Հովհ. Թումանյանի «ՍասունցիԴավիթ» պոեմի կերպարային համակարգը(վերլուծություն)

Էպոսը կազմված է չորս ճյուղերից՝ <<Սանասարից և Բաղդասարից>>, <<Մեծ Մհերից>>, <<Դավթից >>, և <<Փոքր Մհերից>>: Այս էպոսի հերոսները ինչքան էլ իրենց ծագմամբ, գերբնական հատկություններով և արարքներով կապված են բնության և նրա ուժերի հետ, մարդկային են: Սրանք մարդիկ են օժտված արիությամբ ու բարձր հատկություններով, սակայն իրենց մեջ կրում են նաև մարդկային թուլություններ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝  ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ <<Դավիթ>> կոչումով: Ժողովուրդը սիրելով իր հերոսին մանկությունից օժտել է ազատասիրական ոգով: Դավթի հայրենասիրությունը երևում է Մսրա Մելիքի դեմ կռվի գնալու պահին: Նա երբեք անարդար կռիվ չի մղում: Նա կարիք չի զգում թշնամուն ծաղրելու, քանի որ նրան ոչ թե փառքի համար է ուզում հաղթել, այլ ժողովրդի բարօրության: Դավիթը նաև հրապուրվող է: Նա սկզբում սիրելով Չմշկիկ Սուլթանին, ամուսնանում է նրա հետ և ունենում է աղջիկ երեխա: Սակայն հետո դրժում է ամուսնությունը և հրապուրվում Խանդութով:

Թողնել մեկնաբանություն