Մարտ ամսի երկրորդ նախագիծ (շարադրություն լուսանկարներով)` Հանդիպում «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի և Է. Մ. Ռեմարկի «Հաղթական կամար», «Երեք ընկեր» գրքերի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանի հետ:

Այստեղ Շավարշ Կարապետյանը` «Էդիթ պրինտ»-ի հրատարկչության մարքեթինգի տնօրենը, ներկայացնում է, թե իրենց հրատարակչությունը, ինչպիսի դժվարությունով է ստացել հեղինակային իրավունքները գիրքը թարգմանելու համար:

Այստեղ շողշողում է մեր Ընկեր Վանուհին, ով երկու գրքերի թարգմանչուհին է և սիրով մեզ է ներկայացնում երկու գրքերի բովանդակությունները:

Այստեղ կանգնած են` Էրիկն և Լուսինեն: Նրանք ամենաշատ հարցեր հնչեցնողներն էին:

Այստեղ` երեխաների մեջտեղում նստած եմ ես: Ես ներկայացրեցի` Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի անձնական վերլուծությունս և կարծիքներս:

Այստեղ արտահայտվում է իր իմաստությամբ մեր շատ սիրելի Ընկեր Սոֆյան, ով նույնպես հետաքրքիր հարցեր էր հնչեցնում

Ահա և Միշելը: Նա գեղեցիկ լուսանկարներ էր նկարում:

Իսկ այստեղ աջ կողմում դասարանցիներս են, որոնք իրենց հեռախեխոսներով լուսանկարում են բոլորին:

Այստեղ, բոլորը հիացած դիտում են իմ բլոգը:

Իսկ այս լուսանկարում ընկեր Վանուհին պատմում է պատերազմի մասին, որ երեք ընկերների ընկերությունը կոփվել է պատերազմում:

Այստեղ նստած են դասարանցիներս, որոնք լրջմտությամբ լսում էին ընկեր Վանուհուն:

Ահա և բոլոր մասնակիցները:

Այս լուսանկարում տղաները հետաքրքրությամբ քննարկում էին նրա մասին, որ Ռեմարկը ավելի շատ գրում է պատերազմների մասին, քան սիրո և ընկերության մասին:

Լուսանկարները՝ Տիգրան Արամյանի (9-րդ դաս.)

Մարտ ամսի Նախագծերը՝ 19.03-20.03՝ «Երեք ընկեր» վեպի վերլուծությունը, «Երեք ընկեր» վեպից ինձ ամենաշատ դուր եկած տողերն, Էրիխ Մարիա Ռեմարկի կենսագրությունը, «Հաղթական կամար» վեպի վերլուծությունը «Հաղթական կամար» վեպից ինձ ամենաշատ դուր եկած տողերն

9-1 դասարանը ներկայացնում է Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը

IMAG0951.jpg

download.jpg

IMAG0948.jpg

Այստեղ Տիկին Սոֆյան շատ լավ և հետաքրքիր պատմություններ է պատմում Ռեմարկի կյանքի մասին

IMAG0952.jpg

Այստեղ Դայանան պատմում է Ռեմարկի կենսագրության մասին

IMAG0947.jpg

Ես այս նյութում նաև ներկայացրել եմ իմ գրած վերլուծությունները երկու վեպերի մասին՝ «Երեք ընկեր»-ի և «Հաղթական կամար»-ի (օգտված համացանցից), Ռեմարկի կենսագրությունը և երկու վեպերից ինձ ամենաշատ դուր եկած տողերն՝ մեջբերումներ գրքից

18033983_400898243624942_8086279267918201379_n.jpg

Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի վերլուծությունը

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն և ճակատագրերը շատ նման են իրար:

Իմ կարծիքով ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբեւէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

Հիշիր մի բան, պարո՛ն: Երբեք, երբեք և կրկին երբեք դու չես լինի ծիծաղելի աղջկա աչքերում, եթե դու հանուն նրա ինչ-որ բան ես արել:

Հատուկ առանձնացրեցի այս տողերը, որովհետև շատ խորը իմաստ կա այս տողերում: Իմ կարծիքով ամենակարևորը կյանքում դա  պատերազմ չլինելն է  և խաղաղություն լինելն է, կյանք լինելն ու մահ չլինելը, ընկերություն լինելը և թշնամանք չլինելը, սեր և սեր լինելը: Ինձ համար միայն սերը չուներ իր հակառակորդը, սերն էր հերոսներին ապրեցնողը՝ սերը՝ ընկերոջ, սիրած էակի, դիմացինի, կյանքի հանդեպ: Ռեմարկն իր վեպով ցույց տվեց, որ միայն մահը կարող է խզել սիրող զույգի և ընկերների կապը, համենայնդեպս, այս աշխարհում: (Վանուհի Բաղմանյանի եզրակացությունից օգտված):

Ներկայացրեցի ես` Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի վերլուծությունը

Ռեմարկի «Երեք ընկեր» վեպից ինձ ամենաշատ դուր եկած տողերն՝ մեջբերումներ գրքից

1.Ապրիր, քանի դեռ ապրում ես:

2.Մարդիկ սենտիմենտալ են դառնում ավելի հաճախ վշտի, քան թե սիրո հետևանքով:

3.Ազատությունը սիրուց թանկ է, բայց մարդիկ այդ բանը սովորաբար չափից դուրս ուշ են հասկանում:

4.Աշխարհի երեսին ամենածանր հիվանդությունը մտածելու ունակությունն է: Այն անբուժելի է:

5.Դժվար է բառեր գտնել, երբ իսկապես ասելիք ունես:

6.Միայնությունն ավելի հեշտ է տանել, երբ չես սիրում:

7.Վիրավորված զգացմունքի համար ճշմարտությունը միշտ կոպիտ է և անտանելի:

8.Մարդուն կորցնում են միայն այն դեպքում, երբ նա մեռնում է:

9.Ամենասարսափելին այն ակնթարթն է, որը մենք ապրում ենք և որի տերը այնուանենայնիվ չենք դառնում:

Ներկայացրեցի ես` Ռեմարկի «Երեք ընկեր» վեպից ինձ ամենաշատ դուր եկած տողերն՝ մեջբերումներ գրքից

Ներկայացրեց քույրս՝ Մանեն՝ Ռեմարկի «Երեք ընկեր» վեպից ամենաշատ դուր եկած տողերն՝ մեջբերումներ գրքից

download.jpg

Ռեմարկի կենսագրությունը

Էրիխ Մարիա Ռեմարկը 20-րդ դարի ամենահանրահայտ և թերևս ամենաընթերցվող գերմանացի գրողն է։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929թ.), «Երեք ընկեր» (1936թ.), «Հաղթական կամար» (1945թ.) և այլն:
Ծնվել է Օսանբրյուք քաղաքում, եղել է ընտանիքի 5 երեխաներից երկրորդը: 1916թ. զորակոչվել է բանակ, 1917թ. hուլիսի 31-ին վիրավորվել է նրա ձախ ոտքը, աջ ձեռքը և պարանոցը, ինչի հետևանքով պատերազմի մնացած տարիներն անցկացրել է զինվորական հոսպիտալում:
Մոր մահից հետո նրա պատվին փոխել է իր երկրորդ անունը և դարձրել Մարիա (գրողի իսկական անունը եղել է Էրիխ Պաուլ Ռեմարկ): 1921թ. սկսել է աշխատել “Echo Continental” ամսագրում (որպես խմբագիր): Հենց այդ շրջանում էլ սկսել է օգտագործել “Erich Maria Remarque” գրական կեղծանունը:
1925թ. ամուսնացել է նախկին պարուհի Իլզե Յուտտա Զամբոնայի հետ, որը տառապում էր թոքախտով: Հենց նա է օրինակ դարձել գրողի հայտնի վեպերից մեկի՝ «Երեք ընկեր»-ի գլխավոր հերոսուհու կերպարի ստեղծման համար:
1932 թվականից Ռեմարկը լքել է Գերմանիան և տեղափոխվել Շվեյցարիա: 1933թ. նացիստներն արգելել են և այրել Ռեմարկի ստեղծագործությունները: Պնդում էին, որ նա գերմանացի չէ, ունի հրեական ծագում, ազգանունն էլ Կրամեր է («Ռեմարկ»-ը՝ հակառակ):
Այս «փաստը» մինչ օրս էլ ներառված է որոշ աղբյուրներում՝ գրողի կենսագրական տվյալներում, չնայած որ դա հաստատող որևէ հստակ տեղեկատվություն գոյություն չունի: Այս տեսանկյան կողմնակիցները հիմնվում էին այն ենթադրության վրա, որ սեփական ազգանվան գերմանական ուղղագրությունը ֆրանսիականով փոխարինած (“Remark”-ը “Remarque” դարձրած) մարդը չի կարող զտարյուն գերմանացի լինել:
1937թ. գրողը ծանոթացել է հռչակավոր դերասանուհի Մառլեն Դիտրիխի հետ, ում հետ բուռն սիրավեպ է ունեցել: Շատերի կարծիքով հենց այս հարաբերություններն են արտացոլված նրա գլուխգործոցներից «Հաղթական կամար» վեպում:
1939թ. Ռեմարկը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 1947թ. ստացել է քաղաքացիություն: 1951թ. Ռեմարկը ծանոթացել է Չարլի Չապլինի նախկին կնոջ՝ հոլիվուդյան դերասանուհի Փոլեթ Գոդարի հետ (1910-1990թթ.), ով դարձել է գրողի վերջին սերը: 1957թ. ամուսնալուծվել է և 1958թ. ամուսնացել Փոլեթի հետ: Ռեմարկը Փոլեթի հետ միասին վերադարձել է Շվեյցարիա և այնտեղ ապրել իր կյանքի մնացած տարիները:
1967թ. Շվեյցարիայում Գերմանիայի դեսպանը նրան պարգևատրել է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության շքանշանով: Մեկ տարի անց Ռեմարկին շնորհվել է շվեյցարական Ասկոնա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
Ռեմարկը մահացել է Լոկարնոյում՝ 72 տարեկան հասակում:
Erich_Maria_Remarque1.jpg

Ներկայացրեցի ես՝ Ռեմարկի կենսագրությունը

Ռեմարկի «Հաղթական կամար» վեպի վերլուծությունը

Ընդամենը երեսունչորս տարեկան քմահաճ, նրբիրան, թխամաշկ, մարզված մարմնով և ապրելու բուռն ցանկությամբ լեցուն մի կին էր, այժմ մահվան էր դատապարտված ինչ-որ մութ և անտեսանելի մի բանի հետևանքով, որն աննկատելիորեն քայքայում էր նրա օրգանիզմը:
Երեխայի քայքայվող մարմնի մեջ աճում ու դեպի լույսն է ձգտում մի նոր կյանք: Նույնպես դատապարտված մահվան: Բնազդով աճող մի ծիլ, անկշտում, ագահաբար ծծող ինչ-որ մի բան, որը կարող էր մի օր խաղալ զբոսայգիներում, դառնալ ինժիներ, քահանա, զինվոր, մարդասպան, մարդ… Մի բան, որը կարող էր ապրել, տառապել, երջանիկ լինել և ավերել: Անտեսանելի պատի երկարությամբ վստահորեն շարժվող գործիքը դեմ առավ խոչընդոտի, զգուշորեն ջարդեց այն ու դուրս բերեց: Վերջ այն ամենին, ինչը ձեռք չբերեց գիտակցություն, ինչը չունեցավ կյանք, շունչ, խանդավառություն, տրտունջ, աճ, լինելություն: Ինչից ոչինչ չմնաց, բացի մի կտոր մեռած արնաքամ մսից և մի փոքր մակարդված արյունից:

Ես այս վեպից հասկացա, որ մենք չենք մահանում: Մահանում է ժամանակը: Անիծյալ ժամանակը: Նա մահանում է անընդհատ: Իսկ մենք ապրում ենք: Մենք անվերջ ապրում ենք: Երբ արթնանում ես, գարուն է, երբ քնում ես՝ աշուն, իսկ նրանց միջեւ 1000 անգամ ձմեռը հերթափոխում է ամռանը եւ հակառակը: Եվ եթե մենք սիրում ենք միմյանց, մենք հավերժ ենք և անմահ, ինչպես սրտի տրոփյունը կամ անձրևը կամ քամին, եւ դա է ամենակարևորը:

Ներկայացրեցի ես` «Հաղթական կամար» վեպի վերլուծությունը

«Հաղթական կամար» վեպից ինձ ամենաշատ դուր եկած տողերն՝ մեջբերումներ գրքից

1.Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունենրի հետևանքները…

2.Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից… Եվ ինչը կարող է դրանից ավելի լինել…

4.Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում:

5.Մարդը երբեք չի կարող կոփվել: Նա կարող է շատ բաների միայն ընտելանալ…

6.Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել:

7.– Չե՞ս ուզում քնել:
– Ոչ: Ժամանակն ափսոս է: Մարդ կյանքից շատ բան է բաց թողնում քնելու հետևանքով…

8.-Դու ուժեղ ես :
-Ուժե՞ղ :
-Այո :
-Որտեղի՞ց դու գիտես :
-Դու ոչնչից չես վախենում :
-Ես այլևս ոչնչից չեմ վախենում: Դա միևնույն բանը չէ :

9.Ես միայն ուզում էի քեզ ցույց տալ, թե ժամանակն անցյալ դառնալով, ինչպես է մարդկանց գիտակցության մեջ կորցնում իր ռեալականությունը: Նա սփոփում է, սարսափեցնում և դարձնում անտարբեր:

10.Ոչ ոք չի վերադառնում: Չի վերադառնում ինչպես անցած, գնացած վարկյանը:

Ներկայացրեցի ես՝ «Հաղթական կամար» վեպից ինձ ամենաշատ դուր եկած տողերն՝ մեջբերումներ գրքից