Դաս 6 ՄԱԿ-Ի ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

Միջազգային կառույցներ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,
  • ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

Իմ կարծիքով և եզրակացությամբ Գլխավոր անսամբլեան օգուտ է ժողովրդի և ՄԱԿ-ի համար;

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:

 Իմ կարծիքով և եզրակացությամբ Անվտանգության խորհուրդը օգուտ է ժողովրդի և ՄԱԿ-ի համար:

ՄԱԿ-ի քարտուղարություն

Այն միջազգային անձնակազմ է, որը աշխատում է աշխարհի բոլոր այն հաստատություններում, որոնք իրականացնում են Կազմակերպության մի շարք ամենօրյա աշխատանքը։ Այն սպասարկում է Միացիալ Ազգերի Կազմակերպության մնացած գլխավոր մարմիններին և իրականացնում է իրենց կողմից ընդունված ծրագրերը և քաղաքական դիրքորոշումները։ Քարտուղարության բաժինները գտնվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններում և այլ տեղերում, որտեղ կան ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններ, որոնցից ամենախոշորները տեղակայված են Ժնևում և Վիեննայում։ ՄԱԿ-ի Քարտուղարությունը ապահովում է ՄԱԿ-ի մարմինների աշխատանքը, իրականացնում է ՄԱԿ-ի նյութերի հրապարակումն ու տարածումը, արխիվների պահպանումը, իրականացնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պայմանագրերի գրանցում ու հրատարակում։ Քարտուղարությունը ղեկավարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

Իմ կարծիքով և եզրակացությամբ քարտուղարությունը օգուտ է ժողովրդի և ՄԱԿ-ի համար:

 ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհուրդը

ՄԱԿ–ի կարևորագույն կառույցներից է Տնտեսական ու սոցիալական խորհուրդը, որը համակարգում է համագործակցությունը տնտեսական ու սոցիալական ոլորտներում։ ՄԱԿ–ի հովանու ներքո ստեղծվել են նաև տնտեսական կայունացման մի շարք կառույցներ ու հաստատություններ՝ Միջազգային արժութային հիմնադրամը և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը։ Միաժամանակ ՄԱԿ–ի կառույցում էական դեր ունեն մասնագիտացված հաստատությունները։ Սրանք ներառում են ինչպես ՄԱԿ–ի կողմից ստեղծված ինքնուրույն միջազգային կազմակերպություններն ու կառույցները (ՅՈՒՆԵՍԿՕ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ), Առողջապահության համաշ խարհային կազմակերպություն, Համաշխարհային առևտրի կազմակեր պություն և այլն), այնպես էլ առանձին ծրագրերն ու հիմնադրամները:

Իմ կարծիքով և եզրակացությամբ տնտեսական ու սոցիալական խորհուրդը օգուտ է ժողովրդի և ՄԱԿ-ի համար:

Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:

Իմ կարծիքով և եզրակացությամբ խնամակալության խորհուրդը օգուտ է ժողովրդի և ՄԱԿ-ի համար:

Միջազգային դատարան

ՄԱԿ–ի շրջանակներում կարևորա գույն դերակատարում ունի ՄԱԿ–ի Միջազգային դատարանը, որն իր գործունեությունը սկսել է 1946 թվականից։ Դատարանը քննարկում է պետությունների միջև տարածքային, սահմանային և այլ բնույթի վեճերը, ռազմական ուժի ապօրինի կիրառման խնդիրները, խորհուրդներ տալիս ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային և ՄԱԿ–ի մյուս մարմիններին։ Դատական գործի կողմ կարող է հանդիսանալ միայն պետությունը. ֆիզիկական և իրավաբանական անձինք ՄԱԿ –ի Միջազգային դատարան դիմելու իրավունք չունեն։ Իր գործունեության ընթացքում դատարանը ոչ միայն էական ներդրում ունեցավ մի շարք իրավական սկզբունքների զարգացման գործում, այլև նպաստեց տարբեր պետությունների միջև եղած սուր վիճաբանությունների կարգավորմանը։

Իմ կարծիքով և եզրակացությամբ միջազգային դատարանը օգուտ է ժողովրդի և ՄԱԿ-ի համար:

Եվրոպական Միությունը և եվրոպական համայնքները

Եվրոպական Միության և դրա իրավական համակարգի ձևավորումն իրականացել է աստիճանաբար: Այն սկսվել է դեռևս XX դարի 50-ական թվականներին, երբ ստեղծվեցին եվրոպական երեք համայնքները:
  • Քարածխի և պողպատի եվրոպական համայնքը /EOYC/
  • Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը /Եվրատոմ/
  • Եվրոպական համայնքը /որն սկզբնապես կրում էր «տնտեսական» անվանումը/, Եվրոպական տնտեսական համայնք:

Իմ կարծիքով և եզրակացությամբ Եվրոպական Միությունը օգուտ է ժողովրդի համար:

Եվրոպական խորհուրդը

Եվրոպական խորհուրդը ԵՄ բարձրագույն քաղաքական մարմինն է՝ բաղկացած ԵՄ անդամ-երկրների պետության և կառավարության ղեկավարներից:

Իմ կարծիքով և եզրակացությամբ Եվրոպական խորհուրդը օգուտ է ժողովրդի համար:

ԵԱՀԿ «Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն»

Կազմակերպությունը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հակամարտությունները կանխելու և կարգավորելու հիմնական միջոցներն են՝

  • Զինամթերքների տարածման վերահսկում
  • Դիվանագիտական ջանքեր՝ հակամարտությունները կարգավորելու համար
  • Փոխվստահության և անվտանգության պայմանների ստեղծում
  • Մարդու իրավունքների պաշտպանություն
  • Դեմոկրատական ինստիտուտների ստեղծում
  • Ընտրությունների մոնիտորինգ
  • Տնտեսական և էկոլոգիական անվտանգություն

Բոլոր ԵԱՀԿ անդամ-երկրներն ունեն հավասար կարգավիճակ։

Իմ կարծիքով և եզրակացությամբ ԵԱՀԿ-ն օգուտ է ժողովրդի համար:

Կարմիր խաչ

1863 թվականին Շվեյցարիայում ստեղծվել է «Հիվանդ ու վիրավոր մարտիկների խնամատարության կոմիտե»: Հաջորդ տարուց սկսած կազմակերպվել են «Կարմիր խաչի» ազգային ընկերություններ, հետագայում հիմնադրվել է միջազգային «Կարմիր խաչ», ստեղծվել նրա միջազգային կոմիտե: 1965-ի կանոնադրությամբ միջազգային «Կարմիր խաչի» գերագույն օրգանը կոնֆերանսն է, որը գումարվում է չորս տարին մեկ, իսկ կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ մշտական հանձնաժողովը: Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերությունը հիմնադրվել է 1921թ.: Քաղաքներում ու խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել հայկական գաղութների հետ: Հիմնել է տրոպիկական կայաններ, ամբուլատորիաներ, վեներական հիվանդներին օգնող բուժկետեր, առաջին օգնության բուժակային ու բժշկական կետեր: Կազմակերպել է բժշկական ջոկատներ և ուղարկել շրջանները՝ բծավոր տիֆի, տրախոմայի, վեներական հիվանդությունների դեմ պայքարելու: Բացել է հիվանդանողցներ, ծննդատներ, երկրաշարժի ժամանակ օգնել տուժածներին:

Իմ կարծիքով և եզրակացությամբ կարմիր խաչը օգուտ է ժողովրդի համար:

դաս 5 ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐԻՔ ԵՎ ԱՆՁԻ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐԻՔ

 

Հանրային բարիքը հանրության կողմից ստեղծված և հանրության համար օգտագործվող կիրառվող ապրանքատեսակներն են՝ գյուղատնտեսական ապրանքները, արդյունաբերական այլ ապրանքները, որոնք կիրառելի են հանրության կողմից, ինչպես նաև  ծառայության որոշ տեսակներ:

Ինքնագիտակցություն

Ինքնագիտակցոնւթյու՝ անհատի բոլոր մտքերն ու զգացմունքներն են սեփական անձի վերաբերյալ, գնահատականները՝ որոնք տրվում են սեփական անձին,ավելի կարճ ասած ինքը իրեն գիտակցում է։