Հայոց լեզվի տնային աշխատանք` Գրել մեկական նախադասությունղ` հետադաս ծավալուն որոշչի, հատկացուցիչ-հատկացյալի և այլն.

հատկացուցիչ.

Ոչ մեկի`պատասխանն ինձ չգոհացրեց։(սկզբնադաս)

Պատասխանն, ոչ մեկի, ինձ չգոհացրեց:(միջադաս):

Ինձ չգոհացրեց` ոչ մեկի`պատասխանն:(վերջադաս):

Հատկացյալ.

Ժամանակիս մեկ երրորդը կորցրի՝ քեզ սպասելով։ (սկզբնադաս)

Մեկ երրորդը կորցրի, ժամանակիս, քեզ սպասելով:(միջադաս):

Քեզ սպասելով`ժամանակիս մեկ երրորդը կորցրի:(վերջադաս):

Հետադաս որոշիչ.

Նախաճաշից հետո Արմանը միանում է տղաներին և գնում ծովեզրը՝ լողալու:(սկզբնադաս)

Արմանը միանում է տղաներին և գնում ծովեզրը, նախաճաշից հետո, լողալու:(միջադաս)

Լողալու`նախաճաշից հետո Արմանը միանում է տղաներին և գնում ծովեզրը:(վերջադաս)

Դերբայական դարձված.

Ձեռքերն օդում թափահարելով ` ընդառաջ եկավ եղբորը։(սկզբնադաս)

Օդում թափահարելով, ձեռքերն, ընդառաջ եկավ եղբորը:(միջադաս)

Ընդառաջ եկավ եղբորը ` ձեռքերն օդում թափահարելով:(վերջադաս)

Բուն բացահայտիչ.

  1. Տղաս՝ Կարենը, Ամերիկայից է վերադարձել:
  2. Բոլորը հիացած նայում էին վզնոցին՝ շքեղ ադամանդներով:
  3. Իմ ընկերը՝ Արմանը, հիանում էր գիշերվա երկնքի աստղերով:

Մասնավորող պարագայական բացահայտիչ. 

  1. Հանդիպումը կայանալու է վաղը՝ ժամը 5-ին։
  2. Դիլիջանի՝ անտառներից մեկում, սար էինք բարձրանում:
  3. Աշխարհում ամենից շատ՝ տիեզերքի չափ, սիրում եմ ձյունը:
  4. Ուսուցչուհին երեխայի երկրորդ մայրն է այնպես՝ ինչպես իր ծնողը:


Մասնական բացահայտիչ.

  1. Արամը՝ որպես գերազանցիկ, հաջորդում էր Սոնային:
  2. Հարուստ մարդը՝ իբրև իր թաղամասի միակ տեր, բոլորին տանջում և ստրկացնում էր:
  3. Որպես հայ զինվոր՝ Էդգար Վարդանյանը հանրաճանաչ է դարձել՝ հերոսության շնորհիվ:

ֆիզիկայի  հոկտեմբերյան`երկրորդ Նախագիծ`Էլեկտրական հոսանք

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ:

 Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր:

Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են՝

1. ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,
2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն

Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը:

Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

  

  • 1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:
  • 2. Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ:

  • 3. Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

  • 4. Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ: