Դաս 7 ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի քանի ամսից երկիրը նոր խորհրդարան կընտրի, որն էլ նորացված Սահմանադրության համաձայն քաղաքական նոր մշակույթով կառաջնորդվի, երկիրն էլ կիսանախագահականից կանցնի խորհրդարանական կառավարման: Մեզ չեն հետաքրքրում մարդկանց քաղաքական հայացքները,  առանձին գործիչներ, առանձին քաղաքական կերպարներ, դեպքեր ու դեմքեր: Մեզ հետաքրքրողը հանրային քաղաքականությունն է, որի մեջ տարրալուծված, մարսված ու ձևավորված են քաղաքական տանիքի տակ հանդես եկող ամեն անձ ու իրադարձություն: Այս տրամաբանությամբ ետին պլան են մղվում նույն կարգախոսները տարբեր կերպ արտասանող լիդերները, տարբեր անուններով նույն գաղափարախոսությանը հարող ուժերը, նրանց ծրագրերն ու քայլերը: Մեզ հետաքրքրում են ամբողջական երևույթները. բոլոր այն կարգավորումները, գործիքները, որոնցով իրականացվում է հանրային քաղաքականությունը:

Իմ կարծիքով, որ երկիրը նոր խորհրդարան ընտրի ամենինչ կբարելավվի: Եթե բարելվվեց, ժողովուրդը նորմալ կվերաբերվի ամենինչին, օրինակ՝ չեն բողոքի, ցույցեր չեն ան: Եթե այս ամենը պակասի ժողովրդի մեջ խաղաղություն կտիրը և վերջապես ժողովուրդը չի կրկնի հետևյալ բառերը՝ <<Երգիրը երգի չի>>:

Հանրային քաղաքականությունը հենց հասարակության թելադրած օրակարգն է, որին պիտի ականջալուր լինեն քաղաքական ուժերը, եթե ցանկանում են հաջողել: Մենք պիտի քննարկենք բոլոր այն օրենքներն ու դրանցից բխող քայլերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց վրա:

Իմ կարծիքով այս սահմանումը շատ ճիշտ է գրված, որովհետև հասարակությունը իսկապես օրակարգը թելադրում է հանրային քաղաքականությանը:

Քաղաքականությունը տարբերվում է հանրային   քաղաքականությունից, որովհետև առաջինը վերաբերում է լիդերներին, դեմքերին, իսկ մենք հասարակության մասին ու համար ենք: Հիմա մեր քաղաքական բանավեճը շատ ցածր մակարդակի է, հաճախ միմյանց  մեղադրելուց այն կողմ՝ սանդղակը չի հասնում ավելի քաղաքակիրթ հարթակի: Մենք բարձրացնում ենք մեզ՝ միայն ուրիշներին նսեմացնելով, ինչն ակնհայտ սխալ է: Իրականում մենք ոչ թե անհատի, այլ գաղափարների, մոտիվացիայի կողմնակից ու  կրող ենք ցանկանում լինել ու այդ մտածելակերպով վարակել նաև դիմացիններին:

Իմ կարծիքով լիդերները կապ չունեն հանրային քաղաքականության կայացման գործում, որովհետև, եթե ժողովուրդները միավորվեն կարող են այդ լիդերներին քշել երկրից:

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ`23.11.2017`Գրել շարադրություն օգտագործելով ՝ Ձ-Ծ-Ց, Ջ-Ճ-Չ, Դ-Տ-Թ, Գ-Կ-Ք, Ղ-Խ, Ր-Ռ ուղագրությունները: Վերջում շարադրությունից դուրս բերել բառեր և ենթարկել բառակազմական վերլուծության

Ձ-Ծ-Ց-ն շարադրության մեջ նշել եմ կարմիր գույնւվ:

Ջ-Ճ-Չ-ն շարադրության մեջ նշել եմ բաց կանաչ գույնով:

Դ-Տ-Թ-ն շարադրության մեջ նշել եմ կապույտ գույնով:

Գ-Կ-Ք-ն շարադրության մեջ նշել եմ նարնջագույն գույնով:

Ղ-Խ-ն շարադրության մեջ նշել եմ մանուշակագույն գույնով:

Ր-Ռ-ն շարադրության մեջ նշել եմ բաց կապույտ գույնով:

Ստուգելու համար՝ հոմանիշներով և բացատրությամբ

Ոզնու փշոտ բաճկոնը

Ոզնու բաճկոնը (զգեստ)  հնացել էր: Նա իր ընկերոջից  (ուղեկից)  դերձան (կարի թել) խնդրեց (շատ ուզեց), փշատերև (փշերով տերևներ)  եղևնուց (ծառի տեսակ) մի խուրձ (փունջ) ասեղ (կարի գործիք) վերցրեց (բռնել) ու ուղևորվեց (գնաց) դեպի հանդիպակաց (դիմացի) սարը: Դերձակն (կարի գործերով զբաղվող) ապրում էր բարձրաբերձ (չափազանց բարձր) սարի մոտ՝ հինավուրց (շատ տարիքավոր) ծառի փչակում (բնում): Անծայրածիր (անսահման) նեղ կածանով (ոտքի նեղ ճանապարհ) անցնելիս սայթաքեց (ընկավ) և ասեղները կցկտուր (մասերի բաժանված) եղան: Սկսեց հավաքել (վերցնել), և անմտածված (չորոշված) սկսեց անձրև (մթնոլորտային տեղում) տեղալ (գալ): Ոզնին վախեցավ (սարսափեց), թե ասեղները կջրվեն (կթչվեն) : Նա իր բաճկոնով (զգեստ) ծածկեց, (փակեց), ինքն էլ պառկեց (փռվել) վրան ու քնեց: Առավոտյան, երբ բաճկոնը հագավ (կրեց) ցնցվեց. (զարմացավ). ամբողջովին (լրիվ) պատված էր (փաթաթված էր) ասեղներով: Փորձեց (ստուգել) պոկել (մասնատել) դրանք, չստացվեց;

Հանկարծ (անսպասելի) այդ պահին հայտնվեց քաղցած (սոված) գայլը: Ոզնին սարսափած (վախեցած) կծկվեց (կուչ գալ): Գայլը հարձակվեց (նետվեց վնաս տալու), բայց նույն պահին ցավից ոռնաց (վնգստալ) ու մազապուրծ (հազիվ պրծած) փախավ (արագ հեռացավ):

Ոզնին փրկվեց (ազատվել) և այլևս փշոտ բաճկոնը հագից (վրայից) չհանեց:

Հեշտ կարդալու համար՝ առանց հոմանիշների և բացատրության

Ոզնու փշոտ բաճկոնը

Ոզնու բաճկոնը հնացել էր: Նա իր ընկերոջից դերձան  խնդրեց, փշատերև եղևնուց մի խուրձ  ասեղ վերցրեց ու ուղևորվեց դեպի հանդիպակաց սարը: Դերձակն ապրում էր բարձրաբերձ  սարի մոտ՝ հինավուրց ծառի փչակում: Անծայրածիր նեղ կածանով անցնելիս սայթաքեց և ասեղները կցկտուր եղան: Սկսեց հավաքել, և անմտածված սկսեց անձրև տեղալ: Ոզնին վախեցավ, թե ասեղները կջրվեն: Նա իր բաճկոնով ծածկեց, ինքն էլ պառկեց վրան ու քնեց: Առավոտյան, երբ բաճկոնը հագավ ցնցվեց. ամբողջովին պատված էր ասեղներով: Փորձեց պոկել դրանք, չստացվեց;

Հանկարծ այդ պահին հայտնվեց քաղցած գայլը: Ոզնին սարսափած կծկվեց: Գայլը հարձակվեց, բայց նույն պահին ցավից ոռնաց ու մազապուրծ փախավ:

Ոզնին փրկվեց և այլևս փշոտ բաճկոնը հագից չհանեց:

Բառակազմական վերլուծություն ըստ շարադրության

Ընկերոջ — պարզածանցավոր բառ է՝ արմատ՝ ընկեր , ածանց՝ ոջ

Փշատերև- բարդ բառ է ՝ արմատներ՝ փուշ, տերև

Բարձրաբերձ — բարդ բառ է ՝ արմատներ՝ բարձր, բարձր

Անծայրածիր — բարդածանցավոր բառ է ՝ արմատներ ՝ ծայր, ծիր, ածանց՝ ան

Անմտածված — բարդածանցավոր բառ է ՝ արմատ ՝ մտածել, ածանց՝ ան, ած

Ամբողջովին — պարզածանցավոր բառ է ՝ արմատ ՝ ամբողջ, ածանց՝ ովին

Առավոտյան — պարզածանցավոր բառ է ՝ արմատ ՝ առավոտ, ածանց՝ յան

Քաղցած — պարզածանցավոր բառ է ՝ արմատ ՝ քաղց, ածանց՝ ած

Սարսափած — պարզածանցավոր բառ է ՝ արմատ ՝ սարսափ, ածանց՝ ած

Մազապուրծ — բարդ բառ է ՝ արմատներ ՝ մազ, պուրծ

Չհանեց -պարզածանցավոր բառ է ՝ արմատ ՝ հանել, ածանց՝ չ

Էշը և գիտնականները (փոխադրություն)

Երկու գիտնական վերցրած հատուկ սարք պետք է հետազոտություններ կատարեին Իպանիայի գյուղերից մեկում: Երբ մութն ընկավ, նրանք տեղ չունեին գիշերելու և պատահական մի տուն մտան և խնդրեցին ապաստան տալ: Հյուրընալ իսպանուհին գիտնականներին ապաստան տվեց: Իսպանուհին սեղան գցեց և հյուրասիրեց նրանց: Գիտնականները տեսնելով լավ եղանակ գեղեցիկ պարտեզում, ցանկացան գիշերել դրսում, բայց այդ կինը չցանկացավ, որ նրանք գիշերեն դրսում, որովհետև անձրև էր տեղալու: Այդպես իսպանուհին էր կարծում, սակայն գիտնականները կարծում էին, որ անձրև չի տեղալու, որովհետև իրենց սարքը ցույց տվեց, որ սնդիկի սյունը բարձր է, ուրեմն անձրև չի տեղալու: Տան տիրուհին դեմ չէր: Նրանք գիշերը գիշերեցին դրսում, սակայն գիշերը թարսի պես անձրև եկավ և նրանք խուճապահար վազեցին դեպի ներս: Ամոթանքով ներողություն խնդրեցին և փորձեցին արդարանալ: Կինը ասաց, որ իր էշը ամեն անգամ անձրևից առաջ քսվում է պատերին և քորվում: Այսօր էլ այդպես էր անում: Գիտնականները ամոթահար գնացին և ասացին, որ Իսպանիայի էշերը իրենցից խելացի են: