English homework (Beat’s diary)

Ex. B. Answer the questions

  1. What is the march next weekend about?

The march is about enviroment protection.

2.  What did Beth want her parents to say?

Beth say her parents that she want to go on a march.

3. What reason does Beth give for wanting to go on the march?

She said that she must trying to do something about global warming problem.

 

Բառային թելադրություն(հայոց լեզու)

Դողէրոցք, էջանշան, երփներանգ, էլեկտրաէներգիա, բազմերանգ, լուսերես, խմբերգ, վայրէջք, ստորերկրյա, Էջմիածին, նորեկ, ամենաերկար, բարօրություն, արևազօծ, լացուկոծ, չարորակ, հնգօրյակ, նախօրե, երկվորյակ, որդի, Ամանոր, անօգնական, հայորդի, քնքշորեն, օդապարիկ, օրորոց, վաղորդյան, տոթ, առնչվել, ակնբախ, կորնթարդ, երկհնչել, տարօրինակ, օթևան, սառնորակ, նորաոճ, կիսաեփ, երբևէ, երբևիցե, լայնէկրան, նրբերշիկ, լայնեզր, վերելակ, պատնեշ, հովեկ, միջօրէ, կեսօր, ելևեջ, թռչնորս, նորօրյա, տարորոշել, օրըստօրե, օվկիանոս, ակնթարթ, ձկնկիթ, խոչնդոտ, մերթընդմերթ, ըմբռնել, հետզհետե, ըմբոշխնել, չնկնել, փոխըմբռնում, չընդունել, գույնզգույն, ճեպընթաց, տրտմորեն, արջորս, հատոր, երկարորյա։

Օրգանիզմը տոքսիններից մաքրող ամենաարդյունավետ մթերքները

Կաղամբը վիտամինների և հանքանյութերի պահեստարան է: Պարունակում է ֆոսֆոր, մանգան, պղինձ, կալցիում, երկաթ, A, C, E, B խմբի վիտամիններ, ծծումբ, որն օրգանիզմին օգնում է ազատվել շլակներից, տոքսիններից և նյութափոխանակության այլ կողմնակի արդյունքներից: Օրգանիզմը մաքրել ցանկացողներին դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական 2 անգամ թթու դրած կաղամբի հյութ խմել:

Բրոկոլին ևս պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, որն ուժեղացնում է լյարդի մաքրող գործառույթները: Որպեսզի բրոկոլին չկորցնի վիտամինները, խորհուրդ է տրվում այն շոգեխաշել:

 

Բրոկոլի

Կիտրոն: Կիտրոնի հյութը հզոր հակաօքսիդանտ է և հրաշալի մաքրող միջոց: Օրգանիզմի մաքրումն արագացնելու համար խորհուրդ է տրվում ամեն առավոտ կիտրոնի հյութով մեկ բաժակ ջուր խմել:

 

Կիտրոն

աղբյուր՝  http://www.med-practic.com

Հայաստանի Առաջին Հանրապետությունը(1918 թ․ Մայիսի 28 — 1920 թ․ Դեկտեմբերի 2)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ (1918 թ. ՄԱՅԻՍԻ 28 – 1920 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2)
ԹԵՄԱ 1 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ 1. Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Երբ հայ ժողովուրդը թուրքա կան զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. մա յիսյան հերոսա մարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրա մասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխա նության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկով կասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։ 1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը` Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբե ջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։ Այսպիսով` եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականու թյունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծ ված պայմաններում միակ նախընտրելի ուղին։ Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևա կան պայքարին, իսկ կոնկրետ պարագայում` Սարդարապատի, ԲաշԱպարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսա մարտերին։ Ի նշանավորումն այդ իրադարձության` Մայիսի 28-ը համար
ԲԱԺԻՆ 1
Բաշ Ապարանի հերոսամարտի հուշակոթողը
7
վում է համայն հայության նվիրական տոներից մեկը` Առաջին հանրապետության անկախության օրը։ Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։ Բաթումի պայմանագիրը։ Ինչպես արդեն տեղյակ եք, 1918թ. ապրիլին Տրապի զոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրա քան չյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը` մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Չնայած մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքրինչ դադար առնել։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապե տության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։ Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։ Պայմանագրի համաձայն` Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից զատ` Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորա խմբերը և այլն։ Այսպիսով, Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտա հայտած հետևյալ պատկերավոր Ալեքսանդր Խա տի սյան
8
խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու` չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Բայց, մյուս կողմից, ճակատագրի հեգնանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ալ. Խատիսյանը, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, իր ուղարկած նամակում գրում էր. «Մենք կբերենք վատ հաշտության պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։ Այսպիսով` չափազանց ծանր պայմաններում հռչակվեց Հայաստանի պետական անկախությունը: Նորահռչակ Հայաստանի Հանրապետությունը հարկադրված էր կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը: Բայց դրա շնորհիվ ձեռք բերվեց դադար, որը հնարավորություն տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը:2. Իշխանության մարմինների ձեվավորումը Իշխանության մարմինների ստեղծումը: Պետական շինարարության կարևո րագույն օղակներից է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ձևա վորումը: Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմա նագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Նա 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց ազգային
9
խորհրդի անդամների հետ, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ (վարչապետ) ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։ Մինչ նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկա յական կազմակերպչական աշխատանք էր կատարվել։ Այն իրականացրել էր Երևանի ազգային խորհրդի փաստացի ղեկավար, հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան, 1879-1919)։ Նրան իրավամբ կարելի է համարել Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր։ Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել բարձրագույն օրենսդիր մարմինը` խորհրդարանը։ Հանրապետության գոյության 2,5 տարվա ըն թացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ` 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Բաղկացած էր 80 պատ գամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկա յացուցիչներ էին։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը‚ իսկ երկրորդինը` գրող, հրապարակախոս Ավետիս Ահարոնյանը (1866-1948)։
Ա վե տիք Սա հակյան Ավետիս Ահա րո նյանԱ րամ Մանուկյան Պետական կառավարման տեսակետից ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն, որտեղ բարձրա գույն օրենսդիր իշխա նությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, որի նախագահը (վարչապետը)
Հովհաննես Քաջազնունի
10
համարվում էր հանրապետության առաջին պաշտոնատար անձը։ Վերջինս ընտրվում էր խորհրդարանի կողմից, և նրա գլխավորած կառավարությունը պատասխանատու էր խորհրդարանի առաջ։ Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխա նության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես, որոշ փոփոխու թյուն ներով, պահ պանվեցին Ռուսական կայսրության օրենքները։ Հետագայում աստիճանաբար սկսեցին արմատավորվել հայ ազ գային-պետական ոգուն բնորոշ օրենք ներ։ Դատաիրավական համակարգում մտցվեց եռաստիճան (շրջանային, դատաստանական պալատ և սենատ) դատական ատյան։ Բարձրագույն դատական մարմինը սենատն էր: Հանրապետության դատական համակարգի ժողովրդավարացման դրսևորում էր 1919թ. երդվյալ ատենակալների դատարանի հիմնումը։ Իշխանության համակարգում իրենց ուրույն տեղն ունեին տեղական իշխանության` գավառային, քաղաքային և համայնքային մարմինները։ Աշխար համարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ Հանրապետական նշանակության քաղաքների թիվը նույնպես անցնում էր մեկ տասնյակից։ Ավելի ուշ` 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապե տության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազ. քառ. կմ-ի, 2 մլն բնակ չությամբ։ Կառավարության նախաձեռնությամբ մշակվեց և գործողության մեջ դրվեց զեմստվային (տեղական ինքնակառավարման) մարմինների մասին օրենքը։ Իշխանության տեղական մարմինները ընտրովի էին: Վերակազմվեցին քաղաքային ինքնավարությունները և այլն։ Ազգային բանակի ստեղծումը։ Հայոց անկախ պետա կանության կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր։ Պատ մության փորձը սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը` կենսունակ, որն ունի կարգապահ ու մարտունակ բանակ։ Բաթումի պայմանագրից հետո Թուրքիայի պահան ջով Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա։ Այդ իսկ պատճառով 1918թ. ամռանը հայկական կոր պուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշա նակվեց Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի շենքը Երևանում Մովսես Սի լիկյան
11
գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի։ Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը (1873-1937), իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը (սպարապետ)` գեներալ Թովմաս Նազարբեկյանը (1855-1931)։ Կազմալուծվեցին ՀՀ տարածքում գտնվող կամավոր հայդուկային խմբերը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է փառաբանված հայդուկապետ Անդրանիկի գլխավորած հավաքական զորաջոկատին։ Գեներալ Անդրանիկը որոշակի տարա ձայնություններ ուներ կառավարության հետ, ուստի 1919թ. գարնանը նա իր սուրը և մյուս զենքերը հանձնեց կաթողիկոսին և մեկընդմիշտ հեռացավ Հայաստանից։ Ազ գային հերոս Անդրանիկը արտասահմանում շարունակեց իր ազգանվեր գործու նեությունը։ Նա մահացավ 1927թ. ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, թաղվեց Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը։ Երախտագետ հայ ժողովուրդը ի կատար ածեց Անդրանիկի կտակը։ 2000թ. նրա աճյունը տեղափոխվեց հայրենիք և հանդիսավորությամբ թաղվեց Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում, այնտեղ, ուր հանգչում են Հայաստանի ու արցախյան հերոսամարտի մյուս նահատակ հերոսները։ 1919թ. հունվարից, երբ արդեն թուրքական զորքը հեռացել էր Անդրկովկասից, և ավարտվել էր նաև հայ-վրացական պատերազմը, կատարվեց բանակի մասնակի զո րա ցրում։ Դրա փոխարեն հայտա րարվեց 20-25 տարեկան զինապարտ քաղա քացիների զորակոչ։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զին տեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Արդեն 1920թ. հունվարին հանրա պետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, իսկ աշնանը, թուրք-հայկական պատե րազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում` 33 գեներալ և 2000-ից ավելի սպա։ Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, մայրենի լեզվի արմատավորումը և այլն։ Այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ կատարվեցին։ Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։ Դիվանագիտական կապերի հաստատումը։ Յուրաքանչյուր նորանկախ պետու թյան առաջնահերթ խնդիրներից է հասնել այլ պետությունների հետ դիվանագիտական կապերի հաստատման և միջազգային ճանաչման։ ՀՀ Թովմաս Նա զար բե կյա ն Գեներալ Ան դրանիկ
12
առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն կողմերի միջև անմիջական հարաբերություններ չհաստատվեցին։ Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց ու ներկայացուցչություններ հիմ նեց ինչպես իր անմի ջական հարևանների` Վրաստանի, Պարսկաստանի ու Ադրբե ջանի, այնպես էլ Քառյակ դաշինքի և Անտանտի մի շարք երկրների հետ։ Ընդհանուր հաշվով մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց աշխարհի շուրջ 40 պետությունների հետ։ Դիվանագիտական ներկայա ցուցչություններ (դեսպանատներ) բացվեցին Թիֆլիսում, Թեհրանում, Փարիզում, Հռո մում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Կիևում, Կրասնոդարում և այլուր։ Տարբեր երկրներում դիվանագիտական աշխատանք էին վարում Արմեն Գարոն, Տիգրան Բեկզադյանը, Գրիգոր Զամոյանը, Լևոն Եվանգուլյանը, Հովսեփ Արղությանը և շատ ուրիշներ: 1920թ. հունվարին Անտանտի պետությունների Գերագույն խորհուրդը փաստորեն (de facto) ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանը պատրաստվում էր անդամակցելու այն ժամանակվա միջազգային ամենահեղինակավոր կազմակեր պությանը` Ազգերի լիգային։ Սակայն 1920թ. վերջին Հայաստանի անկախության վերացման ու խորհրդայնացման հետևանքով այդ հարցը փակվեց։ Դիվանագիտական կապեր հաստատելով՝ Հայաստանի կառավարու թյունը նպատակ էր հետապնդում հասնել Հայաստանի միջազգային ճանաչմանը‚ դրանով նպաստ բերել Հայկական հարցի լուծմանը, օտար պետությունների հետ իրականացնել առևտրատնտեսական հարաբերություններ, ստանալ հումանիտար օգնություն և այլն։ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները։ Անկախ պետա կանությունը անհնար է պատկերացնել առանց ազգային-պետական խորհրդանիշների։ Պետա կան դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ և ծիրանի գույներով։ Կարմիրը խորհրդանշում էր ազատագրական պայքարում հայ ժողովրդի թափած արյունը, կապույտը` Հայաստանի ջինջ երկինքը, իսկ ծիրանագույնը` աշխատանքը։ Պետական օրհներգ (հիմն) ճանաչվեց ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանի խոսքերի հիման վրա գրված «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը։ Հաստատվեց նաև զինանշանը (գերբը), որի հեղինակներն էին մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանի վրա պատկերված առյուծը և Հանրապետության դրոշը Հանրապետության զինանշանը
13
արծիվը գաղափարի իմաստով մարմնավորում էին երկու` Արևելյան և Արևմտյան Հայաստանները։ Այդ նշանակում էր, որ հայ ժողովուրդը երազանք ուներ հասնելու երկու Հայաստանների միացմանը։ Հատկանշական է, որ մերօրյա Հայաստանի Հան րա պետությունը ժառանգել և ընդունել է այն ժամանակվա բոլոր երեք խորհրդանիշները` դրոշը, օրհներգը և զինանշանը։ Հատուկ օրենքով սահմանվեցին ՀՀ պետական և ազգային-կրոնական տոները` Նոր տարվա, Ծննդյան, Վարդանանց, Տյառնընդառաջի, Զատկի, Մայիսի 1-ի և այլն։ Կարգավորվեցին պետության և եկեղեցու փոխհա րա բերությունները։ Հռչակվեցին բոլոր կրոնների (խղճի) կատարյալ ազատություն և հավասարություն։ Հայոց պետականության անվիճելի արժեքներից մեկը դարձավ հայերենը պետա կան-պաշտոնական լեզու ճանաչելը և գործողության մեջ դնելը։ Մայրենին ստացավ պետական լեզվի կարգավիճակ։ Ցարական ժամանակների նախկին պետական դպրոց ները ազգայնացվեցին ու հայաշունչ դարձան։ Սահմանվեցին պետական շքանշաններ։ Հայոց անկախ պետականության կայաց ման գործում կարևոր երևույթ էր ազգային դրամի (արժույթի) ստեղծումը, որը տպվեց Լոնդոնում և փոխադրվեց Հայաստան: Շրջանառության մեջ դրվեցին հայկական չե կերը (կուպյուր), հիմնվեց հանրապետության պետական բանկը և այլն։ Հայկական անկախ պետականության վերականգնման պատմական նշանա կությունը։ Այսպիսով, դարերի ընդմիջումից հետո, հայ ժողովրդի հերո սական մաքա ռումների արդյունքում, 1918թ. մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի Առաջին հանրա պետությունը։ Դա օրինաչափ պատմական անհրա ժեշտու թյուն էր։ Հայաստանի անկախության հռչակումը նոր դարաշրջան բացեց հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ։ Դրանով փաստորեն սկսվեց հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանը։ Անկախ պետականության վերականգնումը պայմաններ ստեղծեց ազգային վերա ծնության ու զարգացման համար։ Կարճ ժամանակամիջոցում Հայաստանը դարձավ կազմակերպված պետու թյուն` իրեն բնորոշ գրեթե բոլոր հատկանիշներով` իշխանության մարմիննե րով‚ տնտեսական-քաղաքական համակարգով, ազգային բանակով, դիվանագիտական կապերով, պետա կանության խորհրդանիշներով և այլն։ Պետական կառուցվածքի ու կառավարման տեսակետից Հայաստանը դեմոկրա տական (ժողովրդավարական) հանրապետություն էր` խորհրդարանի գերակայությամբ։ Ծրագրվում էր Հայկական հարցի լուծումից հետո ընդունել սահմանադրություն: Հայաստանի Հանրապետությունը դարձավ աշխարհացրիվ հայության հայրենիքը, նրա հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքի միավորման կենտրոնը: