Դաստակի եռանկյունաձև վիրակապ և Գլխի վիրակապում

Վիրակապական նյութերը միջոցներ են, որոնք օգտագործվում են՝

• վերքերից դուրս եկող արյունը և այլ հեղուկները ներծծելու համար,

• վարակի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար,

• արյունահոսությունը դադարեցնելու նպատակով,

• մարմնի վնասված մասը անշարժացնելու նպատակով։

Գոյություն ունի չորս տեսակի վիրակապեր՝

Փաթոււթային վիրակապերը պատրաստված են բամբակյա կամ արհեստական մանրաթելերից, կարող են լինել տարբեր լայնության և երկարության։
Չափերի ընտրությունը կախված է վերքի տեղակայումից և չափերից։

Եռանկյունաձև վիրակապը մոտավորապես գլխաշորի չափի կտոր է։ Օգտագործվում է մարմնի տարբեր հատվածները անշարժացնելու, վիրակապելու, բեկակալները ամրացնելու և այլ նպատակներով:

Առաձգական վիրակապը ձգվող, առաձգական գործվածքից պատրաստված վիրակապ է, օգտագործվում է մկանների, կապանների ձգման, պատռման կամ այլ վնասվածքների դեպքում, երբ այտուցը կանխելու նպատակով անհրաժեշտ է ճնշում գործադրել կամ պետք է սահմանափակել վնասված մասի շարժունակությունը։

Խողովակաձև վիրակապը ձգվող, առաձգական թելերից պատրաստված խողովակաձև վիրակապ է. օգտագործվում է վիրակապական միջոցները տեղում ամրացնելու համար։

 

9-1 դասարանով կատարել ենք այս՝ վիրակապային փորձերը, բայց երկու փորձ ենք կատարել՝ Դաստակի եռանկյունաձև վիրակապ և Գլխի վիրակապում:

 

Դաստակի եռանկյունաձև վիրակապ

տեղագրել ձեռքը եռանկյունաձև վիրակապի վրա՝ մատներով դեպի վիրակապի գագաթը,

• շրջել վիրակապի գագաթը և ծածկել ձեռքը՝ այն հասցնելով մինչև դաստակ,

• խաչել վիրակապի ծայրերը և հանգուցել գագաթի վրա։

download.jpg

Գլխի վիրակապում

Գլխի վիրակապը դրվում Է թասակի ձևով։ Փաթույթային վիրակապի կամ որևէ գործվածքի ժապավենը պետք է երկարությամբ դնել գլխի գագաթային մասին և ծայրերը իջեցնել ականջների մոտով։ Տուժածը կամ մեկ ուրիշը պետք է պահի այդ ժապավենի ծայրերը։ Այնուհետև ՝

• փաթույթային վիրակապով վիրակապել՝ ճակատով և ծոծրակով պարուրելով գլուխը,

• բինտի ծայրը այդպես ամրացնելուց հետո փաթույթի գալարը բերել դեպի ականջը և անցկացնել այն ժապավենի վրա՝ դուրս բերելով դրա տակից,

• նույն ձևով շարունակել վիրակապել՝ ծածկելով ամբողջ գլուխը,

• ամրացնել վիրակապի ծայրը ժապավենին,

• ժապավենի ծայրերը հանգուցել տուժածի կզակի տակ։

download.jpg

Թողնել մեկնաբանություն