Կորյուն ՙՙՎարք Մաշտոցի՚՚ վերլուծություն

Կորյունը գրել է իր երկը Հովսեփ կաթողիկոսի հանձնարարությամբ։ Ամբողջական վերնագիրը հնչում է այսպես. «Պատմութիւն վարուց և մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշթոցի վարդապետի մերոյ թարգմանչի»: Երկի գրության թվականը որոշելու համար հիմք է տվել այն հանգամանքը, որ Կորյունի երկում չկա որևէ հիշատակում կամ ակնարկ 450-451 թթ. Վարդանանց պատերազմի մասին, իսկ Վասակ Սյունին, որին Եղիշեն տալիս է դավաճանի միանշանակ որակավորում, ներկայացված է դրական գույներով։ Վարքագրությունը պահպանվել է երկու  խմբագրությամբ` ընդարձակ և համառոտ։ Հավանական է, որ Կորյունի գրչին է պատկանում ընդարձակը, իսկ համառոտը հետագա՝ VI—IX դարերում փոփոխությունների ենթարկված տարբերակ է՝ կատարված հիմնականում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ազդեցությամբ։ Հեղինակն անձամբ մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի գործերին որպես արբանյակ։Նախաբանում Կորյունին հուզում է հետևյալ հարցը. արդյո՞ք կարելի է գրել կատարյալ մարդկանցվարքը:  Պատասխանը հակիրճ է. կատարյալ մարդկանց վարքը պիտի գրվի սերունդներին որպես օրինակ ծառայելու համար։

Հաղորդվում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան վայրը, որ նրա հոր անունը Վարդան է, հիշատակում է զինվորական ծառայության, կրթության, արքունի գործունեության, Գողթն գավառում ծավալած քարոզչության, ապա՝ գրերի գյուտի մասին:

Նշվում է, որ գրերի ստեղծմամբ Հայաստանում մտահոգ էր ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ իշխանությունը։


Թողնել մեկնաբանություն