Հայոց լեզվի՝ մայիս ամսի տնային աշխատանք՝ 20.05.2018

  1. Ճշտի՛րսխալգործածված ժամանակաձևերը:

Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛օր կպահանջվի աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար:

Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցնի, որքան տրանսպորտը:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշեց իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա:

  1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

1.Գնում էր կախարդական մատանին գողանալու:

2.Այս ձողը ծռի՛ր:

3.Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

4.Ինչ ուզում ես՝ գրի՛ր ես կկարդամ:

124.Նախադասությունները ժխտակա՛ն դարձրու:

1.Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:

2.Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ:

3.Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:

4.Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:

5.Ներս մտնողն իմ մայրը չէ:

125.Նախադասության ո՛ր բառին կարող ես բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրու:

1.Աֆրիկայի ափերի հսկա ջայլամներն էին հսկում հոտերին:

2.Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում էին բիբլիականջրհեղեղի մասին:

3.Այդ երկարամյա ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էլ պատմում էր:

4.Պատանի հովիվը նրա եղբայրն է:

Հայոց լեզվի՝ մայիս ամսի տնային աշխատանք՝ 08.05.2018

Capture

1.Այդ օրը Պանինի՝ անտառ չգալու պատճառով Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանելու տուն:

2.Կա արևկող տեղերով, վտակների ավազոտ հունով անցնող ձմեռվա ճանապարհ:

3.Մանուկները գնում են ծանոթ արահետով մյուս կածանների՝ նրանց անծանոթ ու երկյուղալի լինելու պտճառով:

4.Գարնան մի գեղեցիկ առավոտ՝ ամեն ինչ աշխույժ ու դուրեկան թվալու ժամանակ, մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին ու իրեն ավելի մոտ զգում բնությանը:

Capture

1.Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:

2.Քո գնալուց հետո հյուրեր եկան : — Ճիշտ

3.Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:

4.Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից: — Ճիշտ

5.Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:

6.Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: — Ճիշտ

7.Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:

8.Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:- Ճիշտ

9.Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:

10.Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:- Ճիշտ

11.Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

Capture

1.Մտնում էր:

2.Կտրում էր:

3.Թռչում մահճակալիս:

Հայոց լեզվի և գրականության անցյալ տարվա քննական տոմսերը: Կատարել եմ մայիս ամսին՝ 04.05.2018: Կատարել եմ 4-րդ տոմսը և պատասխանները գրել եմ

Տոմս 4

Գորտը

ՌԱկուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

  1. Առաջադրանք

Պատմվածքը այն մարդկանց մասին էովքեր.

գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով

տարված բնության գեղեցկությամբչեն նկատում վտանգը

եսակենտրոն են և մտածում ենոր աշխարհն իրենց շուրջ է պտտվում

վստահում են Տիրոջը և համարում ենոր ամեն ինչ Աստծու կամքով է:

Գորտը պատմվածքը այլաբանական բնույթ ունի: Հեղինակը անձնավորել է կենդանական աշխարհի ներկայացուցիչներին, տվյալ դեպքում՝ գորտերին և օձին, և նրանց միջոցով մարդկային որոշակի հոգեբանություն է ներկայացնում: Ճարտասան գորտը գովերքում է Աստծո ստեղծած աշխարհը և այդ աշխարհում գոյություն ունեցողներին, ավելի ճիշտ՝ գորտերին: Նա իր նմաններին համոզում է, որ աշխարհի կենտրոնում իրենք են, և ամեն ինչ նախատեսված է հենց գորտերի համար: Երբ այս գորտին կուլ է տալիս անսպասելի հայտնված օձը, մյուս գորտերը չեն փորձում սթափվել, այլ կերպ գնահատել իրականությունը: Ըստ նրանց՝ գորտերին նույնպես ուտում են հանուն ամբողջ աշխարհի բարօրության. չէ՞ որ եթե գորտերը բազմանան, աշխարհի վիճակը կվատանա:

Այսպես խոսում են եսակենտրոն մարդիկ, ովքեր, իրենցից բացի, շրջապատում ավելի կարևոր բան չեն տեսնում: Ակուտագավան քննադատում է նման մարդկանց, ովքեր գորտերի նման ոչ մի օգուտ չեն տալիս մարդկությանը:

  1. Ընտրությունը հիմնավորե՛ք

Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջՊատասխանըհիմնավորե՛ք::

Սովորական իմաստով հեղինակը ցույց է տալիս, որ բնության մեջ գոյություն ունի գոյության կռիվ, և ուժեղները միշտ ոչնչացնում են թույլերին: Այլաբանական իմաստով օձը այստեղ մի տեսակ սանիտարի դեր է կատարում, որը պոկում է մոլախոտը և մաքրություն հաստատում շրջապատում:

Հայոց լեզվի և գրականության անցյալ տարվա քննական տոմսերը: Կատարել եմ մայիս ամսին՝ 03.05.2018: Կատարել եմ 5-րդ տոմսը և պատասխանները գրել եմ

Տոմս 5

Չեմ կարողացելչեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չիկարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին:

Առաջադրանք

Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը

Մինչևիր համար սարսափելի մի օրնա հնազանդվել է իր ճակատագրին՝ընդունելով սեփական անզորությունը:

Փիղը ընդունել է մարդկանց իշխանությունը իր վրա և խոնարհ կերպով հնազանդվել այդ իշխանությանը՝ չմտածելով անգամ, որ գուցե ինքն ավելի՞ ուժեղ է:

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչումքանի որ խեղճը կարծում էթե չի կարող:

Փոքրուց վարժեցված և շղթաներով կապված լինելով՝ հզոր փիղը համակերպվել է իր կարգավիճակին և բնականաբար կարծում է, որ այդպես էլ պիտի լինի, և ինքը չի կարող փախչել:

Այն ժամանակ վարվել ենք այս փղի նմանմեր հիշողության մեջ գրանցելենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացելչեմ կարողանում և երբեք չեմկարողանա»:

Մարդկանց մեծ մասի համար, ցավոք սրտի, հեղինակի ասելիքը ճիշտ է: Մարդը շատ հեշտությամբ է հարմարվում իր ենթակա վիճակին և չի փորձում ազատագրվել իր շղթաներից: Մենք չենք փորձում պայքարել և փոխել մեր կյանքը՝ մեր մտքում ունենալով Խորխե Բուկայի արտահայտած դառը ճշմարտությունը. չեմ կարողացելչեմ կարողանում ու երբեք էլ չեմկարողանա:

Եվ միակ ձևը պարզելուոր դու կարող ես ինչոր բանի հասնելնոր փորձանելն էորի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Այդպիսի փորձեր արվում են պատմության մեջ և դրանք գրեթե միշտ շրջադարձային են լինում և օգտական են լինում կա՛մ տվյալ մարդուն, կա՛մ տվյալ երկրին: Նման հերոսական գործողույթունները այնքան էլ հաճախ չեն պատահում: Եվ այդ պատճառով էլ դրանց նշանակությունը անչափ մեծ է:

Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացելչեմ կարողանում ուերբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ:

Այս արտահայտության կապը հեղինակի ասելիքի հետ փղի՝ ամեն օր նույն խոնարհությամբ կրկեսի ասպարեզ դուրս գալն է և սեփական ճակատագրին անտրտունջ հնազանդվելը: Այսպես են իրենց կյանքը շարունակում միլիոնավոր մարդիկ:

Գործնական քերականություն՝ ապրիլ ամսի՝ 22.04.2018

1.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) Երկարել- Ռետորի խոսքը այնքան երկարեց, որ լսողները ձանձրացան:
Ձգվել- ժամանակը ձգվում էր սակայն գործը չէինք հասցնում ավարտել:
բ) Աղքատ-Անտոնիոն աղքատ էր սակայն հոգով հպարտ:

Խեղճ-Փողոցում մի խեղճ կնոջ թալանեցին:
գ) Գույն- Նկարում շատ վառ գույներ կային:

Երանգ- Վան Գոգը իր կտավներում շատ է գործաածել դեղինի տարբեր երանգներ:

2.Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.
դժգույն- գունատ, անպոչ-պոչատ, անկուռ-կռնատ (անթև), անքուն-քնատ, անգլուխ-գլխատված:

3.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել:

Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործները:
Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամրիկան:

Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Եվրոպացիներն մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել:

Գառնիի սյունազարդ տաճարն  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին:

Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական):

Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

4. Ամբողջացնել նախադասությունները:
ա) Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր, գրեթե երբեք չէր նեղանում իմ կատակներից:
բ)  Ուզում եմ ձեզ այն պահին տեսնել, երբ խիստ զբաղված եք:
գ)  Անցել էր ընդամենը երկու-երեք տարի,ինչ մենք տեղափոխվել էինք նույն բնակարան:
դ) Թեև հայրն արդեն ծերացել էր,բայց նույնքնան առույգ էր և աշխատունակ:
ե) Ով իր նպատակը լավ է պատկերացնում,նա ճիշտ ճանապարհով է ընթանում:

5.Մարդ, ձեռ, հույս, ջուր արմատներով նոր բառեր կազմել` դրանքունենալով բառամիջում, բառասկբում, բառավերջում:

Մարդ—մարդկային, անմարդաբնակ, տղամարդ:

Ձեռ— ձեռներեց, անձեռակերտ, ոսկեձեռ:

Հույս— հուսալի, անհուսություն, լիահույս:

Ջուր— ջրային, անջրանցիկ, սակավաջուր:

6. Ուղղել սխալները:
Վախում եմ, բազմիցս անգամ, նորից եմ կրկնում, սպասեցնել տվեց, ուրիշ այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերվում, վիճվել, կապնվել, ուտացնել, խոսա, խոստովանվել:

Վախենում եմ, բազմիցս, կրկնում եմ, սպասեցրեց, այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերում, վիճել, կապվել, ուտեցնել, խոսել, խոստովանել:

7. Կետադրել ավանդազրույցը:
Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է ,քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել, սրբացել:

8.Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։

1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան ստեղծել, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։ (հիանալ, ոսկևորել, ստեղծել)

2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն գորգ է ծածկել պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)

3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էր անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)

4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռավ դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)

5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանային ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)

6. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան: (երևալ, անհետանալ, առկայծել)

7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)

8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)

10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

9. Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ–որ մութ մարդկանց հետ էր կապնվել- կապվել:
Տղաները վիճվում- վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես-կտուժես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում- վերաբերում:

10. Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված (կախվել) էմարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է  (կրծել) մարդու հոգին և տակնուվրա անում (տակնուվրա անել) էությունը, այլև առաջացնում է (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշմանհիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ուալկոհոլի նման թունավորում է (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել (լինել):
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետներըծխելու հարմարանքներ գտան (գտնել):                                                                              Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետևմիջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանան (չորանալ):

12. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի-կստացվի նախարարի այս նորձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն-հայտարարություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին է:
Ի՞նչ բան է հարբուխը:
Ի՞նչ բան են-է մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չի թողնում-չունի:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

Հայոց լեզվի՝ ապրիլ ամսի տնային աշխատանք՝ 19.04.2018

Կետադրիր առակը և վերլուծիր:

Մի Ուսուցիչ կանչվում է պալատ՝ թագավորի հետ իմաստուն զրույց վարելու: Նա արքային ու գահասրահը զննելուց հետո սկսում է խոսել տիրակալի թագի, գեղեցկության, թանկարժեք քարերի փայլի, ոսկյա զարդերի խորհրդանշական իմաստի մասին: Ուսուցչին ուղեկցող աշակերտները մնում են զարմացած: Պալատից հեռանալուց հետո նրանք հարցնում են, թե ինչու ուսուցիչը թագավորի հետ չխոսեց տիեզերածնության մասին:
-Եթե խոսեի այդ թեմայով, թագավորը կա՛մ կձանձրանար, կա՛մ կհուսահատվեր:Խոսելուց առաջ մշտապես իմացե՛ք, թե ինչն է ձեր զրուցակցի ամենաթանկագին գանձը, և խոսե՛ք դրա բարձր նշանակության մասին: Միայն այդ միջոցով կարող եք զրույցը հրապուրիչ դարձնել և ճանապարհ բացել նրա հետագա շարունակության համար:Իմաստուն չէ այն ուսուցիչը, ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը:

Վերլուծություն

Այս առակում ուսուցչի կերպարը խորհրդանշում է իմաստուն և խելացի մարդու, ով շատ ուշադիր է դիմացինի կատմամբ և հաշվի է առնում նրա նախասիրությունները և ցանկությունները: Ուսուցիչը գուցե և հաճույք չի ստանում թագավորի հետ ունեցած զրույցից, սակայն նա այլ ելք չուներ, քանի որ թագավորը կարող էր սաստիկ զայրանալ նրա վրա, եթե այդ սովորական մահկանացուն չփորցեր հասկանալ իր մտքերը, իր ցանկությունները և իր հոգին:

1.Պատմությունը շարունակի՛ր:
Տիեզերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

Ես առաջին անգամ էի մասնակցում տիեզերական ուղևորության, այդ պատճառով էլ մի փոքր անհանգիստ էի և վախեցած: Ճիշտ է, մենք ընդամենը դեպի Լուսին էինք թռչում, և մեր թռիչքը տևելու էր ընդամենը երեք ժամ, սակայն ինձ թվում էր,որ արդեն ժամեր են անցել, թեև նոր-նոր թողեցինք երկիրը:

Ես աչքերս փակեցի, և շուտով քունը նվաճեց ինձ: Հանկարծ զգացի, որ ինչ-որ մեկը ուսերս թափ է տալիս: Աչքերս բաց արի և տեսա, թե ինչպես է տիեզերանավի սրահը դատարկվում:

Փա՜ռք Աստծո, արդեն տեղ էինք հասել:

2.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) Երկարել- Ռետորի խոսքը այնքան երկարեց, որ լսողները ձանձրացան:
Ձգվել- ժամանակը ձգվում էր սակայն գործը չէինք հասցնում ավարտել:
բ) Աղքատ-Անտոնիոն աղքատ էր սակայն հոգով հպարտ:

Խեղճ-Փողոցում մի խեղճ կնոչ թալանեցին:
գ) Գույն- Նկարում շատ վառ գույներ կային:

Երանգ- Վան Գոգը իր կտավներում շատ է գործաածել դեղինի տարբեր երանգներ:

3.Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.
դժգույն- գունատ, անպոչ-պոչատ, անկուռ-կռնատ (անթև), անքուն-քնատ, անգլուխ-գլխատված:

4.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել:

Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործները:
Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամրիկան:

Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Եվրոպացիներն մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել:

Գառնիի սյունազարդ տաճարն  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին:

Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական):

Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

  1. Ամբողջացնել նախադասությունները:
    ա) Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր, գրեթե երբեք չէր նեղանում իմ կատակներից:
    բ)  Ուզում եմ ձեզ այն պահին տեսնել, երբ խիստ զբաղված եք:
    գ)  Անցել էր ընդամենը երկու-երեք տարի,ինչ մենք տեղափոխվել էինք նույն բնակարան:
    դ) Թեև հայրն արդեն ծերացել էր,բայց նույնքնան առույգ էր և աշխատունակ:
    ե) Ով իր նպատակը լավ է պատկերացնում,նա ճիշտ ճանապարհով է ընթանում:

6.Մարդ, ձեռ, հույս, ջուր արմատներով նոր բառեր կազմել` դրանք ունենալով բառամիջում, բառասկբում, բառավերջում:

Մարդ—մարդկային, անմարդաբնակ, տղամարդ:

Ձեռ— ձեռներեց, անձեռակերտ, ոսկեձեռ:

Հույս— հուսալի, անհուսություն, լիահույս:

Ջուր— ջրային, անջրանցիկ, սակավաջուր:

  1. Ուղղել սխալները:
    Վախում եմ, բազմիցս անգամ, նորից եմ կրկնում, սպասեցնել տվեց, ուրիշ այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերվում, վիճվել, կապնվել, ուտացնել, խոսա, խոստովանվել:

Վախենում եմ, բազմիցս, կրկնում եմ, սպասեցրեց, այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերում, վիճել, կապվել, ուտեցնել, խոսել, խոստովանել:

  1. Կետադրել ավանդազրույցը:
    Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
    Հացը գետնին գցելը մեղք է ,քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել, սրբացել:

9. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան ստեղծել, որով հիանում հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։ (հիանալ, ոսկևորել, ստեղծել)

2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն գորգ է ծածկել պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)

3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էր անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)

4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռավ դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)

5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանային ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)

6. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան:(երևալ, անհետանալ, առկայծել)

7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)

8. Վարպետը անջատեց հաստոցը, վերվրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)

10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Հոբ Երանելու վարքը (փոխադրություն)

Հուս երկրում ապրում էր մի բարեպաշտ հավատացյալ՝ Հոբ անունով: Նա ամեն օր իր աղոթքներում փառաբանում էր Աստծուն: Նա շատ էր սիրում իր զավակներին: Հոբը ուներ տասը զավակ՝ յոթ որդի և երեք դուստր: Ուներ նաև մեծ հարստություն՝ ոչխարներ, ուղտեր, եզների նախիրներ, փեթակներ և այլն:
Մի օր, երբ սատանան վերադարձավ երկրից Աստված նրան հարցրեց, թե տեսել է արդյոք իր ծառա Հոբին: Սատանան բարկացավ նրա վրա՝ ասելով, որ եթե Հոբից վերցնեն իր հարստությունը, նա չի շարունակի փառաբանել Աստծուն: Աստված սատանային ապացուցելու համար թույլ տվեց Հոբին փարձության ենթարկել:
Չարությամբ լցված սատանան վերցրեց Հոբի ողջ հարստությունը, սակայն Հոբի հավատը չպակասեց, նա շարունակեց աղոթել և փառաբանել Աստծուն: Այդ ժամանակ սատանան սպանեց նրա զավակներին, սակայն Հոբը շարունակում էր աղոթել և ասում էր, որ պետք է ընդունել ոչ միայն տիրոջ կողմից տրված բարիքները, այլև չարիքները: Ասաց` Տերը տվեց, Տերը վերցրեց, Օրհնյալ լինի նրա անունը:
Այսքանից հետո Հոբը շարունակում էր աղոթել և փառաբանել Աստծուն:
Նա վերջին` մեկ անգամն էլ համոզվեց Հոբի հավատի մեջ և վերջ տվեց նրա փորձություններին՝ պարգևեց նրան տասը զավակ և վերադարձրեց նրա հարստությունը:

Հայոց լեզվի՝ ապրիլ ամսի տնային աշխաանք՝ 9.04.2018

1.Ուղղիր տեքստում ուղղագրական սխալները:
Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

2. Որ բառերում անհրաժեշտ է, գրիր յ :

1. Իսրայել, Կարոյի, մի-ություն, կրի-ա
2. հայելի, Ռաֆայել, գայիսոն, նյարդ
3. բամյա, վերարկու-ի, ծի-ածան, երգեյի
4. միմյանց, օվկ-անոս, միլ-արդ, ժանյակ

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:

ալ(կարմիր), բուք(բորան), դեփ(դեղին), կողք(կողքի)
վերև(ներքև), դեմ(դիմաց), դեսից(դենից), մանր(մունր)
գիշեր(ցերեկ), ոչ(ոք), ստեպ(ստեպ), տուն(թանգարան)
ժամ(պատարագ), գնացող(եկող), պատեհ(անպատեհ), առոք(փառոք)
4. Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. խ/Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ մ/Մասիսի հողից, ե/Երասխի ջրից ու հ/Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն վ/Վենետիկ:

2. հ/Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` վ/Վան, բ/Բագավան, կ/Կարին, ե/Երվանդաշատ, վ/Վաղարշապատ, ն/Նախիջևան, ա/Արտաշատ, բռնված էին պարսից զորքով

3. վ/Վրաց մ/Միհրդատ թագավորը վ/Վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:
5. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով:
ա) Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
(տիրանալ, սեփականել, նվաճելհրապուրել, հմայել)
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Հարկավոր է կանգնեցնել այդ վիրավորական խոսակցությունը:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինելկառուցել, կասեցնել, դադարեցնել):
6. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

Չախու (փոխադրություն)

Չախու
Թեև ապրիլ ամիսն էր, սակայն շատ շոգ էր և հողը ճաքճքում էր: Բերքը փչացել էր: Մկրտիչը ուներ մի ծիրանի ծառ և պետք էր նրան ջրկիր, որպեսզի ջրի ծառը: Նա վարձեց ջրկիրին և խնդրեց, որպեսզի արմատով հանի ծառը և գնաց խանութը: Երբ վերադարձավ խանութից տեսավ, որ Մարտիրոսը խորշոմապատ այտերով լացում էր: Մկրտիչը հարցրեց, թե ինչու ես լացում մեծ մարդ ես, դեմքիդ գույն չկա: Ջրկիր Մարիտիրոսը պատասխանում է, որ գտել է չախուն: Չախույի պատմությունը եղել է հիթսուն տարի առաջ: Չախուն դանակ էր սպիտակ ոսկորով: Մարտիրոսը պատմում էր, որ նա շատ տարիներ առաջ սովորելիս է եղել Մկրտիչ անունով մի տիրացուի մոտ: Շատ ընդունակ աշակերտէ եղել, կարճ ժամանակում կարողացել է սերտել այբուբենը: Մի անգամ՝ այգում իր վարպետին օգնելու ժամանակ, կորչում է նրանց գեղեցիկ չախուն: Դրանում մեղադրում են փոքրիկ Մարտիրոսին, նրան անվանում են գող: Մարտիրոսի հայրը ծեծում է որդուն, հետո խենթանում ու մահանում: Մարտիրոսը գյուղում հռչակվում է գող:

Որոշ ժամանակ հետո նրան հաջողվում է գնալ և վարժարանում սովորել: Նրան ոչ մեկ չի ներում, նույնիսկ նա իրեն չի ներում, բայց ամուսնանում է ունենում է երկու երեխաներ և ընդմիշտ զբաղվում է ջրկիրությամբ :

«Չարենցի հետքերով» նախագիծ՝ Աշուղ Սայաթ-Նովի նման՝ արտասանեցի ես և քույրս՝ Մանեն (ձայնագրություն)

Եղիշե Չարենց՝ Աշուղ Սայաթ-Նովի նման՝ արտասանեցի ես

Եղիշե Չարենց՝ Աշուղ Սայաթ-Նովի նման՝ արտասանեց քույրս՝ Մանեն

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։