Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» բնութագիրը և վերլուծությունը

Գրիգոր Նարեկացին ոչ միայն չէր մասնակցում կոնֆլիկտներին, այլ նաև պաշտպանվելու անհրաժեշտություն չէր տեսնում. ավելին` ձգտում էր իր վրա վերցնել մարդկանց մեղքերը` նմանվելով Քրիստոսին>>:

Կյանքից հեռանալուց հետո էլ նույնիսկ, հանճարները շարունակում են ապրել դարեր շարունակ եկող սերնդի գիտակցության մեջ` իրենց ասած խոսքով և կատարած գործերով: Հայ ազգի այդպիսի հանճարներից է միջնադարյան հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա, տաղերգու, ինչպես նաև հայ գրականության վերածնության հիմնադիր՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին:

Գրիգոր Նարեկացին իր «Մատյան Ողբերգության» պոեմում փորձում է զրուցել աստծո հետ:
Կարդալով Մատյան Ողբերգությանը՝ տպավորություն է ստեղծվում,  թե նա ճիշտ քրիստոնյա էր և քրիստոնեության մի մեծ քարոզիչ: Նրա կարծիքով ցանկացած գիտության հիմքում հենց հավատն է ընկած և, եթե հավատը բացակայի, ապա ոչ մի գործ չի ստացվի: Ես ևս այդ կարծիքին եմ, ուղղակի ինձ թվում է, որ կապ չունի, թե դու քրիստոնյա ես, թե մահմեդական, կարևորը քո միջի հավատն է, որը քեզ միշտ ուժ է տալիս քայլելու առաջ:
Ընդհանրապես ես հավատում եմ, որ գիրքը կարող է մարդուն բուժել հիվանդությունից: Իմ կարծիքով էական է,թե ինչ ժանրի է պատկանում գիրքը,և կարևորագույնը այն է, որ ընթերցողը հաճույք ստանա այդ գիրքը կարդալուց:Կրոնական գրքերը ավելի են մարդու ներաշխարհը հանգստացնում: Իհարկե ամեն մարդու դեպքում պետք է տալ մի այնպիսի գիրք, որը համապատասխանում է իր հավատին: Նարեկացին ամբողջ քրիստոնյա հասարակությանը, իր Նարեկով ապացուցեց այդ: Մարդը գիրքը ընթերցելով տեղափոխվում է մի նոր աշխար և այդ աշխարհը այնքան պայծառ է, որ միայն հոգու տեղափոխությունով կարող ես բուժել ցանկացած վերք: Մարդը հիվանդանում է ոչ թե մարմնի, այլ հոգու վնասվածքից: Եթե մարդու հոգին հանգիստ է մարմինը նույնպես հանգիստ է լինում և այդ հանգստությունը առաջանում է տեսնելով, թե ինչպես է հոգին հավատով ներշնչված բուժվում ցավից:

Թողնել մեկնաբանություն