Դաս 10–11 «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ: ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Քաղաքացիություն, պետության և անձի միջև կայուն իրավական կապը, որի ուժով պետությունը և անհատը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Քաղաքացիությունը սահմանադրական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է և հիմնականում իր ամրագրումն է գտնում պետության սահմանադրության մեջ, սահմանադրական ակտերում կամ այլ նորմատիվ իրավական ակտերում։ Քաղաքացիությունը հանդես է գալիս որպես պետության և նրան հպատակ անձանց միջև փոխհարաբերություն։ Պետությունը ճանաչում և երաշխավորում է անձանց իրավունքներն ու ազատությունները, իր սահմաններում պաշտպանում է իր քաղաքացիներին։ Քաղաքացիներն էլ, իրենց հերթին, ենթարկվում են օրենքներին ու պետության կարգադրագրերին, կատարում են իրենց պարտականությունները։ Այս իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը կազմում է քաղաքացու քաղաքաքական-իրավական կարգավիճակը, պետության տարածքում նրա կարգավիճակի տարբերությունը քաղաքացիություն չունեցող անձանց ու օտարերկյա քաղաքացիների կարգավիճակից։

Իմ հասկանալով, եթե քաղաքացիներն չենթարկվեին օրենքներին ու պետության կարգադրագրերին, պետությունը չէր ճանաչի և չէր երաշխավորի անձանց իրավունքներն ու ազատությունները: Իմ կարծիքով և քաղաքացիների մեծ մասի կարծիքով ՝ քաղաքացիները ենթարկվում են օրենքներին, բայց պետությունը չի ճանաչում և չի երաշխավորում անձանց իրավունքներն ու ազատությունները, այսպես եմ կարծում, որովհետև քաղաքացիների մեծ մասը միշտ բողոքում է պետությունից և ես ել չգիտես ինչու նրանց հետ լիովին համաձայնեմ:

Երկար ժամանակ միապետական կառավարման ձև ունեցող պետություններում անձի և պետության միջև փոխհարաբերությունները բնորոշվում էին անձի և միապետի, այլ ոչ թե ողջ պետության միջև կապով։ Ներկայումս միապետական կառավարման ձև ունեցող երկրների մեծամասնությունը հրաժարվել է այս կոնցեպցիայից, և այժմ հպատակության ինստիտուտը փոխարինվել է քաղաքացիության ինստիտուտով։ Քաղաքացիությունը կամ հպատակությունը հաստատելու համար պետությունը տարբեր ձևեր կարող է սահմանել։

Իմ կարծիքով, հնումս, որ Երկար ժամանակ միապետական կառավարման ձև ունեցող պետություններում անձի և պետության միջև փոխհարաբերությունները բնորոշվում էին անձի և միապետի, այլ ոչ թե ողջ պետության միջև կապով, սա ավելի արդյունավետ էր, քան, որ ներկայումս միապետական կառավարման ձև ունեցող երկրների մեծամասնությունը հրաժարվել է այս կոնցեպցիայից, և այժմ հպատակության ինստիտուտը փոխարինվել է քաղաքացիության ինստիտուտով: Այսպես եմ մտածում, որովհետև ես լսելով քաղաքացիների խոսաքցությունները հասկացել եմ, որ հների միապետական  կառավարումը ավելի արդյունավետ է եղել, քան ներկայիս միապետական կառավարումը:

Այս պրակտիկան տարբեր երկրներում տարբերվում է․ որոշ երկրներում այն փաստաթղթային ամրագրում է ունենում անձնագրերի կամ ID՝ նույնականացման քարտերի միջոցով, այլ երկրներում, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիայում, քաղաքացիները քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չունեն։

Իմ կարծիքով, եթե այս պրակտիկան տարբեր երկրներում տարբերվում է, ուրեմն մեր երկրում ավելի հեշտ է քաղաքացիություն ստանալ, քան օտար երկրներում: Այսպես եմ մտածում, որովհետև ՀՀ-ը շատ փոքր է տարբեր մեծ երկրներից և մեր երկրում ավելի քիչ բան կա, քան օտար երկրներում: 

Ամեն մի քաղաքակիրթ երկրում պետության և անհատի փոխ­հա­րա­­բերությունները կրում են փոխադարձ պատասխանատվության բնույթ։ Այսինքն յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու Է իր պե­տության հեղինակության, նրա հզորության և անվտանգության ապա­հովման հա­մար, իսկ պետությունըª պատասխանատու Է իր քա­ղա­քացիների կյանքի, գույքի, բարեկեցության ապահովման համար։ Պե­տության և քաղաքա­ցիների փոխադարձ պատասխանատվությունը իրավաբանորեն արտա­հայտվում է նրանց իրավունքների և փո­խա­դարձ պարտականություննե­րի մեջ։ Կյանքի բարոյական և իրա­վա­բա­նա­կան օրենքներով ապրող հասարակության մեջ պետությունը պետք Է անշեղորեն իրականացնի քաղաքացիների հանդեպ իր ստանձնած պար­տականությունները։ Քա­ղաքացիները պետք Է զգան պետության ամեն­օրյա հոգատարությունը, վստահ լինեն վաղվա օրվա նկատ­մամբ։

Իմ կարծիքով, եթե քաղաքա­ցին կորցրեց վստահությունը պե­տու­թյան հանդեպ, ապա ինքն էլ կդա­դարի կատարել իր պար­տա­կա­նու­թյունները։ Կառաջանա անլուծելի հա­կադրություն պետության և նրա քաղաքացիների միջև։ Դա հասարա­կությանը կտանի դեպի քաոս և անիշխանության ճահիճ։

Պետության և քաղաքացիների փոխադարձ իրավունքների և պար­­տականությունների հարաբերակցությունը որոշում Է տվյալ հա­սա­րա­կության բովանդակությունը։ ժողովրդավարական կարգ ունեցող պե­­տության մեջ քաղաքացիներին տրված են լայն իրավունքներ և ազա­­տություններ՝ հասարակության և պետության գործերի կա­ռա­վար­մա­նը մասնակցելու համար։

Իմ կարծիքով, այս ամենը գործում է և, ոչ մի խաբեություն չկա և իրոք ժողովրդավարական կարգ ունեցող պե­­տության մեջ քաղաքացիներին տրված են լայն իրավունքներ և ազա­­տություններ՝ հասարակության և պետության գործերի կա­ռա­վար­մա­նը մասնակցելու համար:

Հանրահաշվի տնային աշխատանք՝ վարժություններ

  1. Կատարեք բազմապատկում

(x + 2)(x — 3) =   x^2-3x+2x-6=x^2-x-6

(5x + 1)(2x + 4) =10x^2+20x+2x+4=10x^2+22x+4

(3b + 2)(4 – b) = 12b-3b^2+8-2b=-3b^2+10b+8

(2y — 5)(4y – 3) =8y^2-6y-20y+15=8y^2-26y+15

(3a + 4)(2a — 3) = 6a^2-9a+8a-12=6a^2-a-12

(7z – 3)(5z – 2) =35z^2-14z-15z+6= 35z^2-29z+6

 

  1. Աստիճան բարձրացրեք

(a3)2 = a^6           (x2)4 = x^8         (-y4)3 = -y^12    (-y3)4 = y^12   (-x5)4 =-x^20

(-x4)5 = x^20

 

  1. Կատարեք բաժանում

5b : b = 5            6a : (-6) = -а     -3x : (-x) = 3     20z : (5z) =4           6mn : (3n) =2m

6mn : 3n = 2mn^2

Մոնթե Մելքոնյան (Ավո)

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:

Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան`   իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:
1973 թ., որպես առաջավոր աշակերտ, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում: Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդել է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում`   Հարավային Կորեայում, Կամբոջիայում, Թաիլանդում, Վիետնամում:
1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը`   բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:
Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»`   նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար: Տիրապետել է 7 լեզուների: Գրել է ուսումնասիրություններ ազգային-ազատագրական պայքարի մասին:
1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ`   հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:
Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում:
1983թ. գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:
1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը:
1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում`   հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում:
Մեկուսացման և բանտարկության տարիներին գրել է հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ, որոնք տպագրվել են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում և Սան Ֆրանսիսկոյի «Սարդարապատ» ամսագրում:
1989թ. հունվարին Մոնթեն ազատ է արձակվել: Փաստաթղթեր չունենալու պատճառով 1989թ. փետրվարից մինչև 1990թ. սեպտեմբերն ապրել է թափառական ու հալածական, նախ`   կարճ ժամանակով Եմենում, ուր նրան է միացել կինը, ապա`   Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում:
1990թ. հոկտեմբերին Մոնթեին վերջապես հաջողվել է գալ Հայաստան: Մինչև 1991թ. սեպտեմբերը զուգընթաց կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագետ մասնագետների հետ գրեթե 8 ամիս զբաղվել է «Հայաստանը և իր հարևանները» ծավալուն գրքի ստեղծմամբ, սակայն աշխատանքներն մնացել են անավարտ`   Շահումյանում և Արցախում լարված իրավիճակի և զինված ընդհարումների պատճառով:
1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրև թարգմանիչ`   Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս`   Շահումյանի շրջան:
Մ. Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
Ղեկավարել է Մարտունու (գրաված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Զոհվել է 12.06.1993թ. Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար:

Փաստեր Մոնթե Մելքոնյանի կյանքից և ովքեր սպանեցին Մոնթե Մելքոնյանին

Փաստեր Մոնթե Մելքոնյանի կյանքից
1975 թվականին Մոնթեն ընդունվեց Կալիֆորնիայի Բերքլի համալսարան` պատմության և հնագիտության բաժին: Երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և 4 անգամ դարձել է Կալիֆորնիա նահանգի չեմպիոն: Ուսման 3-րդ տարվա ընթացքում այցելում է Հարավային Կորեա, որտեղ 5 ամիս ապրում է բուդդիստական վանքում և ուսումնասիրում է տարածաշրջանի փիլիսոփայությունը: Տիրապետում էր իսպաներեն, ճապոներեն, ֆրանսերեն, արաբերեն, անգլերեն և իտալերեն լեզուների: Հետաքրքիր է` հայերենը սովորեց բավականին ուշ: 1990թ.Երևանում յոթ ամիս աշխատեց Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը: 1991-ի սեպտեմբերին մեկնեց Արցախ, որտեղ ձեռք բերեց Ավո կեղծանունը: 1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Այնպիսի համբավ ձեռք բերեց բնակիչների մոտ, որ շատ մարտունեցիներ իրենց երեխաների անունը դնում էին` Ավո կամ Մոնթե:

Ովքեր սպանեցին Մոնթե Մելքոնյանին. պետք է պատժվեն

Մի պատմություն Ավոի (Մոնթե Մելքոնյան) մասին

timthumb

Մոնթեի զինվորներից մեկը մարտի ընթացքում գալիս է ասում է հրամանատար մարտի դաշտում թշնամու տանկ կա ինչ անենք շարքից հանենք։Մոնթեն պատասխանում է ոչ գնացեք գրավեք տանկը։Իսկ էս զինվորները գալիս են տակը շարքից հանում են։Մոնթեն ջղայնացած գալիս է ասում է դուն էշ եք ձեզ ով իրավունք տվեց կրակեք դուրս եկեք տանկից երբ զինվորները տանկի միջից դուրս են գալիս Մոնթեն հարցնում է առաջին զինվորին։Դուն ով էս զինվորը պատասխանում է ես հրամանատարն եմ Մոնթեն ասում է դուն հրամանատար չէս դուն էշ էս։Մոնթեն հարցնում է երկրորդ զինվորին դուն ով էս զինվորը պատասխանում է ես հրաձիքնեմ Մոնթեն ասում է դուն հրաձիք չէս դուն այլ էս էշ։Մոնթեն հարցնում է երրորդ զինվորին դուն ով էս որը տանկի մեխանիկ վարորդներ էս զինվորը պատասխանում է ես էշ եմ Մոնթեն ասում է երրորդ զինվորին ոչ դուն էշ չէս դուն էշերուն ման տվողնես։

Արցախյան(ԼՂՀ) հերոսներ

Արցախյան հերոսներն են՝

Արցախյան Հերոսներ - գիտելիք, տեղեկություն, զարմանք Սամվել Բաբայան

 

Արցախյան Հերոսներ - գիտելիք, տեղեկություն, զարմանք Մոնթե Մելքոնյան

 

Արցախյան Հերոսներ - գիտելիք, տեղեկություն, զարմանք Սանվել Գրիգորյան

Արցախյան Հերոսներ - գիտելիք, տեղեկություն, զարմանք Վազգեն Սարգսյան

 

Արցախյան Հերոսներ - գիտելիք, տեղեկություն, զարմանք Մովսես Հակոբյան

 

Արցախյան Հերոսներ - գիտելիք, տեղեկություն, զարմանք Վիտալի Բալասյան

Արցախի Հերոսներ (2) - հերոսներ

Արշավիր Ղարամյան

Արցախի Հերոսներ (2) - հերոսներԱրկադի տեր-Թադեվոսյան (Կոմանդոս)

Արցախի Հերոսներ (2) - հերոսներԱրկադի Ղուկասյան

Արցախի Հերոսներ (2) - հերոսներԶորի Բալյան

Արցախի Հերոսներ (2) - հերոսներՎահագն Վարդևանյան

 

Արցախի Հերոսներ (2) - հերոսներՊետրոս Ղևոնդյան

Արցախի Հերոսներ (2) - հերոսներՍերժ Սարգսյան

Արցախի Հերոսներ (2) - հերոսներԺորա Գասպարյան

ՀՀ ազգային հերոսներ

ՀՀ ազգային հերոսներն են`

ՎԱԶԳԵՆ Ա (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան)
ՀՀ Ազգային Հերոս (28.07.1994)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Մանուկյան Ալեք Թագավորի
ՀՀ Ազգային Հերոս (14.10.1994)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Միքայելյան Գեղազնիկ Արմենակի (Չաուշ)
ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Պողոսյան Յուրի Վաղարշակի
Արցախի Հերոս (հետմահու, 2002)։ Պարգեւատրվել է ԼՂՀ բարձրագույն «Ոսկե Արծիվ» շքանշանով։

Վազգեն Սարգսյան Զավենի
ՀՀ Ազգային Հերոս (27.12.1999, հետմահու)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Քըրքորյան Քըրք Ահարոնի
ՀՀ Ազգային Հերոս (27.05.2004)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Վաղինակ Ազնավուրյան Միշայի (Շառլ Ազնավուր)
ՀՀ Ազգային Հերոս (27.05.2004)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Ռիժկով Նիկոլայ Իվանի
ՀՀ Ազգային Հերոս (5.12.2008)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Վիկտոր Համբարձումյան Համազասպի
Ազգային Հերոս (11.10.1994)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Գորգիսյան Մովսես Գևորգի
ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Մելքոնյան Մոնթե Չառլզի (Ավո)
Արցախի Հերոս (21.09.1999)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Թաթուլ Կրպեյան Ժորժիկի
ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Ջիվան Աբրահամյան Զավենի
ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Վիտյա Այվազյան Վորոշի
ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Կարեն Դեմիրճյան Սերոբի
ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 27.12.1999)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ`18.12.2017`Գեղարվեստական գրականությունից վերցնել ցանկացած երկու էջ, դուրս գրել հոլովված բառերը` նշելով, թե որը ո’ր հոլովով է դրված: Եզակի գոյականները դարձնել հոգնակի, հոգնակին` եզակի:

Պահանջը տրված էր՝ գեղարվեստական գրականությունից վերցնել ցանկացած երկու էջ, դուրս գրել հոլովված բառերը` նշելով, թե որը ո’ր հոլովով է դրված: Եզակի գոյականները դարձնել հոգնակի, հոգնակին` եզակի, սակայն ես գեղարվեստական գրքից չեմ վերցրել, այլ երկու տարբեր տեքստերից հոլովները առանձնացրել եմ և նշել եմ եզակի, հոգնակի գոյականները.

1-ին տեքստը, որից հոլովները առանձրացրել եմ և եզակի գոյականները դարձրել՝ հոգնակի, հոգնակին` եզակի.

Վարդանը հպարտությամբ էր նայում իր որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում, իսկ այսօր իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին անտառով ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին  ցած, ոսկե երանգով վառում բազմագույն ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով ցույց տվեց բարձունքի ճեղքերից բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերի մեջ:

Եզակի և հոգնակի գոյականները նշել եմ փակագծերի մեջ.

Ուղղական հոլով— Վարդանը(Վարդանները), երեկ, նա, մերկ, կերպարանք(կերպարանքներ), նրանք, Վարդանը(Վադանները), ջուրը(ջրերը)

Սեռական հոլով— բեղերի(բեղի), աչքերի(աչքի), տղամարդու(տղամարդկանց), արևի(արևների), ճյուղերի(ճյուղի), բարձունքի(բարձունքների), թփերի(թփի)

Տրական հոլով— որդուն(որդիներին),

Հայցական հոլով— շրթունքը(շրթունքները), շողերը(շողը), ծաղիկները(ծաղիկը), աղբյուրը(աղբյուրները)

Բացառական հոլով— ճեղքերից(ճեղքից)

Գործիական հոլով— հպարտությամբ, ոտքերով(ոտքով), շալվարով(շալվարներով), հասակով(հասակներով), փնջով(փնջերով), արտահայտությամբ(արտահայտություններով), անտառով(անտառներով), արահետով(արահետներով), արանքով(արանքներով), երանգով(երանգներով), գլխով(գլուխներով), կարկաչով(կարկաչներով), արանքով(արանքներով)

Ներգոյական հոլով— պարտեզում(պարտեզներում), խոտերի մեջ(խոտի մեջ)

2-րդ տեքստը, որից հոլովները առանձրացրել եմ և եզակի գոյականները դարձրել՝ հոգնակի, հոգնակին` եզակի.

Թեև արդեն մոտենում է ամառը, բայց լեռան բարձունքում դեռ մնում է ձյունը: Ձիավորները բարձրանում էին լեռնալանջով, ներքևում ՝ լեռան ստորոտում, մարգագետինն է: Էլի են բարձրանում ու հասնում գոմերին: Անասունները արածում են մոտակայքում, հովիվները նստել են մի մեծ կաղնու ստվերում ու հսկում են:

Խուստուփի լանջերի մթին ծմակում հանգիստ կյանք էին վարում եղնիկները, անձավում քուն էր մտնում արջն իր ձագերով, եղնիկները անհետանում էին թփուտում:

Մեր օրերում մարդ չգիտի՝ ինչպես պահի իրեն: Վաղ առավոտից նա փակվել էր ննջասենյակում, և ոչ ոք չէր համարձակվում աղմուկ բարձրացնել միջանցքում:

Եզակի և հոգնակի գոյականները նշել եմ փակագծերի մեջ.

Ուղղական հոլով— ամառը, ձիավորները(ձիավորը), մարգագետին(մարգագետիններ), անասունները(անասունը), հովիվները(հովիվը), արջն(արջերն), եղնիկները(եղնիկը), մարդ(մարդիք), աղմուկ(աղմուկներ)

Սեռական հոլով— լեռան(լեռների), կաղնու(կաղնիների), Խուստուփի, լանջերի(լանջի)

Տրական հոլով— գոմերին(գոմին), մթին, իրեն

Հայցական հոլով— ձյունը(ձյուները), կյանք(կյանքեր), քուն

Բացառական հոլով— առավոտից

Գործիական հոլով— լեռնալանջով(լեռնալանջերով), ձագերով(ձագով)

Ներգոյական հոլով— բարձունքում(բարձունքներում), ներքևում(ներքևներում), ստորոտում(ստորոտներում), մոտայքում, ստվերում(ստվերներում), անձավում(անձավներում), թփուտում(թփուտներում), օրերում(օրում), ննջասենյակում(ննջասենյակներում), միջանցքում(միջանցքներում)

 

 

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 5 (ՀԻՄՔԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

11.12.2017թ.

Գործնական աշխատանք N 5

Հիմքերի քիմիական հատկությունները

Հիմքերի ընդհանուր բանաձևն է՝ Me(OH)n:

Փորձ 1. Հայտանյութերի գույնի փոփոխության թթվային միջավայրում:

Մեթիլնարնջագույն

Լակմուս

Ֆենոլֆտալեին

Մեթիլնարնջագույն հիմնային մաիջավայրում ստացվեց դեղին գույն:

Լակմուսը-ստացվեց կապույտ գույն:

Ֆենոլֆտալեիը-ստացվեց մորու գույն:

Փորձ 2. Չեզոքացման ռեակցիա.

NaOH(նատրիումի հիդրօքսիդ)

NaOH+HCl→NaCl+H2O

Փորձ 3. Անլուծելի հիմքի՝ պղնձի երկարժեք հիդրօքսիդի՝ Cu(OH)2-ի ստացում

CuSO4+NaOH→Cu(OH)2

Ռեդուկցիոն բաժանումը՝ Մեյոզ, Սեռական բազմացում, Գամետոգենեզ և նրա գործընթացը

ՄԵՅՈԶ (ԿՐՃԱՏ ԳՐՎԱԾ)

Ռեդուկցիոն բաժանում, սեռական բջիջների բաժանման ձև, որի հետևանքով տվյալ օրգանիզմի բջիջների քրոմոսոմների թիվը նվազում է երկու անգամ, և մեկ դիպլոիդ բջջից առաջանում է չորս հապլոիդ բջիջ:

ՄԵՅՈԶ (ԵՐԿԱՐ ԳՐՎԱԾ)

Մեյոզը բաժանման բարդ գործընթաց է, որի արդյունքում դիպլորիդ հավաք ունեցող առաջնային սեռական բջիջը հասունանում է և վերածնվում հապլորիդ հավաք ունեցող ձվաբջջի կամ սպերմատողորիդի: Մեյոզը երկու բաժանումների համալիր գործընթաց է, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին բաղկացած է չորսական փուլերից՝ պրոֆազ, մետադազ, անաֆազ, թելոֆազ:Փոփոխականության մեծացման մեջ կարևոր են նախ՝ մեյոզի առաջին բաժանման պրոֆազում տեղի ունեցող տրամախաչման պրոցեսը, և ապա՝ առաջին բաժանման անաֆազում քրոմոսոմների անկախ բաշխումը, որը բերում է հատկանիշների անկախ, պատահական բաշխման:

Հոմոլոգ քրոմոսոմները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու քրոմատիդ, ընդհուպ մոտենում են միմյանց և դիրքավորվում այնպես, որ յուրաքանչյուր հոմոլոգ քրոմոսոմի յուրաքանչյուր քրոմատիդ յուրաքանչյուր կետ համընկնում է մյուս հոմոլոգ քրոմոսոմի համապատասխան քրոմատիդի համատապասխան կետին: Այս գործընթացը կոչվում է կոնյուգացիա: Առաջին բաժանման մետաֆազում կոնյուգացված քրոմոսոմները դասավորվում են բջջի հասարակածային հարթության վրա, այնպես որ նրանց ցենտրոմերներն ուղղված են լինում դեպի բջջի բևեռները: Հետևաբար, հոմոլոգ քրոմոսոմների յուրաքանչյուր զույգից դուստր բջիջներ են ընկնում մեկական քրոմոսոմներ:Մեյոզի առաջին բաժանման նշանակությունը քրոմոսոմների թվաքանակի կրճատման մեջ է:

 

Սեռական բազմացում

Սեռական բազմացման հիմքում ընկած է մայրական և հայրական սեռական բջիջների միաձուլման գործընթացը։ Սերունդն ունենում է մայրական և հայրական օրգանիզմների գեների զուգակցում։ Միացնում է սեռական բջիջներ պետք է ունենան մարմնական (Մայրական) բջիջներ հատուկ քրոմոսոմների(Հայրական) դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Սեռական բջիջներ ձվաբջիջների և սպերմատոզոիդների միացնում է հապլոիդ հավաքակազմ գործընթացը կոչվում է սեռական բջիջների զարգացում կամ գամետոգենեց մարդու սպերմատոզոիդները և ձվաբջիջները զարգանում են սեռական գեղձերում սերմնարաններում և ձվարաններում։

Գամետոգենեզ և նրա գործընթացը

Գամետոգենեզ գործընթացի քրոմոսոմների դիպլոիդ հավաք ունեցող սեռական չհասունացված բջիջներ վերածվում են հապլոիդ հավաք ունեցող հասունացված սեռական բջիջների ձվաբջիջների և սպերմատտոզոիդների համար։ Գամետոգենեզ գործընթաց սկսում է երեք փուլը բազմացման, աճման, և հասունացման։ • Բազմացման առաջին փուլը տեղի է ունենում սեռական բջիջների թվաքանակի շատացում, որն ընթանում է բջիջների միտոզի եղանակով բաժանմամբ, քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմը անփոխվում։