Նախագծային ուսուցման ստուգատես 2018: Նախագիծ` Լաբորատոր փորձեր, Թեմա. Մետաղներ` «Ուսուցումը` փորձի հիման վրա»

Մետաղների քիմիական հատկությունները

Փորձերի  համար  անհրաժեշտ  են   նատրիում, կալցիում, մագնեզիում, ցինկ, երկաթ, աղաթթու, հայտանյութ  ֆենոլֆտալեին, պղնձարջասպի  լուծույթ:

Լաբորատոր փորձ 1. <<Հրավառություն>>՝ մագնեզիումի ժապավենի այրումը:Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը:

2Mg+O2→2MgO+Q

https://youtu.be/fuG8B_OWcUQ

Լաբորատոր փորձ 2. Ակտիվ մետաղներից նատրիումի կամ կալցիումի փոխազդեցությունը ջրի հետ:Համոզվելու համար, որ առաջացել է ալկալի` կաթոցիկով 2 կաթիլ հայտանյութ ֆենոլֆտալեին լցրեք առաջացած ալկալու լուծույթին: Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը:

2Na+2H2O→2NaOH+H2↑

NaOH+HCl→NaCl+H2O (Չեզոքացման ռեակցիա)

Չեզոքացման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կազմված են թթուների և հիմքերի միջև, որի արդյունքում ստացվում է աղ և չեզոք նյութ՝ ջուր: Չեզոքացման ռեակցիաները նաև փոխանակման ռեակցիաներ են:

 

Լաբորատոր փորձ 3. Միջին ակտիվության մետաղներից` մագնեզիումի, ցինկի, ալյումինի փոխազդեցությունը նոսր ծծմբական թթվի կամ աղաթթվի հետ անջատվող ջրածնի այրումը: Գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները:

Zn+2HCl→ZnCl2+H2↑

2Al+6HCl→2AlCl3+3H2↑

Լաբորատոր փորձ 4. Մետաղի փոխազդեցությունը աղերի ջրային լուծույթների հետ(բացի ալկալիական և հողալկալիական մետաղների, ինչու՞): Երկաթի(մեխի) փոխազդեցությունը պղնձարջասպի լուծույթի հետ: Ինչու՞ է մեխը կարմրում: Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը:

Fe+CuSo4→FeSO4+Cu↓

33517747_572674709780627_6993387100800286720_n

Թողնել մեկնաբանություն