Արա Գեղեցիկ և Շամիրամ (ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

Արա Գեղեցիկ՝ որդի Արամի՝ Նահապետ Հայկազյանց, որ իր չքնաղ գեղեցկության համար ստացավ այդ անունը: Ասորեստանի Շամիրամ թագուհին, լսելով Արայի գեղեցկության մասին, ուզեց ամուսնանալ նրա հետ, սակայն Արան մերժեց, որովհետև նա չէր կարող դավաճանել իր կնոջը՝ Նվարդին: Այս ամենը լսելով՝ Շամիրամը պատերազմ հայտարարեց նրան: Պատերազմի մեջ Արան հաղթվեց և սպանվեց: Նրա անունով պատերազմի դաշտը կոչվեց «Այրարատ»: Շամիրամը շատ տխրեց և կանչելով մահացածներին կենդանացնող էակներին՝ իբրև թե վերակենդանացրեց Արային, իսկ այդ էակները կոչվեցին «Արալեզներ»:

Թողնել մեկնաբանություն