Հայկ և ԲեԼ (ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով, իսկ Բելը ագահ էր և շատ էր սիրում իշխել և դրա համար շատ տարիներ առաջ որոշեց  գրավել ամբողջ աշխարհը, սակայն Հայկը ուզում էր ազատ ապրել և գնաց Արարադի երկիր իր բարեկամներով: Բելը մտածեց և հասկացավ, որ ուրիշներն էլ կարող են հետևել Հայկի օրինակին: Նա շատ բարկացավ և մեծ զորքով գնաց Հայաստան: Հայկը ասաց իր ժողովրդին, որ Բելը գալիս է, և բոլորը ցանկություն հայտնեցին մասնակցել պատերազմին, բայց Հայկը չթողեց: Նա կազմակերպեց մրցույթներ, որտեղ հաղթողները գնացին իր հետ պատերազմի, իսկ պարտվողները խնամեցին երեխաներին և այլ գործերով զբաղվեցին: Բելը ծիծաղեց Հայկի զորքի վրա, բայց Հայկը հանեց լայնալիճ աղեղը՝ իր երեքթևյան նետով, և կրակեց: Նետը անցավ Բելի միջով, որովհետև Հայկի նետը մետաղից էր, իսկ Բելի զրահը՝ կաշվից:

Թողնել մեկնաբանություն