրվում էր Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Դերասան Յասոն Տրալացին բեմ է դուրս գալիս Կրասոսի կտրված գլխով և արտասանում. «Լեռան բարձունքից բերում ենք Եղնիկ` խոցված մերփառահեղ հարվածներից»:Տեսարանը ցնծության աղաղակներով է ընդունվումհանդիսականների կողմից: «Կրասոսի արշավանքը ողբերգություն էր,- գրում է նշանավորպատմաբան Ն. Ադոնցը,- իսկ այդ տեսարանը` դրա յուրահատուկ ու տրամաբանականվախճանը»:
     Անտոնիոսի արշավանքները: Կրասոսի պարտության հետևանքով Հռոմի դիրքերն Արևելքում հիմնովին սասանվեցին: Կորուստներն այնքան մեծաթիվ էին, որ Հռոմն ի վիճակի չէր վրեժխնդիրլինելու պարթևներից: Մյուս կողմից էլ հանրապետությունը ներքաշվեց ներքաղաքականճգնաժամի մեջ, որը հետին խորք մղեց արտաքին քաղաքական բոլոր հրատապ գործերը:
     Օգտագործելով պատեհ առիթը` պարթևական զինված ուժերը թագաժառանգ Բակուրի հրամանատարությամբ անցան հարձակման և հռոմեացիներին դուրս մղեցին Ասորիքից:Պարթևներին օժանդակում էին հայկական զորամասերը` Վասակ զորավարի գլխավորությամբ:Դաշնակից բանակները հռոմեացիներից ազատեցին Ասորիքը, Փյունիկիան, Պաղեստինը, Հրեաստանը: Կիլիկիան գրավելուց հետո պարթևները ներխուժեցին Փոքր Ասիայի հռոմեականպրովինցիաները:
     Պարթևների այս հաջողությունները ստիպեցին Հռոմի քաղաքական շրջաններին հարթել ներքինճգնաժամը: Ք.ա. 43թ. կազմակերպվեց Երկրորդ եռապետությունը, որը հանրապետությունը բաժանեց ազդեցության ոլորտների: Արևելքը ստացավ Անտոնիոսը:Դեպքերը սկսեցին զարգանալ ոչ ի նպաստ հայերի: Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը: Օրոդեսը սպանվեց իր որդու` Հրահատ IV-ի կողմից, որը որդեգրեց շեշտված հակահայկական դիրքորոշում: Սպասվող հռոմեա-պարթևական ռազմական բախման ժամանակ Հայաստանի համար այլևս հնարավոր չէր լինի պահպանել չեզոքություն: Հռոմում մշակված պատերազմի ծրագրերի համաձայն` ռազմական արշավանքն ընդդեմ Պարթևստանի ընթանալու էր Հայաստանի տարածքով:
     Ի վերջո եկավ պատերազմի պահը: Դեպի Պարթևստան մեծ արշավանքինախապատրաստություններ տեսնելուց հետո` Ք.ա. 36 թ., Անտոնիոսն անձամբ ժամանեց Արևելք:Նա իր տրամադրության տակ ուներ 100-հազարանոց բանակ և 300 սայլերի վրա բարձածպաշարողական տեխնիկա:  Ամբողջ այս ուժը կենտրոնացվել էր Կարին գավառում, որտեղից էլսկսվեց արշավանքը: Արտավազդը հռոմեացիներին տրամադրել էր ընդամենը 13-հազարանոց միզորամաս:
     Անվտանգ ու արագ երթով անցնելով Հայաստանի տարածքով` Անտոնիոսը մտավ Ատրպատական և շարժվեց այդ երկրի մայրաքաղաք Փրաասպա: Այդ պահին Անտոնիոսը կատարում էճակատագրական սխալ: Մասնատելով բանակը` նա իր հիմնական ուժերը նետում է Փրաասպայի դեմ: Գումակը բավականին հեռավորությամբ դանդաղ հետևում էր առաջապահ զորամասերին:Ուստի պահապան զորամասը ոչինչ չկարողացավ անել, երբ պարթևները հանկարծակի գրոհով շրջապատեցին գումակը: Պաշարողական մեքենաները ջարդուփշուր արվեցին ու այրվեցին:Հռոմեացիները միայն Փրաասպայի պարիսպների տակ ունեցան 20 հազար սպանված, իսկ նմանպայմաններում մնալ թշնամական երկրում, առանց հաջողության որևէ հույսի, կլիներանմտություն: Ուստի Անտոնիոսը բռնեց հետդարձի ճանապարհը:
     Ավելի վաղ, հրաժարվելով ռազմական հետագա գործողություններին մասնակցելուց, իրզորամասով Հայաստան էր վերադարձել Արտավազդ II-ը: Հայոց արքայի այս քայլը հռոմեացիների կողմից գնահատվել է որպես դավաճանություն: Հետագայում Անտոնիոսը հայոց արքային է համարել իր բոլոր  դժբախտությունների պատճառը: Պաշտոնական Հռոմը որդեգրել է այդ մեղադրանքը:
     Ք.ա. 36 թ. աշնանը հսկայական կորուստներով հռոմեական բանակը նահանջեց դեպի Հայաստան:Անընդհատ հարձակումներով պարթևներն ուժասպառ արեցին հակառակորդին: Նահանջի 27-րդ օրը հռոմեացիները վերջապես հասան Արաքսին: Պլուտարքոսն այսպես է նկարագրումգետանցումը. «Երբ հռոմեացիները, բարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափը, ոտքդրեցին հայկական հողի վրա… համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով`ուրախությունից լաց էին լինում»: Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվոր: Քիչ չէր նաև պարթևների կորուստը:
     Արտավազդ II-ը պատշաճ ու հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներին: Առատպարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքը: Թեև Անտոնիոսըցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն պահն անպատեհ էր, և նա շտապեցբանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջ` թագուհի Կլեոպատրայի մոտ:
     Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իրապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ:Խորհելով, թե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերը, որ պատճառվել էրգանձարանին, և ինչպես կարող էր, թեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունը, Անտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը:
     Դիմելով խորամանկության` նախ փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Անտոնիոսը հայոց արքային հրավիրում է Ալեքսանդրիա` իբր պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելիք արշավանքի ծրագիրը քննարկելու: Արտավազդը մերժում է այդ հրավերը: Այնժամ Անտոնիոսը հատուկ խնամախոսներ է ուղարկում Արտաշատ` Արտավազդին հրավիրելով Ալեքսանդրիա`հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու:Մերժում ստանալով` Անտոնիոսը 60-հազարանոց բանակով Ք.ա. 34 թ. ամռանն արշավում էՀայաստան և ուղղվում դեպի Արտաշատ:
     Ցանկանալով երկիրը զերծ պահել ավերածություններից ու զոհերից` Արտավազդ II-ը որոշում էբանակցել հռոմեական եռապետի հետ: Անշուշտ, դա ազնիվ, ինքնազոհ, սակայն միամիտ քայլ էր:Բանակցությունների ընթացքում Արտավազդն իր ընտանիքի հետ ձեnբակալվում է, ապաշղթայակապ ուղարկվում է Ալեքսանդրիա:Անտոնիոսի այս տմարդի քայլը դատապարտել ենանգամ իրենք` հռոմեացիները: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսն Արտավազդին «խաբելով,ձերբակալելով ու շղթայելով մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»: Տակիտոսն Անտոնիոսի այդ քայլը համարում է «անպատիվ արարք», իսկ Պլուտարքոսը`«ուխտադրուժ»: Հայաստանը հռչակելով իր անչափահաս որդու` Ալեքսանդրի թագավորությունև այստեղ թողնելով հռոմեական կայազոր` Անտոնիոսը, նախապես թալանելով արքունի գանձերը,հսկայական ավարով ու գերիներով վերադառնում է Եգիպտոս: Հայոց թագաժառանգ Արտաշեսը հանդուգն հարձակմամբ փորձում է ազատել գերի արքային ու իր հարազատներին, սակայնապարդյուն: Պարտություն կրելով` Արտաշեսը ապավինում է պարթևներին և ապաստան գտնումնրանց մոտ:
     Ալեքսանդրիայում Անտոնիոսը կազմակերպում է հաղթահանդես, որի ընթացքում հայոց արքան ուիր ընտանիքի անդամները ոսկե շղթաներով շղթայված անցնում են քաղաքի փողոցներով:Հռոմեացի զորավարը նրանց հորդորում է ներում հայցել, խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն հայոց արքան ու թագուհին և իրենց զավակները անցնում ենհպարտ ու արժանապատիվ: Ժամանակակից հույն պատմիչը գրում է. «Նրանք ցույց տվեցինիրենց ոգու արիությունը»: Հայերի այդ կեցվածքը մեծ տպավորություն է թողնում, իսկ զայրացածԿլեոպատրան, չներելով նրանց, կարգադրում է զնդան նետել:
     Եռապետերի և հատկապես Անտոնիոսի ու Օկտավիանոսի խիստ լարված հարաբերություններիհետևանքով Հռոմը ներքաշվում է հերթական քաղաքացիական պատերազմի մեջ: Կողմերի միջևվճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 31 թ. սեպտեմբերի 2-ին Ակցիումի հրվանդանիցոչ հեռու: Այստեղ Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց և փախավ Ալեքսանդրիա: Քիչ անց`հոկտեմբերին, Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ II-ը մահապատժի է ենթարկվում:Իրենք էլ` Անտոնիոսն ու Կլեոպատրան, շատ երկար չապրեցին: Գայոս Օկտավիանոսի կողմից գերվելու վտանգն ստիպեց նրանց ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին:
     Արտավազդ II-ի կյանքն ու նահատակությունը, անմնացորդ հայրենանվեր գործունեությունը նրա համար ապահովել են բացառիկ պատվավոր տեղ հայոց բազմադարյան պատմության մեջ:Պատահական չէ, որ դեռևս իր կենդանության օրոք նա մեծարվել է «Աստվածային» մակդիրով:

ԹԵՄԱ 4. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան Մեծ

ՓԵՏՐՎԱՐԻ 12-16

ԹԵՄԱ 4. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան Մեծ

  • Հայկական աշխարհակալության ընդլայնումը /էջ 92-102/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան/

  • Տիգրան Մեծի տերությունը /էջ 104-110/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան/

  • Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսումհռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։

Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ մ.թ.ա. 69-67 թվականներ և 66 թվական։ Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով։

Հռոմեական զորավար Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Սակայն այն իրագործվեց միայն մասամբ։ Հռոմեական բանակի ներխուժումը Հայաստան իրոք որ անսպասելի էր։ Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը։ Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով։ Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։ Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց։

Լյուցիոս Լուկուլլոս

Լուկուլլոսի ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Հայաստան, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Հայաստան հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծիդեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը սնունդով ու ջրով։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին։ Հռոմեական զորքը պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել՝ իրենց համար ձեռնտու վայրում։ Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը։ Կողմերն անհապաղ մարտի բռնվեցին։ Հայկական հեծելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, բեկելով թշնամու մարտակարգը, ապա սկսեց հակագրոհը։ Հայ թեթևազեն հեծյալները թունավոր ու ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին։ Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապաստանեցին Մծբին քաղաքի պարիսպների ետևում։ Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Պոնտոսի թագավորության զգալի մասը։ Հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլլոսը հեղինակազրկվեց՝ Արևելքի գործերը զիջելով Գնեոս Պոմպեոսին։ Պատմիչները վկայում են, որ հռոմեացիներն այնքան դաժան ջարդ էին կրել, որ դեռ երկար ժամանակ սարսափով էին հիշում Արածանիի ճակատամարտը:

  • Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը /ե՞րբ, որտե՞ղ, ու՞մ միջև, պայմանները, հետևանքները/-/գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

    Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թթ հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66-ին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասում է բանակցել Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսն աշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկական գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացել Ծոփքն ու Կորդուքը։ Թեև հաշտության պայմանները եղել են ծանր, Հայաստանը չի դարձել Հռոմին վասալ պետություն, չի խախտվել նրա ամբողջականությունը։

ԹԵՄԱ 3. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ

ՓԵՏՐՎԱՐԻ 5-9

ԹԵՄԱ 3. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը /էջ 91-93/

Տիգրան 2-րդ Մեծի տերության ստեղծումը /էջ 94-97/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան/

Լրացրե՛ք Տիգրան Մեծի գահակալման և նվաճումների ժամանակագրությունը /գրավոր, դասագիրք/

Արտաշեսյան հարստություն

Արտաշեսյան արքաայտոհմը Հայաստանում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա Բարին, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ որդի Զարեհի, Երվանդյան։ Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն։

Անունը Տարեթվեր Իշխել է Նշումներ
Արտաշես Բարեպաշտ մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիգրան Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծ մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիգրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի միջնեկ որդի
Արտավազդ Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 6 մ.թ.ա. 8-մ.թ.ա. 6 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ և Էրատո մ.թ.ա. ?-մ.թ. 1 մ.թ.ա. 6-մ.թ. 1 Տիգրան Գ որդին և դուստրը

Մոնթե Մելքոնյան (Ավո)

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:

Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան`   իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:
1973 թ., որպես առաջավոր աշակերտ, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում: Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդել է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում`   Հարավային Կորեայում, Կամբոջիայում, Թաիլանդում, Վիետնամում:
1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը`   բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:
Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»`   նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար: Տիրապետել է 7 լեզուների: Գրել է ուսումնասիրություններ ազգային-ազատագրական պայքարի մասին:
1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ`   հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:
Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում:
1983թ. գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:
1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը:
1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում`   հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում:
Մեկուսացման և բանտարկության տարիներին գրել է հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ, որոնք տպագրվել են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում և Սան Ֆրանսիսկոյի «Սարդարապատ» ամսագրում:
1989թ. հունվարին Մոնթեն ազատ է արձակվել: Փաստաթղթեր չունենալու պատճառով 1989թ. փետրվարից մինչև 1990թ. սեպտեմբերն ապրել է թափառական ու հալածական, նախ`   կարճ ժամանակով Եմենում, ուր նրան է միացել կինը, ապա`   Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում:
1990թ. հոկտեմբերին Մոնթեին վերջապես հաջողվել է գալ Հայաստան: Մինչև 1991թ. սեպտեմբերը զուգընթաց կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագետ մասնագետների հետ գրեթե 8 ամիս զբաղվել է «Հայաստանը և իր հարևանները» ծավալուն գրքի ստեղծմամբ, սակայն աշխատանքներն մնացել են անավարտ`   Շահումյանում և Արցախում լարված իրավիճակի և զինված ընդհարումների պատճառով:
1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրև թարգմանիչ`   Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս`   Շահումյանի շրջան:
Մ. Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
Ղեկավարել է Մարտունու (գրաված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Զոհվել է 12.06.1993թ. Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար:

Փաստեր Մոնթե Մելքոնյանի կյանքից և ովքեր սպանեցին Մոնթե Մելքոնյանին

Փաստեր Մոնթե Մելքոնյանի կյանքից
1975 թվականին Մոնթեն ընդունվեց Կալիֆորնիայի Բերքլի համալսարան` պատմության և հնագիտության բաժին: Երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և 4 անգամ դարձել է Կալիֆորնիա նահանգի չեմպիոն: Ուսման 3-րդ տարվա ընթացքում այցելում է Հարավային Կորեա, որտեղ 5 ամիս ապրում է բուդդիստական վանքում և ուսումնասիրում է տարածաշրջանի փիլիսոփայությունը: Տիրապետում էր իսպաներեն, ճապոներեն, ֆրանսերեն, արաբերեն, անգլերեն և իտալերեն լեզուների: Հետաքրքիր է` հայերենը սովորեց բավականին ուշ: 1990թ.Երևանում յոթ ամիս աշխատեց Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը: 1991-ի սեպտեմբերին մեկնեց Արցախ, որտեղ ձեռք բերեց Ավո կեղծանունը: 1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Այնպիսի համբավ ձեռք բերեց բնակիչների մոտ, որ շատ մարտունեցիներ իրենց երեխաների անունը դնում էին` Ավո կամ Մոնթե:

Ովքեր սպանեցին Մոնթե Մելքոնյանին. պետք է պատժվեն